Jump to content

Հոգեվերլուծական տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեվերլուծական տեսություն
Ենթակատեգորիաpsychological theory, հոգեվերլուծություն Խմբագրել Wikidata
ՀիմնադիրԶիգմունդ Ֆրոյդ Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողԶիգմունդ Ֆրոյդ Խմբագրել Wikidata

Հոգեվերլուծական տեսություն, մարդու հոգու բնածին կառուցվածքի և անձնային զարգացման դինամիկայի տեսություն, որը վերաբերում է հոգեվերլուծության գործնական կիրառմանը՝ որպես հետազոտական մեթոդ և հոգեկան խանգարումների (հոգեբանություն) բուժման միջոց։ Մշակված է Զիգմունդ Ֆրոյդի կողմից 19-րդ դարի վերջին (տե՛ս «Երազների մեկնաբանությունը» աշխատությունը), և զարգացվել նրա կողմից մինչև իր մահը՝ 1939 թվականը։ Դրանից հետո այն և՛ կատարելագործվել է, և՛ բաժանվել տարբեր ենթաճյուղերի, սակայն դրանից անկախ՝ հոգու կառուցվածքի վերաբերյալ Ֆրոյդի գործառական երեք փոխկապակցված բաղադրիչների դասակարգումը հիմնականում պահպանվել է։

Հոգեվերլուծությունը իր տեսական միջուկով լայն ճանաչում ստացավ 20-րդ դարի վերջին երրորդում՝ որպես հոգեբանական բուժումների վերաբերյալ քննադատական դիսկուրսի հոսքի մաս՝ 1970-ականներին[1]։ Ֆրոյդը 1906 թվականին դադարեցրեց իր ֆիզիոլոգիական հետազոտությունները նյարդային ուղեղի կազմակերպության մասին (տե՛ս պատմություն)[2] և իր ուշադրությունը դարձրեց հոգեբանությանը և հոգեկան առողջության խնդիրների բուժմանը՝ կիրառելով ազատ ասոցիացիաների մեթոդը և փոխանցման երևույթը։ Հոգեվերլուծությունը հիմնված է անգիտակցական և գիտակցական գործընթացների տարբերակման վրա և կարևորում է մանկության իրադարձությունների ճանաչումը, որոնք ազդում են մեծահասակների հոգեկան գործունեության վրա։ Մարդու էվոլյուցիոն պատմության,գենետիկ և մշակութային համատեքստում անհատական հոգեբանական զարգացման վերաբերյալ Ֆրոյդի դիտարկումները տվեց հոգեվերլուծական տեսությանը իր առանձնահատկությունները[3]։

Հոգեվերլուծական և հոգեվերլուծականային բառերը գործածվում են անգլերենում (անգլ.՝ «psychoanalytic» և «psychoanalytical»)։ Վերջինս հին ձևն է, որն սկզբում պարզապես նշանակում էր « մարդկային հոգու վերլուծությանը վերաբերող»։ Բայց հոգեվերլուծությունը որպես ինքնուրույն կլինիկական պրակտիկա առաջ գալով՝ երկու տերմիններն էլ սկսեցին նկարագրել այդ գործընթացը։ Թեև երկուսն էլ այսօր կիրառվում են, սովորական ածականը հոգեվերլուծականն է[4]։

Օքսֆորդի անգլերենի բառարանը հոգեվերլուծությունը սահմանում է հետևյալ կերպ․

Բուժական մեթոդ, որը սկիզբ է առել Զիգմունդ Ֆրոյդից և կիրառվում է հոգեկան խանգարումների բուժման համար՝ ուսումնասիրելով գիտակցական և անգիտակցական տարրերի փոխազդեցությունը հիվանդի մտքում և ճնշված վախերն ու կոնֆլիկտները գիտակցության բերելու միջոցով՝ օգտագործելով երազների մեկնաբանություն և ազատ ասոցիացիայի մեթոդները։ Այս մեթոդի հետ կապված է նաև հոգեբանական տեսության մի համակարգ[5]։

