Հոբելյարը (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հոբելյարը
Birthday Girl
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ կատակերգություն, քրեական[1], դրամա, Էրոտիկ թրիլեր և էրոտիկ ֆիլմ
Թվական2001, հունվարի 25, 2002[2] և օգոստոսի 29, 2002[3]
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորՋեզ Բաթերուորթ[1][4][5][6][7]
ԴերակատարներՆիկոլ Քիդման[4][5][8][7], Բեն Չապլին[4][8][7], Վենսան Կասել[4][8][7], Մաթյո Կասովիտց[8][7], Սալլի Ֆիլիպս[8], Բեն Միլլեր, Alexander Armstrong?, Stephen Mangan? և Մարկ Գետիս[9]
ՕպերատորՕլիվեր Ստապլետոն
ԵրաժշտությունՍթիվեն Ուորբեք
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրPinewood Studios[10], Ashridge?[10], St Albans?[10], Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան[10], Հեմել Հեմպսթեդ[10] և Սիդնեյ[10]
ԿինոընկերությունMiramax Films, Film4 Productions[11], HAL Films?[11] և Mirage Enterprises?[11]
Տևողություն89 րոպե

«Հոբելյարը» (անգլ.՝ Birthday Girl), բրիտանա-ամերիկյան արտադրության 2001 թվականի քրեական կատակերգական դրամա, ռեժիսոր՝ Ջեզ Բաթերուորթ: Սյուժեն հյուսվում է անգլիացի բանկային աշխատող Ջոն Բուկինգհեմի շուրջ, որը ռուսական ամուսնական ծառայությունների կայքից հարսնացու է ընտրում՝ Նադյային։ Ամեն ինչ կարգին էր, մինչև նրա ժամանումը, երբ պարզվում է, որ Նադյան անգլերեն չի խոսում, իսկ ավելի ուշ երկու անծանոթ տղամարդկանց ժամանումը, որոնք ներկայանում են որպես Նադյայի զարմիկ և զարմիկի ընկեր։ Ֆիլմում խաղացել են Նիկոլ Քիդմանը, Բեն Չապլինը, Մաթյո Կասովիտցը և Վենսան Կասելը: Ֆիլմում միաժամանակ խոսում են անգլերեն և ռուսերեն:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը՝

  • Bob Sakek «The Most Beautiful Girl in the World»
  • Da Il Deuce «Dost Vas Mam! (I’ve Had It with You)»
  • Sick Rhyme Sayazz feat. Koolade & Dash «Pocasna Loza (VIP Lounge)»
  • Elaine Paige «Memory»
  • The Searchers «Sugar & Spice»
  • The Sunshine Fix «Age of the Sun»
  • The Ivy League «Funny How Love Can Be»
  • The Tremeloes «Even the Bad Times Are Good»
  • Ռոբի Ուիլյամս, Նիկոլ Քիդման «Somethin' Stupid»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Անգլիայում և Ավստրալիայում, 1999 թվականի օգոստոսից նոյեմբերը։
  • Դերասաններից ոչ մեկը, ինչպես նաև ռեժիսորը, չեն խոսում ռուսերեն։
  • Ռուս աղջկան մարմնավորելու համար Նիկոլ Քիդմանը գնաց Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանություն, որպեսզի նրան այնտեղ օգնեն սովորելու ռուսերեն մի քանի արտահայտություն։ Դրանից հետո նա սովորեց ռուսերեն հայհոյանքներ և կարող էր ռուսերենով տաքսի կանչել։
  • Տեսարաններից մեկում, երբ Ջոնը Ալեքսեյին հարվածում է կիթառով, կարելի է նկատել, որ կիթառը չի էլ դիպչում դերասանին։
  • Տեսարանների միջև, որոնցում Ջոնը հեռանում է օդանավակայանից և գալիս հյուրանոց, հետևելով տաքսուն, կարելի է նկատել, որ դերասանը սափրված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]