Հոբոյ դ'ամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից հոբոյ դ̕ամուրի տեսքը

Հոբոյ դ̕ամուրը (ֆրանսերեն՝ hautbois d'amore, անգլերեն՝ oboe d'amore, գերմաներեն՝ oboe d'amour) փայտյափողային երաժշտական գործիք է, որը պատկանում է հոբոյների ընտանիքին։ Իր ռեգիստրով այս գործիքը գտնվում է հոբոյի և անգլիական եղջրափողի միջև։

Ստեղծումը և կառուցվածքը[խմբագրել]

Բարոկո ժամանակաշրջանի հոբոյ դ̕ամուր

Հոբոյ դ̕ամուրը ստեղծվել է 18-րդ դարում և առաջին անգամ այն օգտագործել է կոմպոզիտոր Քրիստոֆեր Գրաուպները։ Իր կառուցվածքով այն շատ նման է սովորական հոբոյին։ Եթե հոբոյների ընտանիքում հոբոյը գրավում է սոպրանոյի ռեգիստրը և անգլիական եղջրափողը ալտինը, ապա հոբոյ դ̕ամուրը գրավում է մեցցո-սոպրանոյի ռեգիստրը։ Ինչպես և հոբոյը, այն ունի երկմասանի խողովակ և լեզվակ։ Ի տարբերություն անգլիական եղջրափողի կեռ լեզվակի, հոբոյ դ̕ամուրի լեզվակը ուղիղ է։ Հոբոյ դ̕ամուրը պատրաստվում է տարբեր տեսակի փայտերից և ինչպես և մյուս հոբոյի ընտանիքին պատկանող գործիքները, խողովակի անցքերը պարուրված են մետաղյա շրջանականերով։

Օգտագործումը[խմբագրել]

Հոբոյ դ̕ամուրը իր ստեղծվելուց հետո, 18-րդ դարում, բավական լայն տարածում է ունեցել։ Այն հիմնականում օգտագործվել է Յոհան Սեբաստիան Բախի և իր ժամանակակիցների կողմից տարբեր ստեղծավործություններում։ Գրվել են նաև սոլո ստեղծագործություններ հոբոյ դ̕ամուրի համար։ Բայց տասնիներորդ դարի կոմոզիտորների կողմից հոբոյ դ̕ամուրը մոռացության է մատնվել։ Շատ քիչ ստեղծագործություններում կարելի է հանդիպել այս գործիքին։ Առաջին ուշ ռոմանտիկ դարաշրջանին պատկանող կոմպոզիտորը, որը վերսկսել է հոբոյ դ̕ամուրի օգտագործումը, եղել է ավստրիացի Ռիխարդ Շտրաուսը, ով այն օգտագործել է իր «Սիմֆոնիա Դոմեստիկա» սիմֆոնիկ պոեմում։ Հոբոյ դ̕ամուրը այստեղ ներկայացնում է երեխային։ Այնուհետև այս գործիքը օգտագործել են Կլոդ Դեբյուսին իր «Ժիգաներ»-ում (այստեղ հոբոյ դ̕ամուրը ունի երկար սոլո) և Մորիս Ռավելը իր «Բոլերո»-ում։ Հետեգա հոբոյ դ̕ամուր օգտագործած կոմպոզիտորներից են Գուստավ Մալերը, Ֆրեդերիկ Դելիուսը, Վիլլիամ Պերին ևայլոք։