Ֆրոյդը սկսեց իր հոգեվերլուծական ուսումնասիրությունները բժիշկ Յոզեֆ Բրոյերի հետ համատեղ՝ առավելապես կապված Աննա Օ․-ի (Բերտա Պապենհայմ) դեպքի հետ[6]։ Աննա Օ․-ն ուներ մի շարք հոգեսոմատիկ խանգարումներ, օրինակ՝ չէր կարողանում խմել վախի պատճառով[7]։ Բրոյերը և Ֆրոյդը հայտնաբերեցին, որ հիպնոսը մեծապես օգնում է Աննա Օ․-ի մասին ավելի շատ տեղեկություն ստանալուն և նրան բուժելուն։ Ֆրոյդը հաճախ էր հղում անում Աննա Օ․-ի ուսումնասիրությանը՝ իր դասախոսություններում, որոնք վերաբերում էին հոգեվերլուծության ծագմանը և զարգացմանը։

Աննա Օ․-ի դեպքից բխող դիտարկումները Ֆրոյդին բերեցին այն գաղափարին, որ հիստերիայով տառապող հիվանդների խնդիրները կարող են կապված լինել մանկության ցավալի փորձառությունների հետ, որոնք հնարավոր չէ հիշել։ Այդ կորած հիշողությունների ազդեցությունը ձևավորում էր հիվանդների զգացմունքները, մտքերը և վարքը։ Այս ուսումնասիրությունները նպաստեցին հոգեվերլուծական տեսության զարգացմանը[8]։

Անգիտակցական միտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական տեսությունում՝ անգիտակցական միտքը բաղկացած է այն գաղափարներից և մղումներից, որոնք ենթարկվել են արտամղման մեխանիզմին․ մանկության շրջանում առաջացած և անհանգստություն առաջացնող մղումները արգելափակվում են գիտակցությունից, սակայն չեն դադարում գոյություն ունենալուց և մշտապես ճնշում են գործադրում գիտակցության վրա։ Սակայն անգիտակցականի բովանդակությունը գիտակցությանը հասանելի է միայն փոխված կամ ծածկագրված ձևով՝ երազների և նևրոտիկ ախտանիշների միջոցով, ինչպես նաև լեզվի սայթաքումները և կատակները։ Հոգեվերլուծաբանը ձգտում է մեկնաբանել այս գիտակցական դրսևորումները՝ ճնշվածի բնույթը հասկանալու համար։ Հոգեվերլուծական իմաստով՝ անգիտակցականը չի ներառում գիտակցական չհամարվող ամեն ինչ, այլ միայն այն, ինչը գիտակցությունից ակտիվորեն դուրս է մղված։ Ֆրոյդը անգիտակցականը դիտարկում էր որպես հասարակական ընկալմամբ անընդունելի գաղափարների, անհանգստություն առաջացնող ցանկությունների կամ մղումների, տրավմատիկ հիշողությունների և ցավալի զգացմունքների պահոց, որոնք դուրս են մղվել գիտակցությունից ճնշման միջոցով։ Նման հոգեկան գործընթացները կարող են ճանաչվել միայն դրանց գիտակցական հետևանքների վերլուծությամբ։ Անգիտակից մտքերը ուղղակիորեն հասանելի չեն սովորական ինքնադիտարկման համար, բայց դրանք կարող են մասամբ խուսափել ճնշման գրաքննչական մեխանիզմից քողարկված ձևով՝ դրսևորվելով, օրինակ, որպես երազային տարրեր կամ նևրոտիկ ախտանիշներ։ Երազներն ու ախտանիշները ենթադրաբար կարող են «մեկնաբանվել» հոգեվերլուծության ընթացքում՝ ազատ ասոցիացիաների մեթոդի միջոցով, երազների վերլուծություն և բանավոր սայթաքումների վերլուծություն[9]։

Անհատականության կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյդի մոդելում հոգեկանը բաղկացած է երեք տարրերից՝ իդ, էգո և սուպեր էգո։ Իդը անձնային այն բաղադրիչն է, որը շարժվում է ներքին և հիմնական մղումներով ու կարիքներով, ինչպիսիք են սովը, ծարավը և սեռական ցանկությունը կամ լիբիդոն։ Իդը գործում է վայելքի սկզբունքի համաձայն։ Իդի բնազդային բնույթի պատճառով այն իմպւլսիվ է և գործողությունների հետևանքները ոչ միշտ են գիտակցված։ Սուպեր էգոն ղեկավարվում է բարոյականության սկզբունքով։ Այն ներհոգեկան մակարդակում պարտադրում է սոցիալական մտածողության և գործողությունների բարոյականությունը։ Սուպեր էգոն կիրառում է բարոյականությունը՝ դատելով սխալն ու ճիշտը և մեղավորության զգացում առաջացնելով՝ սոցիալապես անընդունելի վարքագիծը զսպելու համար[10][11]։ Էգոն ղեկավարվում է իրականության սկզբունքով։ Էգոն փորձում է հավասարակշռել իդի և սուպեր էգոյի հակասական նպատակները՝ փորձելով բավարարել իդի մղումները այն ձևերով, որոնք համատեղելի են իրականության հետ։ Էգոն մեր ինքնընկալման ձևն է՝ այն, ինչին մենք հղվում ենք որպես «ես»։

