Հոգևոր պարգև

Հոգևոր պարգև կամ խարիզմ (անգլ․ charism, հոգն․՝ charisms կամ charisma, հունարեն՝ եզակի՝ χάρισμα charisma, հոգնակի՝ χαρίσματα charismata), Սուրբ Հոգու[2][3] կողմից տրված զարմանահրաշ ուժ։ Ընդունված է հավատալ, որ դրանք գերբնական շնորհներ են, որի միջոցով քրիստոնյաները պետք է իրականացնեն Եկեղեցու առաքելությունը[4][5]։ Ամենանեղ իմաստով այն աստվածաբանական եզրույթ է ուրիշների բարօրության համար քրիստոնյաներին տրված զարմանահրաշ շնորհների վերաբերյալ և տարբերակվում է անձնական սրբացման համար տրված շնորհներից, ինչպիսիք են Սուրբ Հուգու 7 պարգևները և Սուրբ Հոգու պտուղները[1]:
Այս շնորհքները, որոնք հաճախ կոչվում են «Խարիզմատիկ պարգևներ», իմաստության խոսքն են, ավելացրած հավատքը, բժշկության պարգևը, զորությունների ներգործության պարգևը, մարգարեությունը, հոգիների ընտրությունը և լեզուներով խոսելը։ Բացի այս շնորհքներից կան առաքյալներ, մարգարեներ, վարդապետեր, օգնականներ (վերաբերում է աղքատներին և հիվանդներին ծառայելուն) և ղեկավարներ լինելու պարգևներ, որոնք կապված են եկեղեցու որոշակի պարտականությունների հետ։ Սրանք Սուրբ Հոգու կողմից անհատներին տրված պարգևներ են, սակայն նրանց նպատակն է ստեղծել միաբան եկեղեցի[1]։ Հոգևոր պարգևները նկարագրված են Նոր Կտակարանում, առաջին հերթին Ա Կորնթացիս 12, 13 և 14 գլուխներում[6], Հռովմեացիներ 12-ում[7] և Եփեսացիս 4-ում[8]։ Ա Պետրոս 4-ում[9] ևս խոսվում է հոգևոր պարգևների մասին[2]։
Պարգևները վերաբերում են Սուրբ Հոգու կողմից զորացրած[5] և՛ թվացյալ «բնական» շնորհքներին, և՛ թվացյալ ավելի «հրաշալի» շնորհքներին: Հոգևոր պարգևների բնույթի երկու հիմնական հակադիր աստվածաբանական դիրքորոշումներն այն են, որ հոգևոր պարգևները դադարել են գործել կամ որ շարունակում են գործել, որը հադիսանում է դադարեցումն ընդդեմ շարունակականության վեճը։
Աստվածաշնչյան և աստվածաբանական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Կտակարանը պարունակում է հոգևոր պարգևների մի քանի ցանկ, որոնց մեծ մասը նշված է Պողոսի նամակներում։ Չնայած որ յուրաքանչյուր ցանկ եզակի է, կա որոշակի համընկնում։
| Հռովմեացիս 12:6–8 | Ա Կորնթացիս 12:8–10 | Ա Կորնթացիս 12:28–30 | Եփեսացիս 4:11 | Ա Պետրոս 4:11 |
|---|---|---|---|---|
|
|
|
|
|
Քրիստոնյաները հավատում են, որ պարգևները գուշակվում են Հովելի գրքում (Հովել 2։ 28), և Քրիստոսը խոստանում է այդ պարգևների իրագործմանը (Ավետարան ըստ Մարկոսի, Մարկոս 16։ 17-18)։ Այս խոստումը իրականացվել է Պենտեկոստեի օրը և այլուր, քանի որ եկեղեցին մեծ տարածում գտավ։ Կորնթոսում հոգևոր պարգևների հետ կապված չարաշահումները շտկելու համար Պողոսը մեծ ուշադրություն դարձրեց հոգևոր պարգևներին Կորնթացիներին ուղղված իր Առաջին նամակում (Գլուխներ 12-14)[1]։
Ա Կորնթացիս 12-ում երկու հունարեն եզրույթները թարգմանվում են որպես «Հգոևոր պարգևներ»։ Առաջին հատվածում «pneumatika» («հոգևորներ» կամ «Հոգու բաներ») բառն է կիրառվել, իսկ 4-րդ տողում «խարիզմա» բառն է կիրառված։ Այս բառը ծագում է «charis» բառից, որը նշանակում է «շնորհք»։ 5 և 6 տողերում «diakonia» (թարգմանված է կառավարություններ, նախարարություններ կամ ծառայություններ) և «energemata» (գործողություններ կամ աշխատանքներ) բառերը կիրառվում են նկարագրելու հոգևոր պարգևների էությունը։ 7-րդ տողում կիրառվում է «Հոգու հայտնություն» (phanerosis) եզրույթը։[11]։
