Հոգեախտաբանություն
| Հոգեախտաբանություն | |
|---|---|
| Տեսակ | branch of psychology? |
Հոգեախտաբանություն (անգլ.՝ Psychopathology), հոգեկան հիվանդությունների ուսումնասիրման ոլորտ։ Ներառում է բոլոր հոգեկան խանգարումների նշաններն ու ախտանշանները։ Ընդգրկում է նաև շեղված ճանաչողական գործընթացները, ոչ ադապտիվ վարքագիծը և այնպիսի փորձառությունները, որոնք տարբերվում են սոցիալական նորմերից։ Այս գիտակարգը մանրամասն ուսումնասիրում է ախտանշանները, վարքագծերը, պատճառները, ընթացքը, զարգացումը, դասակարգումը, բուժման մեթոդները, ռազմավարությունները և այլ ասպեկտներ։
Կենսաբանական հոգեախտաբանությունը ուսումնասիրում է շեղված ճանաչողական գործընթացների, վարքագծի և փորձառությունների կենսաբանական ծագումը։
Մանկական հոգեախտաբանությունը մասնագիտացում է, որը կիրառվում է երեխաների և դեռահասների դեպքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեկան հիվանդությունների վաղ մեկնաբանությունները ձևավորվել են կրոնական համոզմունքների և սնահավատության ազդեցությամբ։ Մինչ այժմ հոգեկան խանգարումների դասակարգում ստացած հոգեբանական վիճակները սկզբնապես վերագրվում էին չար ոգիներին, դևերին և սատանային։ Այս գաղափարը լայնորեն ընդունված էր մինչև տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերը[1]։
Հույն բժիշկ Հիպոկրատը առաջիններից էր, ով մերժեց այն գաղափարը, թե հոգեկան խանգարումները պայմանավորված են դևերի կամ սատանայի տիրապետությամբ, և փոխարենը դրանք կապեց բնական պատճառների հետ։ Նա հավատում էր, որ հոգեկան խանգարումների ախտանշանները առաջանում են ուղեղում ծագող հիվանդությունների հետևանքով։ Հիպոկրատը ենթադրում էր, որ խելագարության այս վիճակները պայմանավորված են օրգանիզմում հեղուկների անհավասարակշռությամբ։ Նա առանձնացնում էր հատկապես չորս տեսակ հեղուկներ՝ արյուն, սև լեղի, դեղին լեղի և լորձ։ Այս տեսությունը հետագայում դարձավ քիմիական անհավասարակշռության տեսության հիմքը, որն այսօր լայնորեն կիրառվում է։
Բացի այդ, Հիպոկրատից ոչ շատ առաջ, փիլիսոփա Պլատոնը պնդում էր, որ միտքը, մարմինը և հոգին գործում են որպես մեկ ամբողջություն։ Անձի այս բաղադրիչների ցանկացած անհավասարակշռություն կարող էր հանգեցնել անհատի ներքին անհանգստության կամ ներդաշնակության պակասի։ Այս փիլիսոփայական գաղափարը պահպանվեց մինչև տասնյոթերորդ դարը։ Այնուհետև այն կասկածի տակ դրեցին Լեյնգը (1960) և Էստերսոնը (1964), ովքեր նշում էին, որ հենց ընտանեկան միջավայրն էր, որը հանգեցնում է հարմարվողական ռազմավարությունների ձևավորմանը։
Տասնութերորդ դարի ռոմանտիզմի ժամանակաշրջանում, այն գաղափարը, որ ծնող-երեխա առողջ հարաբերությունները ապահովում են հոգեկան առողջությունը, դառնում է առաջատար գաղափար: Փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն ներկայացնում է այն գաղափարը, որ մանկության տրավման կարող է բացասական հետևանքներ ունենալ ավելի ուշ՝ մեծահասակության շրջանում:
Տասնվեցերորդ և տասնյոթերորդ դարերին սկսեցին բացվել հատուկ խնամքի կենտրոններ՝ առողջարաններ՝ հոգեկան խանգարում ունեցող անձանց համար[2], որտեղ սահմանափակման տեխնիկաներն ու բուժման մեթոդները փորձարկվում էին կալանավորված հիվանդների վրա։ Այս կետրոններն էլ նախատիպերն էին հոգեբուժական հիվանդանոցների համար։

