Հոգեկան առողջության համաշխարհային օր

Հոգեկան առողջության համաշխարհային օր (անգլ.՝ World Mental Health Day, ֆր.՝ Journée mondiale de la santé mentale), նշվում է հոկտեմբերի 10-ին։ Ամենամյա տոն է, նշվում է 1922 թվականից։ Հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Ռուսաստանում հոգեկան առողջության օրը նշվում է 2002 թվականից Տատյանա Բորիսովնայի նախաձեռնությամբ։
Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում։
Ամենամյա միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հոկտեմբերի 10-11-ը ՄԱԿ-ում նշվեց նաև «Հոգեբանության օր» (անգլ.՝ Psychology Day), որի շրջանակներում անցկացվեց մի քանի միջոցառում՝ նվիրված հոգեկան առողջության համաշխարհային օրվան։ Միջոցառումներին մասնակցում էին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, Անալիտիկ հոգեբանության միջազգային ասոցիացիան և այլ կազմակերպություններ։ Հոգեբանության օրվա նպատակն էր իրականացնել գաղափարների փոխանակում հոգեբանների, ուսանողների միջև։
2008 թվականից Ռուսաստանում անցկացվում է «Հանուն հոգեկան առողջության ոլորտում անձնվիրության» ամենամյա մրցույթ[1]։ Դրա նպատակն է հասարակության, ԶԼՄ-ների, մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել բնակչության հոգեկան առողջության ամրապնդման, հոգեբուժության և հոգեկան հիվանդների արդիական խնդիրների վրա։
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - «Կանայք և հոգեկան առողջությունը»
- 1997 - «Երեխաները և հոգեկան առողջությունը»
- 1998 - «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ»
- 1999 - «Հոգեկան առողջություն և ծերացում»
- 2000-2001 - «Հոգեկան առողջություն և աշխատանք»
- 2002 - «Բռնության և դաժանության ազդեցությունը երեխաների և դեռահասների վրա»
- 2003 - «Երեխաների և դեռահասների հուզական և վարքային խանգարումները»
- 2004 - «Ֆիզիկական և հոգեկան խանգարումների փոխհարաբերությունը»
- 2005 - «Ֆիզիկական և հոգեկան խանգարումները անձի կյանքի ընթացքում»
- 2006 - «Հոգեկան առողջություն և ինքնասպանություն»
- 2007 - «Հոգեկան առողջությունը փոփոխվող աշխարհում. մշակույթի և մշակութային տարբերությունների դերը»
- 2008 - «Հոգեկան առողջությունը դարձնենք համաշխարհային գերակայություն, ընդլայնենք քաղաքացիական պատասխանատվություն և ակտիվ կենսագործունեություն լուսաբանող ծառայությունների թիվը»
- 2009 - «Հոգեկան առողջության պահպանությունը առաջին բուժօգնության համակարգում, բուժման բարելավում և հոգեկան առողջության աջակցում»
- 2010 - «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»
- 2011 - «Ներդրումները հոգեկան առողջության ոլորտում»
- 2012 - «Դեպրեսիա. համընդհանուր ճգնաժամ»
- 2013 - «Հոգեկան առողջություն և հասունություն»
- 2014 - «Կյանքը շիզոֆրենիայով»
- 2015 - «Հոգեկան առողջությունը և անձի արժանապատվությունը»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Доклад федерации психического здоровья, 2007 г. Արխիվացված 2010-06-20 Wayback Machine
- Всемирный день психического здоровья в 2009 г Արխիվացված 2010-06-20 Wayback Machine
- Юрий Тукачев. 10 октября - Всемирный день психического здоровья