Այս սուրբ գրային հատվածներից ելնելով քրիստոնյաները հասկանում են, որ հոգևոր պարգևները հնարավորություններ կամ կարողություններ են, որոնք աստվածային կերպով շնորհված են անհատներին։ Քանի որ հոգևոր պարգևները առատորեն շնորհվում է Աստծուց, այս պարգևները չեն կարող վաստակել կամ արժանանալ այդ պարգևներին[12]։ Չնայած որ պարգևների իրագործումը կատարվում է անհատների միջոցով, այդ պարգևները Սուրբ Հոգու գործողությունները կամ դրսևորումներն են, այլ ոչ թե շնորհալի մարդուց են։ Դրանք կիրառվում են ի օգուտ այլ մարդկանց և որոշ իմաստով դրանք ավելի շատ շնորհվում են եկեղեցուն որպես ամբողջություն, քան անհատներին։ Հոգևոր պարգևների շնորհման մեջ կա բազմազանոււթյուն․ անհատին չի շնորհվելու բոլոր պարգևները[11]: Հոգևոր պարգևների նպատակը եկեղեցու ստեղծումն է, քաջալերումը և մխիթարումը[13]։
Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Հոգու պարգևներից բոլորը ներառված չեն Պողոսի՝ Կորնթացիներին ուղղված իր նամակում[1], և շատերը հավատում են, որ այնքան շատ պարգևներ կան, որոնք Քրիստոսի մարմնում կան կարիքներ[14]։ Պարգևները, երբեմն, բաժանվել են տարբեր կատեգորիաների՝ հիմնվելով այլ պարգևների նմանությունների և տարբերությունների վրա։ Որոշ մարդիկ պարգևները բաժանում են 3 կատեգորիայի՝ օգտագործելով Հին Կտակարանում գրված պարտականությունները։ «Մարգարեական» պարգևը ներառում է ցանկացած պարգև, ինչպիսիք են վարդապետությունը, խրախուսանքը կամ ուրիշներին հանդիմանելը։ «Քահանայական» պարգևը ներառում է ողորմություն ցուցաբերելը և կարիքավորների խնամքը, ինչպես նաև Աստծո առաջ բարեխոսությունը։ «Թագավորական» պարգևները վերաբերում են եկեղեցու վարչակազմին և կառավարությանը[15]։ Ուրիշները դասակարգում են ըստ «Գիտության պարգևների»-ի (իմաստության խոսք, գիտության խոսք, հոգիների ընտրություն), «խոսելու պարգևներ»-ի (լեզուներ, թարգմանություն, մարգարեություն), և «իշխանության պարգևներ»-ի (հավատք, բուժում, հրաշքներ)[16]։ Պարգևները նույնպես դասակարգվել են այնպես, որ խթանեն եկեղեցու ներքին աճին (առաքյալ, մարգարեություն, հոգիների ընտրություն, վարդապետություն, իմաստության/գիտության խոսք, օգնություններ և կառավարություն) և այնպես, որ խթանեն եկեղեցու արտաքին զարգացմանը (հավատք, զորությունների ներգործություններ, բուժում, լեզուներ, լեզուների թարգմանություն)[1]։
Դադարեցման կողմնակիցները տարբերում են «արտասովոր», «հրաշալի» կամ «նշան» (ինչպիսիք են մարգարեությունը, լեզուները և բուժումը) և այլ պարգևներ[17]։ Դադարեցվածությունը տեղի է ունենում որոշ բողոքականների կողմից, հատկապես կալվինականության, ովքեր կարծում են, որ հրաշագործ պարգևները և դրանց գործողությունները սահմանափակվել են վաղ քրիստոնեությամբ և հետագայում «դադարել են» գոյություն ունենալ[18]։ Այլ բողոքականներ, ինչպիսիք են լյութերականությունը[19], մեթոդիզմը[20], հիսունականները և խարիզմատիկները, հավատարիմ են շարունակական դիրքորոշմանը՝ հավատալով, որ բոլոր հոգևոր պարգևները Սուրբ Հոգու կողմից բաշխված են քրիստոնյաների շրջանում և որ նրանք նորմատիվ են ժամանակակից քրիստոնեական աշխարհում: Բացի դա, կաթոլիկ[21] և օրթոդոքս եկեղեցիները նույնպես շարունակում են հավատալ հոգևոր պարգևներին և օգտագործում են բոլոր հոգևոր պարգևները։
Նկարագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաքյալ: Առաքյալ կոչումը ծագում է հունարեն «apostolos» բառից, որը նշանակում է «սուրհանդակ, հրամաններով ուղարկված անձ»[22]։ Դա վերաբերում է այն մարդուն, ով օտար երկրում ուրիշի կողմից իշխանություն է լիազորվել[23]։ Առաքյալները եկեղեցու առաջին առաջնորդներն էին, Հիսուսը նրանց հանձնարարել էր նախաձեռնել և ուղդորդել ավետարանի քարոզչությանը: Թեև շատ քրիստոնյաներ համաձայն են, որ առաքյալի կոչումը վերապահված է քրիստոնյաների առաջին սերնդի ներկայացուցիչներին, շատ քրիստոնեական դավանանքներ շարունակում են այս կամ այն ձևով ընդունել շարունակական առաքելական ծառայությունը։ Շատ եկեղեցիներ, ինչպիսիք են կաթոլիկ և օրթոդոքս եկեղեցիները, հավատում են առաքելական հաջորդականության վարդապետությանը, որը պնդում է, որ պատշաճ կարգով ձեռնադրված եպիսկոպոսները առաքյալների իրավահաջորդներն են: Միայն եպիսկոպոսներն ունեն ճշմարտության որոշակի պարգև[24] (լատիներեն՝ charisma veritatis certum[25]), որը ձիրք է՝ անկասկած հաստատելու ճշմարտությունը հավատքի կամ բարոյականության հարցում կամ Սուրբ Գրքի վերաբերյալ։ Այլ քրիստոնեական խմբեր, ինչպես դասական հիսունականներն են, միսիոներականության դերը համարում են առաքելական ծառայություն կատարելը[26]։ Սակայն կան որոշ քրիստոնյաներ, որոնք հանդես են գալիս Հնգապատիկ ծառայության վերակագնմամբ, ներառյալ առաքյալի պաշտոնի պաշտոնական ընդունմամբ։ Ուրիշները կասեին, որ այդ պաշտոնն այլևս գոյություն չունի[27]։
Մարգարեություն: Նոր Կտակարանում մարգարեի դերն է սուրբերին պատրաստելը ծառայության համար՝ հորդորների, խրատների և մխիքարանքի միջոցով (Ա Կորնթացիս 12:28, Ա Կորնթացիս 14:3, Եփեսացիս 4:11).[28] Մարգարեին համապատասխան պարգևը մարգարեությունն է։ Մարգարեությունը «զեկուցում է մի բան, որն Աստված ինքնաբերաբար հիշեցնում է ձեզ»[29]։ Շատերը, հատկապես հիսունականները և խարիզմատիկները, տարբերակում են «մարգարեության պաշտոնը»-ը և «մարգարեության պարգև»-ը՝ հավատալով, որ քրիստոնյան կարող է ունենալ մարգարեության պարգևն առանց մարգարեական պաշտոն զբաղեցնելու[30]։
Մարգարեությունը ուղղված է եղել մարդկային հասկացողությանը․ «մարգարեացողը մարդկանց հետ է խոսում» (Ա Կորնթացիս 14։ 1-25)։ Մարգարեացողը «եկեղեցին է շինում» (Ա Կորնթացիս 14։ 4)[31]։
Ավետարանիչ: Ավետարանիչը այն մարդն է, ով նվիրում է իրեն ավետարանը քարոզելուն։ Նոր Կտակարանում ավետարանիչները քարոզում էին քաղաքից քաղաք, եկեղեցուց եկեղեցի գնալով[32]։