1875 թվականին Ռիչարդ ֆոն Կրաֆտ-Էբինգի հեղինակությամբ հրատարակվեց Հոգեբանական դատաբժշկության (անգլ.՝ Textbook of Forensic Psychopathology) գիրքը, գերմաներեն լեզվով, որը դարձավ Գերմանիայի համալսարանների համար ստանդարտ հոգեբուժական ձեռնարկ[3]։
Հոգեախտաբանության գիտական առարկան հիմնադրել է Կարլ Յասպերսը 1913 թվականին։ Այն կոչվել է «ստատիկ ըմբռնում», որի նպատակը հաճախորդի ապրած «հոգեկան երևույթի» գրաֆիկական վերարտադրությունն էր։ Մի քանի տարի առաջ, 1899 թվականին, հրատարակվել է Ռոբերտ Զոմերի հեղինակությամբ «Lehrbuch der Psychopathologischen Untersuchungs-Methoden» գիրքը, գերմաներեն լեզվով:
Հոգեվերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիգմունդ Ֆրոյդն առաջարկել է հոգեախտաբանության բուժման մեթոդ՝ հիմնված հիվանդի և հոգեվերլուծաբանի միջև երկխոսության վրա։ Զրույցային թերապիան ծագել է նրա գաղափարներից, որոնք վերաբերում են անհատի փորձառություններին և մարդկային բնական ջանքերին՝ հասկանալու աշխարհի և կյանքի իմաստը[4]:
Հոգեբուժական խանգարումների ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեախտաբանության ուսումնասիրությունը միջառարկայական բնույթի է, որի զարգացմանը նպաստել են ոլորտներ ինչպիսիք են կլինիկական հոգեբանությունը, ախտահոգեբանությնը, սոցիալական, զարգացման հոգեբանությունը, ինչպես նաև նյարդահոգեբանության և հոգեբանության այլ ենթամասերը։ Այլ առնչվող ոլորտներ են հոգեբուժությունը, նեյրոգիտություն, քրեաբանություն, սոցիոլոգիան, համաճարակաբանություն և վիճակագրությունը[5]:
Հոգեախտաբանությունը լայն առումով բաժանվում է նկարագրական և բացատրական տեսակների։ Նկարագրական հոգեախտաբանությունը ներառում է նշանների դասակարգում, սահմանում և ըմբռնում՝ հիմնված մարդկանց հաղորդած և նրանց վարքից եզրակացված ախտանշանների վրա, որոնք գնահատվում են սոցիալական նորմերի համաձայն։ Բացատրական հոգեախտաբանությունը փորձում է գտնել որոշակի ախտանշանների տեսակներ՝ կիրառելով տեսական մոդելներ, ինչպիսիք են հոգեբանական դինամիկան, Կոգնիտիվ-վարքային թերապիան: Նաև կատարում են վերլուծություններ՝ հիմք ընդունելով կոնստրուկտիվիստական հիմնավորված տեսությունը (Charmaz, 2016) կամ ինտերպրետատիվ ֆենոմենոլոգիական վերլուծությունը (Smith, Flowers & Larkin, 2013)[6]։
Հոգեախտաբանության առկայությունը կարող է բնութագրվել տարբեր ձևերով։ Ռազմավարություներից մեկը մարդու գնահատումն է չորս չափումների հիման վրա՝ շեղում, անհանգստություն, գործառույթների խանգարում և վտանգ, որոնք համարվում են «չորս Դ» - երը։ Մեկ այլ տարբերակ է p գործոնը, որը հոգեախտաբանությունը դիտարկում է որպես ընդհանուր, համընդհանուր կոնստրուկտ, որը ազդում է հոգեբուժական ախտանշանների վրա։
