Հոլանդական կլասիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական պալատն Ամստերդամում
Նորդերկերկ (Հյուսիսային եկեղեցի)
Վեստերկերկ՝ Արևմտյան եկեղեցի

Հոլանդական կլասիցիզմ, գեղարվեստական ոճ, որ տիրապետել է Միացյալ Պրովինցիաների Հանրապետությունում հոլանդական Ոսկեդարի ժամանակաշրջանում՝ սկսած 1620-ական թվականներից մինչև տասնյոթերորդ դարի վերջը։ Այդ ոճի ծաղկման շրջանը համարվում են 1625-1665 թվականները, իսկ գլխավոր ներկայացուցիչներ՝ ճարտարապետներ Յակոբ վան Կամպենը (1595-1657 թթ.) և Պիտեր Պոստը (1608 - 1669):

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, որ կլասիցիզմը՝ որպես զանգվածային շինարարության հիմնական ոճ, հոլանդական ազգային ճարտարապետական դպրոցում տիրապետող է եղել ավելի վաղ, քան ուրիշ երկրներում[1]։ Այդ ոճն իր մեջ համադրել է իտալական բարոկկոյի ու կլասիցիզմի տարրերը և ազգային ճարտարապետության ժառանգությունը։ Կլասիցիզմի ճարտարապետությանը բնորոշ է դասական օրդերների (տոսկանյան, դորիական, կորնթական, հոնիական, կոմպոզիտային) կիրառումը։ Կլասիցիզմի ծաղկման շրջանում ոճական այնպիսի տարրեր, ինչպիսիք են պիլյաստրները, դասական ճակտոնները, արքիվոլտերը, կիրառվել են ամենուրեք։ Դրանք տեղ են գտել թե՛ ներկայացուցչական և թե՛ առօրյա գործածության համար նախատեսված շինություններում[1]։

Հոլանդական կլասիցիզմի ոճով են կառուցված Ամստերդամի աղյուսե «նեղ» տները[2], որոնք Հոլանդիայի մայրաքաղաքում պահպանվել են XVII դարից։ Այդ առանձնատները երեսպատված են ճերմակ քարով և ունեն դեկորատիվ ճակտոններ։ Այդ ոճով կառուցված շինությունները կարող էին որոշակի դեր խաղալ ռուսաց ամենանշանավոր թագավորի՝ Պետրոս Մեծի ճարտարապետական ճաշակի ձևավորման ու զարգացման վրա (երիտասարդ հասակում նա մի քանի տարի ուրիշի անվան տակ ապրել ու սովորել է Նիդերլանդներում)[2]։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավորական պալատ (Ամստերդամ), Ամստերդամի ռատուշա
  • Ամերոնգեն ամրոց
  • Հեթստեդե ամրոց
  • Հեթ լոո
  • Վորստ
  • Լյութերական կլոր եկեղեցի
  • Մաուրիցհյոյս
  • Տրիպենհեյս
  • Հեյս-տեն-Բոս

Ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակոբ վան Կամպեն
  • Պիտեր Պոստ
  • Սթիվեն Վեննեկոլ
  • Յուստուս Վինկբոնս
  • Ֆիլիպ Վինկբոնս
  • Դանիել Ստալպարտ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tadeusz Broniewski, Historia architektury dla wszystkich, Wydawnictwo Ossolineum, 1990 r.
  • Sztuka baroku, red. Rolf Toman, Kōln: Kōnemann 2000
  • Sztuka Świata, t. 7, praca zbiorowa, Wydawnictwo Arkady, 1994 r.
  • David Watkin, Historia architektury zachodniej, Wydawnictwo Arkady 2006 r. 83-213-4178-0
  • История мировой живописи. Голландская живопись XVII века. Том 10. Издательство Белый город. Год выпуска: 2008. ISBN 978-5-7793-1556-2(ռուս.)
  • «Очерки по истории и технике гравюры», М, «Изобразительное искусство», 1987, раздел «Голландский офорт 17 века» (рос)
  • Сборник «Русское искусство первой четверти 18 века. Материалы и исследования», под ред. Т. В. Алексеевой, М, «Наука», 1974, статья «Из истории гравюры петровского времени» (рос)
  • Поль Декарг Рембрандт - Молодая гвардия, 2000(рос)
  • Мелисса Рикетс Рембрандт - Айрис-Пресс, 2006.
  • Фехнер Е. Ю. Якоб ван Рейсдаль и его картины в Государственном Эрмитаже., Л., 1958. (ռուս.)
  • Сененко М. С. «Франс Хальс», М., 1965 (рос)
  • Линник И. «Франс Хальс», Л., 1967 (рос)
  • Лазарев В. Н. Франс Гальс в книге «Старые европейские мастера». М., 1974, с. 119 - 55 (рос)
  • Линник И.в. «Голландская живопись 17 века и проблема атрибуции картин», Л, «Искусство», 1980 (рос)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jakob Rosenberg, Seymour Slive, and E.H. ter Kuile, Dutch Art and Architecture, 1600 to 1800, 3rd ed. (1977).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդական կլասիցիզմ» հոդվածին։