Հնդկաստանի կառավարության դրամահատարան (Հայդարաբադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Հայդարաբադ, Հնդկաստանի չորս դրամահատարաններից մեկն է։ Հիմնվել է 1803 թվականին Հնդկաստանի Տելանգանա նահանգի Շերլապելի քաղաքում, Սեկունդերաբադ (Հայդարաբադի երկվորյակ քաղաք), դրամահատարանն ի սկզբանե հիմնադրվել է որպես Թագավորական դրամահատարան, ծառայելու Հայդարաբադի Նիզամին որպես դրամահատարան։ Դրամահատարանն ստեղծվել է Միր Ակբար Ալի Խան Սիկանդեր Ջահի Ասաֆ Ջահ III-ի կողմից և սկզբնապես գտնվում էր Հայդարաբադ քաղաքի Մոգալփուրա արվարձանում Սուլթան Սահիի մոտ։ 1950 թվականին դրամահատարանն անցավ Հնդկաստանի կառավարության ենթակայության տակ, իսկ 1997 թվականին այն տեղափոխվեց իր ներկայիս վայրը Չերլապալիում, Սեկունդերաբադ։ Հնդկական 1, 2, 5 և 10 ռուփի մետաղադրամներն արտադրվում են այս դրամահատարանում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի սկիզբը Հնդկաստանում դրամահատարանները մասնավորապես գործել են հարուստ գործարարների (Սահուս, Ջագիրդարս և Օմարաս) կողմից։ Մետաղադրամներ հատելու արտոնագրերը ձեռք են բերվել գանձարանին վճար կատարելով։ Դրամահատարաններն օգտագործեցին Դելիում կայսեր անունով մետաղադրամների արտադրությունը։ Մետաղադրամներին ավելացվել են FIDVI, QITAAB (անվանում) և «Yar-E-Wafadar» (վստահելի հետևորդ) գիրը[3]։

1803–1858[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում հիմնադրվել է 1803 թվականին Միր Ակբար Ալի Խան Սիկանդեր Ջահի Ասաֆ Ջահ III-ի կողմից՝ որպես մասնավոր դրամահատարան երկրի այլ մասնավոր դրամահատարանների հետ միասին։ Դրամահատարանը հնդկական մետաղադրամներ արտադրեց Հնդկաստանի կայսրի անունով։ Սկզբում դրամահատարանը գտնվում էր Հայդարաբադ քաղաքի Մոգալփուրա արվարձանում Սուլթան Սահիի մոտ։ Մետաղադրամները պատրաստվում էին պողպատից, սակայն մասնավոր դրամահատարանները չէին տիրապետում դրամահատման մեծ վարպետության։ Ուստի այդ հատված դրամները տարբերվում էին չափով, մետաղադրամների արտադրությունը կոպիտ էր, մետաղադրամների վրա դրոշմվող գրությունը հաճախ միայն մասամբ էր երևում[3]։

1858–1903[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականին Մոնղոլների կայսրության ավարտով բոլոր մասնավոր դրամահատարանները (բացի Հայդարաբադից, Հնդկաստանի կառավարության դրամահատարանից,Կալկաթա և Մումբայից) վերացվեցին։ Դրանից հետո արտադրված մետաղադրամները դադարեցին կրել Հնդկաստանի կայսեր անունը։ Դրա փոխարեն Հայդարաբադի Թագավորական դրամահատարանում արտադրված մետաղադրամների վրա դրոշմվում էին դինաստիայի անունը, Հայդարաբադի Նիզամի անվան սկզբնատառերը և 92 թիվը (իսլամական կրոնական նշանակության արժեք, ներկայացնում է մարգարեների և իսլամի սուրհանդակների նամակների խորհրդանշական թվերի գումար)։ Այս մետաղադրամները կոչվում էին Հալլի Սիկա մետաղադրամ (ընթացիկ մետաղադրամ)։ 1985 թվականին մետաղադրամների արտադրության մեջ մտավ մեխանիզմների օգտագործումը, իսկ մեքենայացված արտադրությամբ մետաղադրամները կոչվում էին «Չարխի մետաղադրամներ» (Charkhi նշանակում է «անիվ» հինդի լեզվով)[3]։

1903–1950[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականի հուլիսի 13-ին Սայֆաբադում, Հայդարաբադ, ստեղծվեց նոր դրամահատարան և գործողությունները տեղափոխվեցին նոր վայր։ 1950 թվականին, «Դաշնային ֆինանսական ինտեգրման» հայտարարության համաձայն, դրամահատարանն անցավ Հնդկաստանի կառավարության ենթակայության տակ[1]։

1950–1997[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադի դրամահատարանը գործարկվել է Սայֆաբադում 1950-ից մինչև 1997 թվականը։ 1997 թվականի օգոստոսի 20-ին դրամահատարանը տեղափոխվեց նրա ներկայիս տեղակայման վայրը՝ Սեկունդերաբադ քաղաքի Չերլապալի վայր, Հնդկաստան։ Դրամահատարանը հիմնադրվել է տարեկան 700 մլն մետաղադրամ և 950 մլն պլանշետների արտադրողականությամբ[1]։

1997-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում գործում է նույն տեղում 1997 թվականից։ Կորպորազիցիայի արդյունքում դրամահատարանը 2006 թվականի հունվարի 13-ից գործում է որպես Հնդկաստանի Անվտանգ տպագրության և դրամահատության սահմանափակ ընկերության ստորաբաժանումներից մեկը[1][3][4]

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 13-ից Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում գործում է որպես «Հնդկաստանի Անվտանգ տպագրության և դրամահատության սահմանափակ ընկերության» ստորաբաժանումներից մեկը։ Դրամահատարանը ղեկավարում է «գլխավոր մենեջեր»-ը[5]։

Դրամահատարանի տարբերանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի կառավարության Հայդարաբադի դրամահատարանում հատված մետաղադրամներն կրում են հնգաթև աստղի նշանը (*), խորհրդանշելով, որ մետաղադրամն արտադրվել է Հայդարաբադի դրամահատարանում[6]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադում Հնդկաստանի կառավարության դրամահատարանը նախատեսված էր 700 մլն մետաղադրամների և 950 մլն պլանշետների տարեկան արտադրական հզորությունների հաշվարկով։ Հնդկաստանի ռուփիի մետաղադրամները (1, 2, 5 և 10) արտադրվում են այս դրամահատարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Profile». Official website. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  2. «Coins». Reserve Bank of India. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «History». Official website. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. «Corporatization». Official website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. «Organization Structure». Official website. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  6. «Mint mark». numista. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.