Հոգեկան խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեկան խանգարումները սահմանվում են որոշակի հատկանիշների հավաքածուով, որոնք մեկից ավելի ախտանիշ ունեն։ Դիագնոզի համար դասակարգվելիս ախտանիշները չեն կարող ներկայացնել որևէ իրադարձության հետ կապված սթրես կամ կորստի նկատմամբ սպասվող արձագանք: Համախտանիշները խանգարում ներկայացնող միաժամանակյա ախտանիշների ամբողջություն են:։ Սինդրոմներն այն ախտանիշների համակցությունն են, որոնք ներկայացնում են խանգարում։ Հաճախ հանդիպող հոգեկան առողջության խանգարումներից են դեպրեսիան, ընդհանրացված տագնապային խանգարումը (GAD), խուճապային խանգարումը, ֆոբիաները, սոցիալական անվստահության խանգարումը, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (OCD) և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD)[7]:
Դեպրեսիան աշխարհի ամենատարածված և ամենավտանգավոր հոգեկան խանգարումներից մեկն է[8]: Սա ազդում է անհատի մտածելու, զգալու և գործելու վրա։ Ախտանիշները տարբերվում են յուրաքանչյուր անհատի դեպքում և ներառում են տխրություն, զայրույթ, հուսահատություն կամ նախկինում հաճույք պատճառող զբաղմունքների հանդեպ հետաքրքրության կորուստ։
Ընդհանրացված անհանգստության խանգարումը նպաստում է ավելի շատ նյարդայնանալուն, որը գերազանցում է իրական կյանքի սթրեսային գործոնների պատճառով նյարդայնանալու մակարդակը։ Այն ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ և ներառում է ախտանիշներ, ինչպիսիք են՝ անհանգստությունները վերահսկելու դժվարություն, նյարդայնության զգացողություն, հոգնածություն և հանգստանալու դժվարություն[9]:
4 Դ-եր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս Դ–երը (Four Ds) հոգեկան և վարքային շեղումների բնութագրման համար օգտագործվող չորս չափանիշներ են.
- Դևիանտ վարք, թվային նորմերից տարբերվող վարք է, որը հանգեցնում է հասարակության հետ հակասության։ Այս տերմինը բնորոշում է այն գաղափարը, որ որոշակի մտքեր, վարքագիծ և զգացումներ համարվում են շեղված, երբ դրանք ընդունելի չեն կամ տարածված չեն հասարակության մեջ։ Սակայն կլինիկական ոլորտում աշխատող բժիշկները պետք է հաշվի առնեն, որ փոքրամասնություն կազմող խմբերը միշտ չէ, որ համարվում են շեղված միայն այն պատճառով, որ չունեն նմանություններ այլ խմբերի հետ։ Ուստի անհատի գործողությունները սահմանում են շեղված կամ անսովոր, երբ նրանց վարքը կամ միտքը դեմ է գնում մշակութային նորմերին։ Սակայն բազմաթիվ խանգարումների դեպքում կա շեղման օրինակների փոխկապակցվածություն, և դրանք պետք է գնահատվեն տարբերակիչ դիագնոստիկ մոդելի միջոցով[10]:
- Դիսթրես, կապված է խանգարում ունեցող անձի զգացած անհարմարության հետ։ Այս տերմինը ընդգրկում է խանգարում ունեցող անձի բացասական զգացմունքները։ Նրանք կարող են խորապես տանջվել և ազդվել հիվանդությունից։ Վարքերն ու զգացումները, որոնք պատճառում են անհանգստություն անհատին կամ նրա շրջապատին, համարվում են անսովոր, եթե այդ վիճակը տանջող է հիվանդությունը կրող անձի համար։ Անհանգստությունը կապված է գործառույթի խանգարման հետ, քանի որ օգնում է ճիշտ գնահատել անհատի կյանքի գործառութային խանգարումները։ Սակայն այս երկու երևույթները միշտ չէ, որ կապված են, քանի որ անհատը կարող է գործառութային ծանր խանգարում ունենալ և միաժամանակ քիչ սթրես զգալ։ Անհանգստության կարևորագույն հատկանիշը չի հանդիսանում գործառույթի խանգարումը, այլ՝ տհաճ իրադարձությունները և դրանց նկատմամբ մեր արձագանքը[11]։