Պաշտպանական մեխանիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն հավասարակշռում է իդի, սուպեր էգոյի և իրականության պահանջները՝ պահպանելու գիտակցության առողջ վիճակ, որտեղ ներհոգեկան հակամարտությունը նվազագույն է։ Այն գործում է՝ պաշտպանելու անհատին սթրեսորներից և անհանգստությունից՝ ներքին կամ արտաքին իրականությունը որոշ չափով խեղաթյուրելով։ Սա կանխում է սպառնալիք հանդիսացող անգիտակցական մտքերի և նյութի մուտքը գիտակցություն։ Աննա Ֆրոյդի կողմից[12] սկզբնապես նկարագրված տասը պաշտպանական մեխանիզմներն են՝

  1. արտամղում
  2. ռեգրեսիա
  3. ռեակցիայի ձևավորում
  4. էմոցիաների մեկուսացում
  5. անջատում
  6. պրոյեկցիա
  7. ինտրոյեկցիա
  8. ինքնադիմահարվածություն
  9. հակադարձում
  10. սուբլիմացիա

Նույն աշխատության մեջ նա նկարագրում է այլ եղանակներ, ինչպիսիք են հարազատացում ագրեսորի հետ և ինտելեկտուալացում, որոնք հետագայում նույնպես համարվել են պաշտպանական մեխանիզմներ։ Բացի այդ, այլ հոգեվերլուծաբաններ մեծապես ընդլայնել են այս ցանկը, և որոշ հեղինակներ[13] պնդում են, որ դրանք անցնում են հարյուրից։

Հոգեբանական տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեսեռական զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյդի մոտեցումը անձնային (հոգեկան) զարգացմանը։ Դա փուլային տեսություն է, որի համաձայն զարգացումը տեղի է ունենում, երբ լիբիդոն հերթականությամբ ուղղվում է մարմնի տարբեր մասերի։ Փուլերն են՝ բերանային, անալ, ֆալիկ (Էդիպյան բարդույթ), թաքստոցային և գենիտալ։ Գենիտալ փուլին հասնում են, եթե նախորդ փուլերում բոլոր կարիքները բավարար են բավարարված և առկա է բավարար էներգիա։ Այն անձինք, որոնք չեն բավարարում իրենց կարիքները տվյալ փուլում, «խրվում» կամ «կանգնում» են այդ փուլում։

Նեոհոգեվերլուծական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյդի հոգեսեռական զարգացման տեսությունն ու աշխատանքները հանգեցրին Նեոհոգեվերլուծության/նեոֆրեյդիզմի ի հայտ գալուն, որոնք նույնպես կարևորում էին անգիտակցականի, երազների մեկնաբանության, պաշտպանական մեխանիզմների և մանկության փորձառության ազդեցությունը, սակայն միաժամանակ որոշ առարկություններ ունեին։ Նրանք չեն կիսում այն գաղափարը, որ անձնային զարգացումը կանգ է առնում 6 տարեկանում։ Փոխարենը՝ նրանք կարծում են, որ զարգացումը տևում է ողջ կյանքի ընթացքում։ Նրանք ընդլայնեցին Ֆրոյդի աշխատանքը՝ ներառելով միջավայրի ավելի մեծ ազդեցություն և գիտակցական ու անգիտակցական մտածողության կարևորությունը։ Ամենակարևոր տեսաբաններն են՝ Էրիկ Էրիկսոնը (հոգոսոցիալական զարգացում), Աննա Ֆրոյդը, Կառլ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Կարեն Հորնին և օբյեկտային հարաբերությունների դպրոցը։ Էրիկսոնի հոգոսոցիալական զարգացման տեսությունը բաղկացած է ութ փուլերից՝

  1. վստահություն ընդդեմ անվստահության
  2. ինքնավարություն ընդդեմ ամոթի
  3. նախաձեռնություն ընդդեմ մեղավորության
  4. աշխատասիրություն ընդդեմ անարժանության
  5. ինքնություն ընդդեմ խառնաշփոթի
  6. մտերմություն ընդդեմ մեկուսացման
  7. ստեղծագործություն ընդդեմ ստագնացիայի
  8. ամբողջականություն ընդդեմ հուսալքության

