Հնչյունական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնչյունական օրենք, լեզվի զարգացման ընթացքում նրա հնչյունական համակարգում կամ բառի հնչյունական կազմում տեղի ունեցող կանոնավոր փոփոխությունները։ Տարբերում են ընդհանուր պատմական և փոխազդեցական հնչյունափոխություններ։ Պատմական հնչյունափոխությունը տեղի է ունենում բոլոր դեպքերում, որտեղ հանդիպում է համապատասխան հնչյունը՝ ընդգրկելով նույն կարգի բոլոր դեպքերը (օրինակ՝ գրաբարի աւ >օ բոլոր դեպքերում), երկրորդը՝ միայն որոշակի հնչյունական պայմաններում (շեշտի տեղափոխության հետևանքով առաջացող հնչյունափոխություն՝ տեր-տիրոջ)։ Հնչյունական օրենքները գործում են լեզվի զարգացման որոշակի ժամանակաշրջանում, հնչյունական միջավայրում և արեալում (տարածքում)։ Բացառությունները տվյալ հնչյունական օրենքից պայմանավորված են այլ հնչյունական օրենքների կամ օրինաչափությունների ազդեցությամբ։ Հնչյունական օրենքի գաղափարը լեզվաբանության մեջ մտցրել է Ա. Շլայխերը։ Տեսությունն առավել ամբողջական մշակել են երիտքերականների գերմանական դպրոցի ներկայացուցիչները (Հ. Օստհոֆ, Կ. Բրուգման, Կ. Վեռներ և ուրիշներ)։ Պատմական հնչույթաբանության զարգացման շնորհիվ հնչյունական օրենքները մեկնաբանվում են հնչույթի տեսության լույսի տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png