Հովիվ: Այս եզրույթը ծագում է հունարեն «shepherd» բառից։ Տեսականորեն, հովիվներն օժտված են ղեկավարելու, առաջնորդելու և քրիստոնյաներին օրինակ ծառայելու համար։ Եփեսացիս 4։ 11-ի քերականական կառուցվածքը շատերին ուղղորդում է եզրակացնել, որ վարդապետն ու հովիվը պետք է համարվեն մեկ եզրույթ (հովիվ-վարդապետ)։ Նույնիսկ եթե այդպես է, ապա այդ երկու եզրույթներն անփոխարինելի են․ թեև բոլոր հովիվները վարդապետեր էն, սակայն ոչ բոլոր վարդապետերն են հովիվներ։ Հովվական պարգևները ներառում են ամբողջականություն և կարեկցանք[33]:
Վարդապետ: Վարդապետը այն մարդն է, ով իր կյանքը նվիրում է քրիստոնեական հավատքը քարոզելուն և վարդապետելուն։ Երբ Աստծո կողմից վարդապետություն է տրվում եկեղեցուն, իրականում երկու պարգև է տրվում․ եկեղեցուն շնորհվում է վարդապետ և վարդապետի հետ մեկտեղ ի հայտ է գալիս վարդապետելու աստվածային կարողություն[34]։
Ծառայություն: «Diakonia» բառը թարգմանվում է որպես «ministry»(ծառայություն), որը նույնպես կարող է թարգմանվել որպես «service»(ծառայություն)[34]։ Քանի որ կան եկեղեցու ծառայությունների տարբեր տեսակներ, ապա սա նկարագրում է պարգևների լայն տեսականի, այլ ոչ թե մեկ պարգև։
Քարոզ: Քրիստոնյաներին «համբերատարության, եղբայրասիրության և բարի գործերի» դրդելու կարողություն[35]։
Բաշխում: Այս պարգևով շնորհված մարդիկ արտասովոր առատաձեռնությամբ կիսում են իրենց ունեցվածքն ուրիշների հետ։ Թեև բոլոր քրիստոնյաները պետք է բաշխող լինեն, այս պարգևով օժտված անձը ավելին կանի այս սովորական նվիրատվությունից[35]։
Առաջնորդություն: Այս պարգևը վերաբերում է եկեղեցում գտնվող տարբեր ղեկավար դերերին։ Մինչ շատերը կարծում են, որ դերերը, ինչպիսիք են կառավարությունը, միջոցների կառավարումը, ռազմավարության պլանավորումը և այլն, որպես գերբնական ոլորտից դուրս գործառույթներ են, իրականում այդ պաշտոններում գտնվող անհատները նույնքան գերբնական զորացման կարիք ունեն, որքան ավետարանին ծառայողները[36]: Որոշ գրողներ կառավարման և ղեկավարման պարգևները համարում են նույն պարգևը, բայց մյուսները կարծում են, որ դրանք սերտորեն կապված են, սակայն տարբեր են։
Ողորմութjուն: Հնարավոր է, որ նման է օգնության պարգևին, ողորմածությունը աղքատներին և հիվանդներին այցելության, աղոթքի և կարեկցանքի ծառայությունն է[36]:
Իմաստության խոսք: Գերբնական կերպով անհատին տրված իմաստության խոսք կամ ուղերձ։ Ըստ Պողոսի իմաստությունը վերաբերում է «քրիստոնեական մեծ խորհուրդների գիտությանը՝ Քրիստոսի Մարմնացումը, Չարչարանքը, Հարությունը և Աստծո Հոգին հավատացողի մեջ բնակվելը» (1 Կորնթացիս 2, Եփեսացիս1:17)[1]։
Գիտության խոսք: Հաճախ ասում են, որ հիշատակված գիտելիքը վերաբերում է քրիստոնեական վարդապետության կամ սուրբ գրային ճշմարտության ըմբռնմանը[1]։ Երբեմն ասում են, որ այն կապված է վարդապետների ծառայության հետ։
Հավատք: Սա վերաբերում է այդ ուժեղ կամ հատուկ հավատքին, «որը փոխադրում է սարեր, դուրս է հանում դևերին (Մատթեոս 17:19–20), և առերեսվում է ամենադաժան նահատակությանը՝ առանց հառաչելու»[1]։ Այն տարբերվում է «փրկարար» և «սովորական» քրիստոնեական հավատքից[37]։
Բժշկությունների պարգևներ: Ուրիշներին գերբնական կերպով բժշկություն մատուցելու կարողություն։ Հոգնակի թվով կիրառված «բժշկություն» բառը ցույց է տալիս բուժված հիվանդությունների բազմազանությունը և պարգևի իրականացման բազմաթիվ ձևերը, ինչպիսիք են յուղով օծելով, ձեռնադրելով, Հիսուսի անունը ասելով կամ խաչակնքումով բուժումը[1]։