Այս փուլերը կարևոր են հոգեվերլուծական տեսության համար, քանի որ նկարագրում են կյանքի ընթացքում անցած տարբեր փուլերը և դրանցում առաջացող հակասությունները, որոնց արդյունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա[14]։== Քննադատություններ == Որոշ քննադատներ պնդում են, որ տեսությունը թերի է փորձարարական տվյալների առումով և չափազանց կենտրոնացած է պաթոլոգիայի վրա[15]։ Այլ քննադատություններ վերաբերում են այն հանգամանքին, որ տեսությունը բավարար ուշադրություն չի դարձնում մշակույթի և անձնավորության ձևավորման գործում դրա ազդեցության վրա[16][17]։

Հոգեվերլուծական տեսությունը ծագում է Ֆրոյդից և կենտրոնանում է մանկության վրա։ Սա կարող է խնդրահարույց լինել, քանի որ շատերը կարծում են, որ երեխաների ուսումնասիրությունը կարող է անորոշ լինել: Հիմնական մտահոգություններից մեկն այն է, թե արդյոք դիտարկվող անհատականությունը կլինի ողջ կյանքի ընթացքում, թե՞ երեխան կկորցնի այն կյանքի ուշ շրջանում[18]:

Կիրառությունը արվեստներում և հումանիտար գիտություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական տեսությունը մեծ ազդեցություն ունի մայրցամաքային փիլիսոփայության մեջ և հատկապես գեղագիտության ոլորտում։ Երբեմն Ֆրոյդին համարում են նաև փիլիսոփա։ Հոգեվերլուծաբան Ժակ Լականը, ինչպես նաև փիլիսոփաներ Միշել Ֆուկոն ու Ժակ Դերիդան, լայնորեն գրել են այն մասին, թե ինչպես է հոգեվերլուծությունը ձևավորում փիլիսոփայական վերլուծությունը[19][20][21][22]։ Այլ փիլիսոփաներ, ինչպես Ալեն Բադիուն և Ռաֆայել Հոլմբերգը, պնդել են, որ հոգեվերլուծության նշանակությունը փիլիսոփայության համար սկզբում հստակ չէր, սակայն հետագայում դրանք փոխադարձաբար սկսել են ձևավորել միմյանց[23][24]։

