Առակախոսի մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել։ Նրա մասին տվյալներ է տվել հայ ազգագրագետ և բանահավաքԵրվանդ Լալայանը իր աշխատություններում։ Լալայանը առակախոսի անունով հայտնի զվարճախոսությունները հավաքել է և 1903 թվականին Թիֆլիսում լույս է ընծայել «Հոբոս» վերնագրով։ Ըստ Լալայանի՝ Հովհաննեսը սկզբում ապրել է Լոռու մարզիՃոճկան գյուղում, ապա՝ Շնողում, որտեղ և մահացել է։ Նրա զվարճախոսությունները տարածված են Լոռու տարբեր գյուղերում։ Նրան վերագրվող անեկդոտները հաճախ այլ բանասացների հորինվածքներ են։ Լոռեցի առակախոսը մահացել է 1860-ական թվականներին[2]։
↑Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007
↑ 2,02,1Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․-Եր․։ 2016, 848 էջ
↑«Հոբոս»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։