Զորությունների ներգործություններ: Սուրբ Հոգու զորությամբ սովորական մարդկային կարողությունից վեր գործեր կատարելը[1]:
Տեսիլքներ։ Այս պարգևը շնորհվելու մասին մարգարեացված է Հովել 2։ 28 և Գործք Առաքելոց 2։ 17-ում, որը ցույց է տալիս, որ վաղ քրիստոնյաները հավատում էին, որ այս մարգարեությունը իրականացվում էր Պենտեկոստի օրը։ Տեսիլքները հակված են ավելի շատ գաղտնի լինելուն, քան մյուս պարգևները։ Որոշ հետազոտողներ ընդլայնում են տեսիլքների սահմանումը` ներառելով ուժեղ, զգալի ներկայություն[38]։
Հոգիների ընտրություն: Հոգևոր դրսևորման աղբյուրը զանազանելու, տարբերակելու կամ տարբերելու կարողություն՝ լինի դա բարի կամ չար ոգուց բխող։ Թվում էր, թե այն հատկապես կապված էր մարգարեության հետ, քանի որ անհրաժեշտ կլիներ իմանալ, թե արդյոք մարգարեական խոսքն իսկապես ներշնչված էր Աստծուց[1][39]։
Լեզուներ: Չսովորած լեզվով խոսելու գերբնական կարողություն[1]։ Պողոսը, կարծես, տարբերակում էր հանրային օգտագործման (որը միշտ պետք է մեկնաբանվեր) և անձնական օգտագործման պարգև, որն ուղղված էր անձի հոգևոր ամրապնդմանը[40]։ Ներկայումս Քրիստոնյաների միջև մի վեճ կա, թե արդյոք լեզուները միշտ եղել են/ են այյլատյաց (խոսելով չսովորած մարդկային լեզվով) կամ արդյոք այն նաև ներառել է/ներառում է գլոսոլալիա (խոսել չսովորած և իբր երկնային կամ հրեշտակային ծագում ունեցող ոչ մարդկային լեզվով)։
Լեզուների Թարգմանություններ: Այս պարգևը միշտ պետք է հետևի լեզուների պարգևի հրապարակային գործադրմանը[1]: Ա Կորնթացիս 14-ում Պողոս առաքյալը պահանջում էր, որ քրիստոնեական երկրպագության բոլոր խոսքերը հասկանալի լինեն։ Դրա համար պահանջվում էր, որ անհայտ լեզվով ասված խոսքը թարգմանվեր հավաքված քրիստոնյաների ընդհանուր լեզվով։
Օգնություններ: Այս պարգևը կապված է հիվանդների և աղքատների ծառայության հետ[1]։ Այս պարգևով օժտված մարդիկ ունեն «հոգևոր բեռ և աստվածատուր սեր կարիքավորների և տառապյալների նկատմամբ»[41]։
Կառավարություններ: Այն նաև կոչվում է «կառավարելու շնորհ»[1], հունարեն «kubernesis» բառը թարգմանվում է «կառավարություններ», որի բայը նշանակում է «ղեկավարել» կամ «ղեկավար լինել»։ Այս պարգևը վերաբերում է Աստծուց տրված կարողությանը՝ դժվար պահերին ղեկավարելու և ուղղորդելու եկեղեցին[41]։
Այլ հոգևոր պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Աստվածաշնչում հատում սահմանված չեն որպես հոգևոր պարգևներ, որոշ քրիստոնյաներ այլ պարգևներն ու կարողությունները համարել են որպես հոգևոր պարգևներ։ Որոշ պարգևներ հիշատակվում են Նոր Կտակարանում, ինչպիսիք են՝
- ամուրիություն (Ա Կորնթացիս 7։7)[42]
- ընկերակցություն[43]
- հյուրասիրություն (Ա Պետրոս 4։9-10)[44]
- բարեխոսություն (Հռովմեացիս 8։26-27)[44]
- ամուսնություն (Ա Կորնթացիս 7։7)[45]
- վկայություն (Գործք Առաքելոց 1։8, 5։32, 26։22, Հովհաննես 5։6)[44]
Այլ պարգևներ հիշատակվում են Հին Կտակարանում, ինչպիսիք են՝
Սոցիալական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառը նաև կիրառվում է սոցիալական հոգեբանության աշխարհիկ հանգամանքներում։ Այդ համատեքստում խարիզման սահմանվում է որպես անհատների կամ խմբի վրա գոյություն ունեցող անձնական ազդեցություն։