- Դիսֆունկցիա, գործառույթի խանգարում, վերաբերում է ոչ ադապտիվ վարքագծին, որը խանգարում է անհատին իրականացնել առօրյա բնականոն գործառույթները։ Այն ներառում է հոգեբանական, կենսաբանական կամ զարգացողական գործընթացներում առաջացող խանգարումներ, որոնք կապված են հոգեկան գործունեության հետ[12]։ Այս ոչ ադապտիվ վարքը պետք է բավականաչափ լուրջ լինի, որպեսզի այն համարվի դիագնոզ։ Շատ կարևոր է գնահատել գործառույթի խանգարումները ողջ կյանքի ընթացքում, քանի որ դրանք կարող են արտահայտվել ինչպես տեսանելի ձևով, այնպես էլ այնպիսի ոլորտներում, որտեղ դրանք դժվար է նկատել[10]։ Նման վարքագծերը խոչընդոտում են անհատին ապրել նորմալ, առողջ կյանքով։ Այնուամենայնիվ, գործառութային խանգարումները միշտ չեն պայմանավորված հիվանդությամբ, դրանք կարող են լինել կամայական, օրինակ՝ հացադուլի իրականացումը։
- Դիմացկունություն (Duration), ագրեսիայի դրսևորման տևողությունն օգտակար է բժիշկների համար՝ որպես ախտորոշման չափանիշ օգտագործելու համար: Ախտանիշների մեծ մասն ունենում է որոշակի ընթացք, որը տևում է մինչև ախտորոշումը: Կարող է վնասակար լինել, քանի որ բոլորի փորձառությունը նույնը չէ[13]:
Պ գործոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենջամին Լահեյը և նրա գործընկերներն առաջին անգամ 2012[14] թվականին առաջարկեցին ընդհանուր «հոգեբանական ախտաբանության գործոն» կամ պարզապես «Պ գործոն»։ Այս կառուցվածքը իր հայեցակարգային նմանությունն ունի ընդհանուր ինտելեկտի g գործոնի (անգլ.՝ general factor, g factor) հետ։ Հոգեբանությունը որպես հոգեկան խանգարումների մի քանի առանձին կատեգորիաներից բաղկացած հասկացողության փոխարեն, Պ գործոնը չափային է և ազդում է հոգեբուժական ախտանիշների ընդհանուր առկայության կամ բացակայության վրա։ Այնուհետև առկա ախտանիշները միավորվում են՝ ձևավորելով մի քանի առանձին ախտորոշումներ։ p գործոնը մոդելավորված է հոգեբանության հիերարխիկ տաքսոնոմիայում։ Չնայած հետազոտողները սկզբում մտածել են հոգեախտաբանության եռագործոն բացատրության մասին ընդհանուր առմամբ, հետագա ուսումնասիրությունn ավելի շատ ապացույցներ է տվել մեկ գործոնի համար, որը հաջորդաբար կոմորբիդ է, կրկնվող/քրոնիկ և գոյություն ունի ծանրության և քրոնիկ շարունակականության վրա[15]։
Պ գործոնի չափանիշի ավելի բարձր միավորները կապված են ֆունկցիոնալ խանգարումների ավելի բարձր մակարդակի, զարգացման պատմության մեջ խնդիրների ավելի մեծ հաճախականության և վաղ տարիքում ուղեղի ֆունկցիայի ավելի թուլացման հետ: Բացի այդ, Պ գործոնի ավելի բարձր մակարդակ ունեցողներն ավելի հավանական է, որ ժառանգեն հոգեկան հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն: Պ գործոնի գոյությունը կարող է բացատրել, թե ինչու է «... դժվար գտնել պատճառներ, հետևանքներ, բիոմարկերներ և բուժումներ՝ ըստ առանձին հոգեկան խանգարումների»[15]:
Պ գործոնի 2020 թվականի վերանայումը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են դրա վավերականությունը և կայունությունը ողջ կյանքի ընթացքում: Բարձր Պ գործոնը կապված է բազմաթիվ անբարենպաստ հետևանքների հետ, այդ թվում՝ վատ ակադեմիական առաջադիմության, իմպուլսիվության, հանցագործության, ինքնասպանության հակման, պտղի աճի դանդաղման, գործադիր գործառույթի ցածր մակարդակի և հոգեբուժական ախտորոշումների մեծ թվի հետ: Հաստատվել է նաև Պ գործոնի մասնակի գենետիկական հիմքը[16]:
Այլընտրանքորեն, Պ գործոնը մեկնաբանվել է նաև որպես ընդհանուր խանգարման ցուցանիշ, այլ ոչ թե որպես հոգեախտաբանություն առաջացնող հատուկ ցուցանիշ[16]:
Որպես հոգեկան ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հոգեախտաբանություն» տերմինը կարող է օգտագործվել նաև հոգեկան հիվանդության մասին վկայող վարքագծեր կամ ապրումներ նշելու համար, նույնիսկ եթե դրանք պաշտոնական ախտորոշում չեն: Օրինակ՝ հալյուցինացիաների առկայությունը կարող է համարվել հոգեախտաբանական նշան, նույնիսկ եթե բավարար ախտանիշներ չկան Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM) կամ ICD-ում թվարկված խանգարումներից մեկի չափանիշները բավարարելու համար:
Ավելի ընդհանուր իմաստով, ցանկացած վարքագիծ կամ գործողություն, որը առաջացնում է խանգարում, տառապանք կամ հաշմանդամություն, մասնավորապես, եթե ենթադրվում է, որ այն առաջանում է ուղեղի ճանաչողական կամ նյարդաճանաչողական համակարգերի ֆունկցիոնալ խափանումից, կարող է դասակարգվել որպես հոգեախտաբանություն: Մնում է անհասկանալի, թե որքան ուժեղ է իրականում ոչ ադապտիվ հատկանիշների և հոգեկան խանգարումների միջև եղած տարբերությունը[17][18], օրինակ՝ նևրոտիզմը հաճախ նկարագրվում է որպես աննշան հոգեբուժական ախտանիշների անձնական մակարդակ[19]:
«Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկը» (DSM) հոգեկան խանգարումների ախտորոշման և հասկացման ուղեցույց է: Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան (APA) հովանավորում է այս գրքի խմբագրումը, վերանայումը և հրատարակումը: Այն հոգեկան առողջության և ուղեղի հետ կապված վիճակների ու խանգարումների վերաբերյալ տեղեկատու է: Ծառայում է որպես տեղեկատու բժշկության և հոգեկան առողջության մի շարք մասնագետների համար, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում: Այդ մասնագետների թվում են հոգեբաններ, խորհրդատուներ, բժիշկներ, սոցիալական աշխատողներ, հոգեբուժական բուժքույրեր, ամուսնական և ընտանեկան թերապևտներ և այլն: Ներկայիս DSM-ը այս գրքի հինգերորդ և ամենավերջին հրատարակությունն է: Այն լույս է տեսել 2013 թվականի մայիսին[20] Յուրաքանչյուր հրատարակությունը մտցնում է կարևոր փոփոխություններ խանգարումների դասակարգման վերաբերյալ։
Հետազոտական ոլորտի չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]RDoC շրջանակը հոգեկան խանգարումների ուսումնասիրման հետազոտական սկզբունքների ամբողջություն է: Այն նախատեսված է հոգեկան հիվանդությունների նկատմամբ նոր մոտեցում ստեղծելու համար, որը կհանգեցնի ավելի լավ ախտորոշման, կանխարգելման, միջամտության և բուժման: Այն պարտադիր չէ, որ ծառայի որպես ախտորոշիչ ուղեցույց կամ փոխարինի DSM-ը, այլ նախատեսված է դիսֆունկցիայի տարբեր աստիճանների ուսումնասիրության համար: Այն մշակվել է ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի (NIMH) կողմից[21]: Այն նպատակ ունի լուծել տարասեռությունը՝ տրամադրելով հոգեկան խանգարումները հասկանալու համար ավելի շատ ախտանիշների վրա հիմնված շրջանակ։ Այն հիմնված է չափումների