Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ
նորվ.՝ Haakon VIIs Jubileumsmedalje 1905—1955
Haakon VIIs jubileumsmedalje 1905-1955 stripe.svg
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1955թ.-ի նոյեմբեր
Հերթականություն
Ավագ պարգև Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
Կրտսեր պարգև Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ

Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալը հաստատվել է 1955 թ.-ին Հակոն VII թագավորի՝ Նորվեգիայի գահին գտնվելու 50-ամյակի առթիվ: Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից: Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը: Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին: Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով: Սալիկի վրա գրված է «1905-1955»:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Svarstad, Carsten. 1957. Nye norske belønningsmedaljer. Nordisk Numismatisk Unions Medlemsblad 2 (February): 76–80.
  2. «Norwegian Decorations»։ kongehuset.no։ Վերցված է November 17, 2015 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]