Հոգիների տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոգիների տունը
La casa de los espíritus
Հոգիների տունը.jpg
ՀեղինակԻսաբել Ալյենդե
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրական վեպ և մոգական ռեալիզմ
Բնօրինակ լեզուիսպաներեն
Կերպար(ներ)Clara del Valle?
Նկարագրում էՉիլի
ԵրկիրFlag of Chile.svg Չիլի
ՀրատարակիչEditorial Sudamericana
Հրատարակման տարեթիվ1982

Հոգիների տունը (իսպ.՝ La casa de los espíritus, 1982), Իսաբել Ալյենդեի առաջին վեպն է։ Մինչև 1982 թվականին Բարսելոնայում տպագրվելը՝ վեպը մի քանի անգամ մերժվել է իսպանալեզու հրատարակությունների կողմից[1] Տպագրվելուց հետո գիրքը դառնում է բեսթսելլեր և Ալյենդեին ճանաչում է բերում։ Վեպը եղել է 1982 թվականին Չիլիում ամենաշատ վաճառված գիրքը և ստանում Panorama Literario մրցանակը[2]։

Հոգիների տունը թարգմանվել է ավելի քան 37 լեզուներով[3]։ Ալյենդեի մոտ գիրքը գրելու մտահղացումը ծագել է, երբ իմացել է, որ իր հարյուրամյա պապիկը մահանում է։ Իր պապին գրված նամակն էլ դառնում է «Հոգիների տան» սյուժեի հիմքը[4]։

Վեպը պատմում է Տրուեբայի ընտանիքի սերնդեսերունդ շարունակվող պատմությունը, որը ընթանում է հետգաղութային Չիլիի հասարակական և քաղաքական դեպքերի հետ զուգահեռ։ Վեպը գրված է 2 պրոտագոնիստների տեսանկյուններից (Էստեբան և Ալբա) միահյուսված մոգական ռեալիզմի տարրերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]