վրա, որոնք ընդգրկում են նորմալից մինչև աննորմալ միջակայքը և թույլ է տալիս հետազոտողներին աշխատել ավելի մեծ տվյալների բազայի հետ։ Այն օգտագործում է վեց հիմնական ֆունկցիոնալ տիրույթներ՝ նեյրոհոգեբանական գործառույթն ուսումնասիրելու համար։ Յուրաքանչյուր տիրույթի տարբեր ասպեկտները ներկայացված են կառուցվածքներով, որոնք ուսումնասիրվում են գործառույթի ամբողջ միջակայքով։ Միասին բոլոր տիրույթները կազմում են մատրից, որը կարող է ներկայացնել հետազոտական գաղափարներ։ Այն հևրիստիկա է և ընդունում է, որ հետազոտական թեմաները կփոխվեն և կզարգանան գիտության ի հայտ գալուն զուգընթաց[22]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Loschen, E. L. (1974 թ․ ապրիլ). «Psychiatry and religion: A variable history». Journal of Religion & Health. 13 (2): 137–141. doi:10.1007/bf01532755. ISSN 0022-4197. PMID 24408386.
- ↑ «National Library of Medicine - National Institutes of Health». www.nlm.nih.gov. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Triarhou, Lazaros C. (2022), Triarhou, Lazaros C. (ed.), «Richard von Krafft-Ebing (1840–1902)», The Brain Masters of Vienna: Psychology and Neuroscience Pioneers around the Secession up to the Anschluss (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 245–248, doi:10.1007/978-3-031-13052-6_47, ISBN 978-3-031-13052-6, Վերցված է 2024 թ․ օգոստոսի 31-ին
- ↑ Heffner C (2014 թ․ օգոստոսի 21). «Chapter 9: Section 1: Psychopathology». AllPsych.com. AllPsych. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Shah SA, Mushtaq S, Naseer MN, Ahmad A, Sharma G, Kovur H (2017). A text book of psychopathology. RED'SHINE Publication. Pvt. Ltd. ISBN 9789386483201.
- ↑ Oyebode, Femi (2015). Sims' Symptoms in the Mind: Textbook of Descriptive Psychopathology (Fifth ed.). Edinburgh; New York: Saunders/Elsevier. էջ 4. ISBN 978-0-7020-5556-0. OCLC 878098854.
- ↑ Sarrami Foroushani, Pooria (2013 թ․ հունվարի 17). «Computerised cognitive behavioural therapy (CBT) for common mental disorders». doi:10.1186/isrctn24529487.
- ↑ «Depression». Textbook of men's mental health.
- ↑ «Generalized Anxiety Disorder: When Worry Gets Out of Control - National Institute of Mental Health (NIMH)». www.nimh.nih.gov (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
- 1 2 Singhai, Kartik; Suthar, Navratan; Gehlawat, Pratibha (2020 թ․ մայիս). «The 3 Ds of geriatric psychiatry: A case report». Journal of Family Medicine and Primary Care (ամերիկյան անգլերեն). 9 (5): 2509–2510. doi:10.4103/jfmpc.jfmpc_221_20. ISSN 2249-4863. PMC 7380787. PMID 32754531.
- ↑ Oltmanns, T.F. (2021 թ․ հուլիսի 14). Abnormal Psychology (9th ed.). Pearson. ISBN 9780137554737.
- ↑ Berenbaum, Howard; Oltmanns, Thomas F. (1992 թ․ փետրվար). «Emotional experience and expression in schizophrenia and depression». Journal of Abnormal Psychology (անգլերեն). 101 (1): 37–44. doi:10.1037/0021-843X.101.1.37. ISSN 1939-1846. PMC 4370316. PMID 1537971.
