Jump to content

Հնդկաստանի հրթիռային հարվածները Պակիստանին (2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստան-Պակիստան բախումներ (2025)
2025 India–Pakistan crisis?, Հնդկաստան-Պակիստան հակամարտություն և պատերազմներ և Քաշմիրի հակամարտություն
[[File:Lua error in Մոդուլ:Location_map/multi at line 27: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Պակիստան" does not exist.|frameless|274x400px]]
Հարվածների վայրերը Պակիստանում[1]
Թվական մայիսի 6, 2025 - ընթացիկ
Վայր Պակիստան և Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիր
Արդյունք
Հակառակորդներ
Հնդկաստան Հնդկաստան Պակիստան Պակիստան

Հնդկաստանի հրթիռային հարվածները Պակիստանին, 2025 թվականի մայիսի 6-ին Հնդկաստանը սկսել է ռազմական Սինդուր գործողությունը (հինդի՝ ऑपरेशन सिन्दूर, անգլ.՝ Operation Sindoor) ու հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին և նրա վերհսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիրի տարածքներին՝ որպես պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ, հիմնականում Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկներ[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրները դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները, փակել սահմանները և դադարերցել վիզաների տրամադրումը։

Հնդկաստանի զինված ուժերը հարվածել են ինը վայրերի՝ ներառյալ Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնվող Մուզաֆարաբադը և Կոտլին, ինչպես նաև Պակիստանի Փենջաբ նահանգում գտնվող Բահավալպուրը և Մուրիդկեն։ Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածները ուղղված էին միայն ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ և խուսափել են Պակիստանի ռազմական օբյեկտներից՝ նպատակ ունենալով կանխել իրավիճակի սրումը[3]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի մայիսի 7-ին Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրին՝ ի պատասխան Պակիստանի վրա Հնդկաստանի կողմից հրթիռային հարվածների։ Պակիստանը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռ[4][5][6][7], այդ թվում՝ երեք Dassault Rafale ինքնաթիռ, մեկ Sukhoi Su-30 և մեկ Միկոյան ՄիԳ-29[7][8][9], ինչպես նաև հնդկական IAI Heron անօդաչու թռչող սարք[7][10]։ Այն նաև հայտարարել է, որ պատասխան հարվածի ժամանակ ոչնչացրել է հնդկական բրիգադի շտաբը[11]։ Սակայն Պակիստանը չի ներկայացրել որևէ հավաստի ապացույց՝ այդ պնդումները հիմնավորելու համար։ Հնդկաստանի կառավարությունը հերքել է նման պնդումները[12]։

Պակիստանի բանակը նաև հայտարարել է, որ հրթիռային հարվածով ոչնչացրել է հնդկական դիրքը Դուդնիալ հատվածում՝ վերահսկողության գծի երկայնքով[13][10]։

Մայքլ Կուգելմանի խոսքերով ՝ «Պակիստանի արձագանքը, որը, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, ներառում էր մի քանի հնդկական ինքնաթիռների խոցումը, նույնպես գերազանցել է 2019 թվականի մասշտաբները։ Նրանք արդեն ավելի են բարձրացել սրացման սանդուղքով, քան 2019 թվականի ճգնաժամի ցանկացած պահի»[14]։

Պակիստանը հայտնել է 3 քաղաքացիական զոհի և 12 վիրավորի մասին, ինչպես նաև պնդել է, որ հարվածները վնասել են քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ մզկիթներ։ Պակիստանի զինված ուժեր հայտարարել են, որ խոցել են երկու հնդկական Ռաֆալ կործանիչ և մեկ ուղղաթիռ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pakistan shoots down '3 Indian jets, destroys brigade HQ' in retaliation for attacks on 5 cities». Geo.tv. 2025 թ․ մայիսի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին. «At least three martyred, several injured in Indian attacks on Kotli, Bahawalpur, Muridke, Bagh and Muzaffarabad»
  2. «India fires missiles across the frontier with Pakistan, killing at least 1 child, officials say». AP News (անգլերեն). 2025 թ․ մայիսի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  3. «India launches attack on 9 sites in Pakistan and Pakistan-occupied Jammu and Kashmir». Reuters (անգլերեն). 2025 թ․ մայիսի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  4. «Pakistan has downed 5 Indian Air Force jets: Defense chief». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
  5. «Pakistan Says It Has Shot Down Five Indian Planes, Taken Soldiers Prisoner». Bloomberg News. 2025 թ․ մայիսի 6. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  6. Stepansky, Abid Hussain,Jillian Kestler-D'Amours,Joseph. «India fires missile barrage into Pakistan as war fears surge». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 L, Julie Anne (2025 թ․ մայիսի 7). «Pakistan Air Force Shot Down Indian Jets Amid Escalating Conflict With India • Over Here Toronto». Over Here Toronto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
  8. «Pakistan downs three Indian Air Force jets as retaliation for missile attacks under way: state media». Business Recorder (անգլերեն). 2025 թ․ մայիսի 7.
  9. «India Launches Multiple Missile Strikes Inside Pakistan, Targets Civilians». The Friday Times (անգլերեն). 2025 թ․ մայիսի 7. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  10. 10,0 10,1 «India launches missile attack in Pakistan as PAF, army retaliate: security sources». The Express Tribune (անգլերեն). 2025 թ․ մայիսի 6.
  11. «Pakistan downs 2 Indian jets as retaliation for late-night strikes at 5 sites: state media». DAWN (անգլերեն). 2025 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  12. «Govt debunks claim of Indian Brigade HQ being destroyed in Pak retaliation for Op Sindoor». 2025 թ․ մայիսի 7. Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
  13. newsdesk (2025 թ․ մայիսի 7). «Heavy Cross-Border Shelling Between India and Pakistan Along LoC». Bd24live | Bangla Online News Portal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
  14. «Pakistan downs 5 Indian jets as retaliation for late-night strikes at 6 sites: officials». DAWN.COM (անգլերեն). 2025 թ․ մայիսի 6.