Հոբելյանական կամար (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Հոբելյանական կամար
Krasny vorota.jpg
ՏեսակԿամար
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1888
Կոորդինատներ: 55°48′54.58000009961″ հս․ լ. 49°3′28.790000099198″ ավ. ե. / 55.8151611111387780° հս․. լ. 49.05799722224977444° ավ. ե. / 55.8151611111387780; 49.05799722224977444

Հոբելյանական կամար (թաթ.՝ Юбилей аркасы, «Կարմիր դարպասներ»), հուշային կառույց, որն ընդգրկված է Կազան քաղաքի Պետրովի անվան այգու համալիրի կազմում: Ունի հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ (համաձայն Թաթարստանի նախարարների խորհրդի № 599, 601 որոշման[1]):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբելյանական կամարը կառուցվել է 1888 թվականին ճարտարապետ Կոտելովի նախագծով[2]: Կամարի շինարարությունը նվիրված էր Կազանի վառոդի գործարանի 100-ամյակին: Վերնաճակատին մակագրություն կա «1788 ЛѢТЪ 1888», ինչպես նաև Եկատերինա II-ի (որի իշխանության օրոք հիմնադրվել է գործարանը) և Ալեքսանդր III-ի (որի օրոք կառուցվել է գործարանը) անվանագրերը: 1988 թվականին կամարը վերակառուցվել է[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարը ստեղծվել է տոնական հաղթական ձևերով կարմիր-սպիտակ գույներով, ինչի պատճառով այն կոչվում է նաև Կարմիր դարպասներ: Համարվում է Կիրովսկի շրջանի խորհրդանիշերից մեկը: Կամարի տեսողական շարունակությունը ծառուղին է (այժմ `Բոգատիրյովի փողոց), որը տանում է դեպի գործարան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]