- ↑ Telles-Correia, Diogo (2018 թ․ հոկտեմբեր). «Mental disorder: Are we moving away from distress and disability?». Journal of Evaluation in Clinical Practice (անգլերեն). 24 (5): 973–977. doi:10.1111/jep.12871. ISSN 1356-1294. PMID 29327512.
- ↑ Lahey BB, Applegate B, Hakes JK, Zald DH, Hariri AR, Rathouz PJ (2012 թ․ նոյեմբեր). «Is there a general factor of prevalent psychopathology during adulthood?». Journal of Abnormal Psychology. 121 (4): 971–7. doi:10.1037/a0028355. PMC 4134439. PMID 22845652.
- 1 2 Caspi A, Houts RM, Belsky DW, Goldman-Mellor SJ, Harrington H, Israel S, և այլք: (2014 թ․ մարտ). «The p Factor: One General Psychopathology Factor in the Structure of Psychiatric Disorders?». Clinical Psychological Science. 2 (2): 119–137. doi:10.1177/2167702613497473. PMC 4209412. PMID 25360393.
- 1 2 Smith, Gregory T.; Atkinson, Emily A.; Davis, Heather A.; Riley, Elizabeth N.; Oltmanns, Joshua R. (2020 թ․ մայիսի 7). «The General Factor of Psychopathology». Annual Review of Clinical Psychology (անգլերեն). 16 (1): 75–98. doi:10.1146/annurev-clinpsy-071119-115848. ISSN 1548-5943. PMID 32040926. S2CID 211078278.
- ↑ Jeronimus BF, Kotov R, Riese H, Ormel J (2016 թ․ հոկտեմբեր). «Neuroticism's prospective association with mental disorders halves after adjustment for baseline symptoms and psychiatric history, but the adjusted association hardly decays with time: a meta-analysis on 59 longitudinal/prospective studies with 443 313 participants». Psychological Medicine. 46 (14): 2883–2906. doi:10.1017/S0033291716001653. PMID 27523506. S2CID 23548727.
- ↑ Ormel J, Laceulle OM, Jeronimus BF (2014). «Why Personality and Psychopathology Are Correlated: A Developmental Perspective Is a First Step but More Is Needed». European Journal of Personality. 28 (4): 396–98. doi:10.1002/per.1971. S2CID 210187913.
- ↑ Ormel J, Jeronimus BF, Kotov R, Riese H, Bos EH, Hankin B, Rosmalen JG, Oldehinkel AJ (2013 թ․ հուլիս). «Neuroticism and common mental disorders: meaning and utility of a complex relationship». Clinical Psychology Review. 33 (5): 686–697. doi:10.1016/j.cpr.2013.04.003. PMC 4382368. PMID 23702592.
- ↑ «DSM-5: What It Is & What It Diagnoses». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «About RDoC - National Institute of Mental Health (NIMH)». www.nimh.nih.gov (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Research Domain Criteria (RDoC) - National Institute of Mental Health (NIMH)». www.nimh.nih.gov (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atkinson, L. et al. (2004). Attachment Issues in Psychopathology and Intervention. Lawrence Erlbaum.
- Berrios, G.E.(1996) The History of Mental Symptoms: Descriptive Psychopathology since the 19th century.Cambridge, Cambridge University Press, 0-521-43736-9
- Freud, S. (1916) The Psychopathology of Everyday Life. MacMillan.
- Keating, D. P. et al. (1991). Constructivist Perspectives on Developmental Psychopathology and Atypical Development. Lawrence Erlbaum.
- Maddux, J. E. et al. (2005). Psychopathology: Foundations for a Contemporary Understanding. Lawrence Erlbaum.
- McMaster University. (2011). Psychological disorders. In Discover psychology (pp. 154–155, 157–158, 162–164) [Introduction]. Toronto: Nelson Education.
- Sims, A. (2002) Symptoms in the Mind: An Introduction to Descriptive Psychopathology (3rd ed). Elsevier. 0-7020-2627-1
- Widiger, T. A. et al. (2000). Adult Psychopathology: Issues and Controversies Annual Review of Psychology.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեախտաբանություն» հոդվածին։ |
| ||||||