Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
ՀապավումEAP
Գլխադասային գրասենյակԱվստրիա Sigmund Freud University Վիեննա, Ավստրիա
Տարածաշրջան41 երկրներից 28 ազգային ասոցիացիա և 17 եվրոպական ասոցիացիա
Գլխավոր քարտուղարAlfred Pritz (Ավստրիա)
ՆախագահRodolfo de Bernart (Իտալիա)
ՓոխնախագահներAdrian Rhodes (Մեծ Բրիտանիա) և Mony Elkaim (Բելգիա)
Կամավորներավելի քան 120,000 հոգեթերապևտներ
Կայքeuropsyche.org

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան (European Association for Psychotherapy - EAP) 41 երկրներից ավելի քան 120,000 հոգեթերապևտներ (այդ թվում նաև 28 ազգային ասոցիացիա և 17 եվրոպական ասոցիացիա) միավորող միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում[1]։ Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան Հոգեթերապևտի եվրոպական վկայականի ստացման չափորոշիչները սահմանող և այն շնորհող միակ իրավասու կազմակերպությունն է։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան իր հիմնադրման պահից իրագործում է հոգեթերապիայի ոլորտում ստանդարտացման և մասնագիտական կրթության և պրակտիկայի վերահսկման գործառույթներ՝ միաժամանակ համապատասխանեցնելով այդ ամենը Եվրամիության անդամ երկրների օրենսդրության և Եվրահանձնաժողովի աշխատանքների հետ[1]։

Սթրասբուրգյան հռչակագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 1990 թ.-ին, առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակների և Եվրամիության օրենսդրության շրջանակներում, հռչակում է հոգեթերապիային վերաբերվող փաստաթուղթ, որն այժմ հայտնի է "Սթրասբուրգյան հռչակագիր" անվանմամբ[2]։ Նշված փաստաթուղթը հակիրճ և հստակ ներկայացնում է հոգեթերապիայի հասկացումը.

Սթրասբուրգյան հռչակագիրը։
  1. Հոգեթերապիան հատուկ դիսցիպլին է, որով զբաղվելն ազատ և անկախ մասնագիտություն է;
  2. Հոգեթերապևտիկ կրթությունը պահանջում է բարձր մակարդակի տեսական և կլինիկական պատրաստվածություն;
  3. Թերապևտիկ մեթոդների բազմազանությունը երաշխավորված է;
  4. Կրթությունը հոգեթերապևտիկ մեթոդներից որևէ մեկի ոլորտում իրականացվում է ինտեգրալ ձևով. այն ներառում է՝ տեսությունը, անձնային թերապևտիկ փորձը և անհատական պրակտիկան՝ սուպերվիզորի գլխավորությամբ, միաժամանակ ձեռք են բերվում գիտելիքներ այլ մեթոդների մասին;
  5. Այդպիսի կրթություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ նախնական կրթություն, մասնավորապես հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում։

Էթիկական սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 2002 թ-ին մշակում և ընդունում է մի փաստաթուղթ, որը սահմանում է հոգեթերապևտների աշխատանքի, մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքները[3]։

Հոգեթերապևտի եվրոպական վկայական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան մասնագիտական ոլորտի վերահսկողության և մասնագիտական ծառայությունների որակի բարձրացանն ուղղված աշխատանքների շրջանակներում ներմուծել է հոգեթերապևտի եվրոպական վկայականը (European Certificate of Psychotherapy - ECP), որը ստանալու համար նախատեսված են բավականին բարձր չափանիշներ, և որի առկայությունը մասնագետի մոտ վկայում է վերջինիս մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի և այդ պատրաստվածության եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.europsyche.org/
  2. «Strasbourg Declaration on Psychotherapy of 1990»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2013-12-14 
  3. «The Statement of Ethical Principles of the EAP»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2013-12-14 
  4. «European Certificate for Psychotherapy (ECP)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2013-12-14