Հնդկացիական ճամբար

Հնդկացիական ճամբար[1], Էռնեստ Հեմինգուեյի պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Ֆորդ Մեդոքս Ֆորդի «Transatlantic Review» գրական ամսագրում Փարիզում և վերահրատարակվել է «Boni & Liveright» հրատարակչության կողմից Հեմինգուեյի պատմվածքների ամերիկյան առաջին հատորում 1925 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն սկսվում է արևածագից առաջ, երբ երիտասարդ Նիք Ադամսը, նրա հայրը, հորեղբայրը և նրանց հնդկացի ուղեկցորդները լճի վրայով գնում են դեպի մոտակա հնդկացիական ճամբարը։ Նիքի հայրը, որ բժիշկ է, կանչվել է օգնելու ծննդաբերող մի կնոջ։ Տեղ հասնելուց հետո նրանք տեսնում են տնակում պառկած կնոջը և նրա՝ ոտքից վիրավոր ամուսնուն։ Նիքի հայրն ստիպված է կեսարյան հատման վիրահատություն կատարել ծալովի դանակի օգնությամբ և խնդրում է Նիքին օգնել իրեն։ Կինը գոռում է ամբողջ վիրահատության ընթացքում, և երբ Նիքի հորեղբայրը փորձում է պահել նրան, կինը կծում է նրան։ Ծննդաբերությունից հետո Նիքի հայրը շրջվում է կնոջ ամուսնու կողմը և տեսնում, որ նա կտրել է իր կոկորդը վիրահատության ժամանակ՝ ականջից մինչև ականջ վտանգավոր ածելու միջոցով։ Նիքին դուրս են հանում խրճիթից, իսկ հորեղբայրը հեռանում է երկու բնիկների հետ։ Պատմությունը ավարտվում է նրանով, որ լճում մնացել են միայն Նիքն ու նրա հայրը, որոնք նավակով հեռանում են ճամբարից։ Նիքը հորն հարցեր է տալիս ծննդյան ու մահվան մասին և մտածում է իր մասին, որ երբեք չի մեռնի՝ նայելով, թե ինչպես է հայրը թիավարում։
Հրապարակման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հնդկական ճամբար» ստեղծագործությունն ի սկզբանե եղել է առանց վերնագրի 29 էջանոց ձեռագիր, սակայն Հեմինգուեյը կրճատել է այն մինչև 7 էջ։ 1924 թվականին 7-էջանոց պատմվածքը հրապարակվել է Ֆ. Մ. Ֆորդի կողմից Փարիզում «Transatlantic Review»-ում՝ «Աշխատանք առաջընթացի մեջ» բաժնում՝ Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհացը» ձեռագրի մի մասի հետ միասին[2][3]։ Պատմությունը վերահրատարակվել է Boni & Liveright-ի կողմից 1925 թվականի հոկտեմբերի 5-ին Նյու Յորքում՝ Հեմինգուեյի «Մեր ժամանակներում» (անգլ.՝ «In Our Time») պատմվածքների առաջին ամերիկյան ժողովածուի երկրորդ հատորի կազմում, որն իր մեջ ներառում էր 18 կարճ գլուխ՝ առանց վերնագրի[4][5] 1335 օրինակ տպաքանակով[6]։
«Հնդկական ճամբարը» հետագայում ներառվել է Հեմինգուեյի «Հինգերորդ շարասյունը և առաջին 49 պատմվածքները» ժողովածուում, որը հրապարակվել է 1938 թվականի հոկտեմբերին[7]։ «Հնդկացիական ճամբար» ստեղծագործությունը ներառվել է Հեմինգուեյի մահից հետո հրապարակված պատմվածքների երկու ժողովածուներում՝ «Պատմվածքներ Նիք Ադամսի մասին» (1972) և «Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքների ամբողջական ժողովածու» Ֆինկա Վիխիայի (1987) հրատարակությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականութըուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baker, Carlos (1972). Hemingway: The Writer as Artist (4th ed.). Princeton: Princeton UP. ISBN 0-691-01305-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Benson, Jackson (1989). «Ernest Hemingway: The Life as Fiction and the Fiction as Life». American Literature. 61 (3): 345–358. doi:10.2307/2926824. JSTOR 2926824.
{{cite journal}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Hannum, Howard (2001). «'Scared sick looking at it': A Reading of Nick Adams in the Published Stories». Twentieth Century Literature. 47 (1): 92–113. doi:10.2307/827858. JSTOR 827858.
- Hemingway, Ernest (1925). In Our Time. New York: Scribner. ISBN 0-684-82276-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Lynn, Kenneth (1987). Hemingway. Cambridge: Harvard UP. ISBN 0-674-38732-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Mellow, James R. (1992). Hemingway: A Life Without Consequences. New York: Houghton Mifflin. ISBN 0-395-37777-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Meyers, Jeffrey (1985). Hemingway: A Biography. London: Macmillan. ISBN 0-333-42126-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Meyers, Jeffrey (1990). «Hemingway's Primitivism and "Indian Camp"». In Benson, Jackson (ed.). New Critical Approaches to the Short Stories of Ernest Hemingway. Durham, NC: Duke UP. ISBN 0-8223-1067-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Oliver, Charles M. (1999). Ernest Hemingway A to Z: The Essential Reference to the Life and Work. New York: Checkmark. ISBN 0-8160-3467-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Reynolds, Michael (1989). Ernest Hemingway: The Paris Years. New York: Norton. ISBN 0-393-31879-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Smith, Paul (1996). «1924: Hemingway's Luggage and the Miraculous Year». In Scott, Donaldson (ed.). The Cambridge Companion to Ernest Hemingway. New York: Cambridge UP. ISBN 0-521-45574-X.
- Strong, Amy (1996). «Screaming Through Silence: The Violence of Race in Indian Camp and The Doctor's Wife». The Hemingway Review. 16 (1): 19–29.
- Strong, Paul (1991). «The First Nick Adams Stories». Studies in Short Fiction. 28 (1): 83–91.
- Strychacz, Thomas (2003). Hemingway's Theaters of Masculinity. Baton Rouge: Louisiana State UP. ISBN 0-8071-2906-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Tetlow, Wendolyn (1992). Hemingway's In Our Time: Lyrical Dimensions. Cranbury, NJ: Bucknell UP. ISBN 0-8387-5219-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Wagner-Martin, Linda (2002). «Introduction». In Wagner-Martin, Linda (ed.). Ernest Hemingway's The Sun Also Rises: A Casebook. New York: Oxford UP. ISBN 0-19-514573-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ ref duplicates default (link) - Young, Philip (1964). Ernest Hemingway (1973 ed.). St. Paul: Minnesota UP. ISBN 0-8166-0191-7.