Գեղարվեստական տեքստերի վերլուծության ժամանակ երբեմն կիրառվում է հոգեվերլուծական տեսությունը (հաճախ՝ հատկապես հեղինակի և կերպարների մղումների առումով)՝ ենթադրյալ քողարկված նշանակությունները բացահայտելու կամ հեղինակի մտադրությունները ավելի լավ հասկանալու համար[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տերեսա դե Լաուրետիս, Freud's Drive (Բեյսինգսթոք, 2008), էջ 3։
  2. Freud, Sigmund. 1966 [1895]. "Project for a Scientific Psychology": էջեր 347–445, Ստանդարտ հրատարակություն, հատոր 3, խմբագրել է Ջ. Սթրեյչի։ Լոնդոն: Hogarth Press։
  3. Թայսոն, Ֆիլիս։ (2002)։ «Հոգեվերլուծական զարգացման տեսության մարտահրավերները»։ Journal of the American Psychoanalytic Association, 50, էջեր 19–52։
  4. "psychoanalytical, adj. (and n.)." և "psychoanalytic, adj." OED Online. Oxford University Press, June 2015. Վեբ. 7 September 2015։
  5. "psychoanalysis, n." OED Online. Oxford University Press, June 2015. Վեբ. 7 September 2015։
  6. Զիգմունդ Ֆրոյդ․ Հոգեվերլուծության ծագումը և զարգացումը։
  7. FreudFile․ Աննա Օ․-ի դեպք։
  8. Շաքթեր, Գիլբերտ, Վեգներ։ Հոգեբանություն, երկրորդ հրատարակություն։ Նյու Յորք՝ Worth Publishers, 2009, 2011։ էջ 12։
  9. Schacter, Gilbert, Wegner. (2009, 2011). Psychology. Second Edition. New York. Worth Publishers. էջեր p.12. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Friedman, H. W., & Schustack, M. W. (2011). Personality: Classics theories and modern research. (5th Edition). Boston, MA: Allyn & Bacon.
  11. Silberman, Edward. "Review of Psycho-dynamic Therapy: A Guide to Evidence-Based Practice." Psychiatry: Interpersonal and Biological Processes 75.3 (2012): 298–301. PsycINFO. Web.
  12. Freud, A. (1937). The Ego and the Mechanisms of Defense, London: Hogarth Press and Institute of Psycho-Analysis. (Revised edition: 1966 (US), 1968 (UK))
  13. Blackman, J. S. (2004). 101 Defenses: How the Mind Shields Itself, New York: Routledge.
  14. Young, Kimball; Blum, Gerald S. (1953 թ․ դեկտեմբեր). «Psychoanalytic Theories of Personality». American Sociological Review. 18 (6): 714. doi:10.2307/2088147. ISSN 0003-1224. JSTOR 2088147.
  15. Mahmood, Omar M., and Sawssan R. Ahmed. Psychological Testing and Assessment. New York, NY, US: Routledge/Taylor & Francis Group, New York, NY, 2012. PsycINFO. Web.
  16. Hoggard, Lori S., Christy M. Byrd, and Robert M. Sellers. "Comparison of African American College Students' Coping with Racially and Nonracially Stressful Events." Cultural Diversity and Ethnic Minority Psychology 18.4 (2012): 329–39. PsycINFO. Web.
  17. Giamo, Lisa S., Michael T. Schmitt, and H. R. Outten. "Perceived Discrimination, Group Identification, and Life Satisfaction among Multiracial People: A Test of the Rejection-Identification Model." Cultural Diversity and Ethnic Minority Psychology 18.4 (2012): 319–28. PsycINFO. Web.
  18. «The Evolved Structure of Human Social Behaviour and Personality : Psychoanalytic Insights». Taylor & Francis (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 17. doi:10.4324/9780429481703/evolved-structure-human-social-behaviour-personality-ralf-peter-behrendt.
  19. Felman, Shoshana. Jacques Lacan and the Adventure of Insight: Psychoanalysis in Contemporary Culture. Harvard University Press, 1987.
  20. Spector, Jack J. The Aesthetics of Freud: A Study in Psychoanalysis and Art. Lane, Allen, 1973.
  21. Segal, Hanna. «A Psychoanalytic Approach to Aesthetics»։ Reading Melanie Klein (1998): էջ 203։
  22. Glover, Nicky. Psychoanalytic Aesthetics: An Introduction to the British School. Karnac Books, 2009.
  23. Badiou, Alain (2012). The Adventure of French Philosophy. Verso. ISBN 978-1844677931.
  24. Holmberg, Rafael (2023). «The Failed Interventions of Psychoanalysis: Psychoanalysis and Neuroscience as a Proxy-Intervention to Psychoanalysis and Philosophy» (PDF). Journal of Theoretical and Philosophical Psychology. 44 (4): 355–366. doi:10.1037/teo0000261.
  25. Lye, J. «Psychoanalysis and Literature». Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Brenner, C. (1973). An Elementary Textbook of Psychoanalysis – Revised edition. New York: International Universities Press. 0-385-09884-7
  • Ellman, S. (2010). When Theories Touch: A Historical and Theoretical Integration of Psychoanalytic Thought. London: Karnac Books. 1-85575-868-7
  • Laplanche, J. & Pontalis, J. B. (1974). The Language of Psycho-Analysis. W. W. Norton & Company, 0-393-01105-4

առցանց հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Freud, Sigmund 1900, Interpretation of Dreams (Chapter 2). Standard Edition.
  • Grünbaum, Adolf 1986. Precis of Foundations of Psycho-Analysis. Behavioral and Brain Sciences 9 : 217–284.
  • Greenberg, J. and Mitchell, S.A. (1983). Object Relations in Psychoanalytic Theory. Cambridge MASS and London: Harvard University Press.
  • Klein, Melanie 1932. Chapter 2, The Psychoanalysis of Children. In The Writings of Melanie Klein Volume 2. London: Hogarth Press.
  • Klein, Melanie (1935), A contribution to the psychogenesis of manic-depressive states, International Journal of Psycho-Analysis 16: 145–74. Republished: Hogarth Press.
  • Bion, W. (1957), 'On Arrogance', in Second Thoughts. London: Heinemann, pp. 86–92, 161–6.
  • Benjamin, J. (1990). An Outline of Intersubjectivity: the development of recognition. Psychoanalytic Psychology 7S:33–46.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]