Կրոնական կարգերը (ներառյալ Անգլիկան, կաթոլիկ, լյութերականություն և մեթոոդիզմ) կիրառում են «խարիզմա» բառը, որպեսզի նկարագրեն իրենց հոգևոր կողմնորոշումը և իրենց առաքելության կամ արժեքների ցանկացած հատուկ բնութագրիչները, որոնք կարող են հանդիսանալ իրենց տված խոստումների արդյունքը և կարգի կոմնորոշումը, որին նրանք պատկանում են։ Այդպիսի օրինակ է ուսուցողական կարգի աշխատանքները համեմատած միսիոներական կարգի հետ կամ այն մեկի, որը նվիրված է աղքատների, հիվանդների և կարիքավորների խնամքին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Wilhelm, Joseph (1908). «Charismata». The Catholic Encyclopedia. Vol. III. Robert Appleton Company. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- 1 2 "Spiritual gifts". A Dictionary of the Bible by W. R. F. Browning. Oxford University Press Inc. Oxford Reference Online. Oxford University Press. Accessed 22 June 2011.
- ↑ Publishers, HarperCollins. «The American Heritage Dictionary entry: charisma». www.ahdictionary.com. Վերցված է 2025-02-24-ին.
- ↑ "Charismata". The Oxford Dictionary of the Christian Church. Ed F. L. Cross and E. A. Livingstone. Oxford University Press Inc. Oxford Reference Online. Oxford University Press. Accessed 22 June 2011.
- 1 2 Wayne Grudem, Systematic Theology: An Introduction to Biblical Doctrine (Zondervan, 1994): 1016–17.
- ↑ «Bible Gateway passage: 1 Corinthians 12 – New International Version». Bible Gateway. Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
- ↑ «Bible Gateway passage: Romans 12 – New International Version». Bible Gateway. Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
- ↑ «Bible Gateway passage: Ephesians 4 – New International Version». Bible Gateway. Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
- ↑ «Bible Gateway passage: 1 Peter 4 – New International Version». Bible Gateway. Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
- ↑ Wayne Grudem, Systematic Theology: An Introduction to Biblical Doctrine (Zondervan, 1994): 1020.
- 1 2 Guy P. Duffield and Nathaniel M. Van Cleave, Foundations of Pentecostal Theology, 1983, (Los Angeles: Foursquare Media, 2008), pp. 332–33.
- ↑ «Spiritual Gifts, Natural Talents Abilities, Fruit of Spirit». mintools.com. Արխիվացված օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2021-01-25-ին.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 334.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 335.
- ↑ Grudem, Systematic Theology, p. 1021.
- ↑ Sumrall, Lester "The Gifts of the Holy Spirit" p. 25 Aug 2000
- ↑ Easton, Matthew George. "Gifts, spiritual" Արխիվացված 2011-11-17 Wayback Machine. Easton's Bible Dictionary. 1897. Accessed June 22, 2011.
- ↑ Ruthven, Jon. Deo Press, 1993, rev. 2008. pp. 3, 7. Accessed June 27, 2011.
