Հնդկացի այրին (նկար)
Հնդկացի այրին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոզեֆ Ռայթ[1] |
տարի | 1783 և 1785[1] |
բարձրություն | 102 սանտիմետր և 101,6 սանտիմետր[1] |
լայնություն | 127 սանտիմետր[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
հավաքածու | Դերբիի թանգարան և պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Widow of an Indian Chief Watching the Arms of Her Deceased Husband Վիքիպահեստում |
«Հնդկացի այրին» (անգլ.՝ Indian Widow), անգլիացի նկարիչ, դիմանկարի և բնանկարի վարպետ Ջոզեֆ Ռայթի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1783 կամ 1784 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 101,6 × 127 սմ։ «Հնդկացի այրին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դերբիի թանգարան-պատկերասրահում[2] (Դերբի, Միացյալ Թագավորություն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ստեղծագործության հեղինակը՝ Ջոզեֆ Ռայթը նկարն անվանել է «Հնդկացի այրի», սակայն կտավի ամբողջական անվանումը հետևյալն է՝ «Հնդկացի առաջնորդի այրին, որը նայում է հանգուցյալ ամուսնու զենքին» (անգլ.՝ The Widow of an Indian Chief Watching the Arms of Her Deceased Husband):
Համաձայն արվեստի պատմաբան Բենեդիկտ Նիքոլսոնի. կնոջ հանդերձանքում Ռայթը «դիմել է նեոդասական ոճին, որը բնորոշ էր յուրաքանչյուր վշտացած կնոջ»։ Նիկոլսոնը համարում է, որ որոշ այլ մանրամասներ ավելի իրական են. «գլխակապի ձևը, կաշվե կապիչները, փետուրները, դաշույնի պատյանը և բիզոնի կաշվի վրա նկարազարդումը ցույց են տալիս առնվազն արևմուտքում` Մեծ Լճերում հնդկացիների տեխնոլոգիաների իմացություն։ Սա ապացույցն է այն բանի, որ Ռեյնը կտավը ստեղծելիս օգտվել է իրական պարագաներից»[3]։ Բնիկ ամերիկացիների նկատմամբ կիրառություն գտած «ազնվաբարո վայրենի» (անգլ.՝ Noble Savage) առասպելը 1780-ական թվականներին առավելապես տարածված էր Անգլիայում, երբ եվրոպական ծագում ունեցող ամերիկացիները ընկալվում էին որպես ապստամբներ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավի գլխավոր հերոսուհին նստած կին է՝ հնդկացի, որի թիկունքում հեղինակը ծառ է նկարել՝ զենքուզրահով պատված։ Հորիզոնին՝ ձախ հատվածում գորշ ամպեր են կուտակված, որտեղ փայլատակում է կայծակը։ Հորիզոնի կենտրոնում հեղինակը մայր մտնող Արեգակ է պատկերել։ Իսկ կտավի վերևի աջ անկյունում ծխացող հրաբուխ է նկարված։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերբիից մեկ այլ նկարիչ՝ Ջոն Ռաֆայել Սմիթը (John Raphael Smith), փորագրել է այս ստեղծագործությունը 1785 թվականին[4]։ Անձամբ Ջոզեֆ Ռայթը նկարել է այս մոտիվներով մեկ այլ նկար՝ «Հնդկացի այրիներ» (այն չի պահպանվել հրդեհի հետևանքով)[2], ինչպես նաև մեկ այլ նկար՝ նվիրված կնոջ ոգու ուժին՝ «The Lady in Milton’s Comus»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://artuk.org/discover/artworks/the-widow-of-an-indian-chief-watching-the-arms-of-her-deceased-husband-61199
- ↑ 2,0 2,1 Indian Widow Արխիվացված 2011-03-05 Wayback Machine, Derby City Council, accessed March 2011
- ↑ Benedict Nicolson Joseph Wright of Derby: painter of light. — 1968. — Vol. 1. — С. 148.
- ↑ The Widow of an Indian Chief Watching the Arms of her Deceased Husband, (Clayton 31), John Raphael Smith, Christies.com
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicolson, Benedict (1968). Joseph Wright of Derby: Painter of Light. Vol. 1, p. 148.
- Judy Edgerton, Joseph Wright of Derby : 1734-1797, Réunion des Musées Nationaux, 1990 978-2711823390
- Benedict Nicolson, Joseph Wright of Derby: Painter of Light, Vol. 1, 1968 (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հնդկացի այրին (նկար) կատեգորիայում։ |