- ↑ «Spiritual Gifts Survey». Peace Lutheran Church. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Spiritual Gifts» (անգլերեն). The United Methodist Church. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ Catechism of the Catholic Church 799–800 Արխիվացված 2011-10-19 Wayback Machine.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 351.
- ↑ Coppieters, Honoré (1907). «Apostles». The Catholic Encyclopedia. Vol. 1. Robert Appleton Company. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «The Discernment needed to judge chastisement and conversion». 2020 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ International Theological Commission (2012). «La teologia oggi: prospettive, principi e criteri» [Theology Today: Perspectives, Principia and Criteria]. Holy See (իտալերեն and անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023-01-15-ին. (at n°. 33)
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 353.
- ↑ Grudem, Systematic Theology, p. 1031 note 21.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 353–54.
- ↑ Grudem, Systematic Theology, p. 1024.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 336, 351–52.
- ↑ Fall 1983, Bert Dominy | Southwestern Journal of Theology Vol 26-. «Paul and Spiritual Gifts: Reflections on 1 Corinthians 12-14 | Preaching Source». Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-07-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 356–57.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 357–58.
- 1 2 Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 347–48.
- 1 2 Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 348–49.
- 1 2 Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 349–50.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 336–37.
- ↑ Kavan, Heather (2013). «A psychodynamic interpretation of gender differences in descriptions of religious visions». The International Journal of Religion and Spirituality in Society. 2 (2): 77–87. doi:10.18848/2154-8633/CGP/v02i02/50994.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 340–41.
- ↑ Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 345.
- 1 2 Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, p. 343.
- ↑ See for example "Stephen Vantassel, "Celibacy: The Forgotten Gift of the Spirit," Journal of Biblical Counseling. 12, no. 3 (1994): 20–23"(չաշխատող հղում) , 10 January 2008
- ↑ https://www.kentuckytoday.com/stories/entity-leaders-reflect-on-how-covid-19-has-changed-the-southern-baptist-convention,31057 Արխիվացված 2021-06-16 Wayback Machine "Entity leaders reflect on how COVID-19 has changed the Southern Baptist Convention"
- 1 2 3 4 5 Duffield and Van Cleave, Foundations of Pentecostal Theology, pp. 358–59.
- ↑ Grudem, Systematic Theology, p. 1020.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grudem, Wayne A. (editor). Are Miraculous Gifts for Today? Zondervan, 1996. 978-0-310-20155-7. Four authors each provide four viewpoints concerning spiritual gifts: Cessationist, "Open But Cautious", Third Wave, and Pentecostal/Charismatic.
- Bullock, Warren D. When the Spirit Speaks: Making Sense Out of Tongues, Interpretation, and Prophecy. Gospel Publishing House, 2009. 0-88243-284-2.
- Carter, Howard (1968). Spiritual Gifts and Their Operation. Missouri: Gospel Publishing House. ISBN 0-88243-593-0.
- Deere, Jack. Surprised by the Power of the Spirit. Grand Rapids: Zondervan, 1993. 978-0-310-21127-3.
- Deere, Jack. Surprised by the Voice of God. Grand Rapids: Zondervan, 1996. 978-0-310-22558-4.
- Greig, Gary and Springer, Kevin (eds.). The Kingdom and the Power: Are Healing and the Spiritual Gifts Used By Jesus and the Early Church Meant for the Church Today? Ventura, CA: Gospel Light, 1993 (thorough and practical). 978-0-8307-1659-3.
- Hurst, Randy (editor). Divine Order: Leading the Public Use of Spiritual Gifts. Gospel Publishing House, 2009.
- Lim, David. "Spiritual Gifts" in Systematic Theology, A Pentecostal Perspective revised edition, edited by Stanley M. Horton. Springfield, MO: Logion Press, 1994. 0-88243-855-7.
- Wagner, C. Peter. Discover Your Spiritual Gifts: The Easy-To-Use, Self-Guided Questionnaire That Helps You Identify and Understand Your Various God-Given Spiritual Gifts, expanded edition. Regal, 2010. 978-0-8307-3678-2.
- Wimber, John and Springer, Kevin. Power Evangelism, revised and enlarged edition. Regal, 2009 (originally 1986). 978-0-8307-4796-2.
| ||||||
