Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Կալկաթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Կալկաթա
Տեսակձեռնարկություն
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունԱրևմտյան Բենգալիա
Հիմնադրված է1757

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Կալկաթա, առաջին անգամ հիմնադրվել է 1757 թվականին[1] և տեղակայված է հին ամրոցում գտնվող Սև փոսին հաջորդող շենքում, որտեղ այսօր կանգնած է Գլխավոր փոստային գրասենյակը[2]։ Այն կոչվում է Կալկաթայի դրամահատարան և օգտագործվում է Մուրշիդաբադ անունով հատված մետաղադրամների արտադրության համար[1]։

Երկրորդ դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալկաթայի երկրորդ դրամահատարանը ստեղծվել է 1790 թվականին՝ Անգլիայից բերված ժամանակակից մեքենաներով։ Այն գտնվում է Ջիլեթի նավաշինական հաստատության տարածքում, որը 1833 թվականին վարձակալվել էր Կնիքի և անշարժ գույքի կոմիտեի կողմից։ Այս դրամահատարանից թողարկված մետաղադրամները շարունակում էին կրել Մուրշիդաբադի դրամահատարան անունը։

Երրորդ դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Արծաթե դրամահատարանի շենք, Ստրենդի փողոց 60: Այն ներկայումս զբաղեցվում է Կենտրոնական պահուստային ոստիկանության ուժերի կողմից

1824 թվականի մարտին Կալկաթայի երրորդ դրամահատարանի հիմքը դրվեց Ստրենդի ճանապարհի վրա, իսկ 1829 թվականի օգոստոսի 1-ից բացվեց արտադրության համար։ Մինչև 1835 թվականը այս դրամահատարանում թողարկված մետաղադրամները շարունակում էին մնալ Մուրշիդաբադի դրամահատարանի անվան տակ։ Երրորդ դրամահատարանի շենքի ազդեցիկ ճակատը հիմնված էր Աթենքի Աթենասի տաճարի նախագծի վրա, որը սովորաբար հայտնի է որպես Պարթենոն։ Կանգուն բլոկները տեսադաշտից թաքնված էին հոյակապ ճակատամասով։

Այս դրամահատարանը կոչվում էր «Հին արծաթե դրամահատարան»[3]։ Այս դրամահատարանի հիմքը դրվեց 1824 թվականի մարտին, իսկ արտադրությունը սկսվեց 1829 թվականի օգոստոսի 1-ից[3]։

Մետաղադրամների արտադրական հզորությունը տատանվում էր օրական 300 հազար և 600 հազար կտոր արտադրանքի միջև։ 1860 թվականին Արծաթե դրամահատարանի շենքի հյուսիսային մասում, որպես պղնձե մետաղադրամների բացառիկ արտադրություն, կառուցվել է «Պղնձե դրամահատարան» անունով հայտնի կից շենքը[փա՞ստ]:

Մետաղադրամներից բացի, Կալկաթայի դրամահատարանի կարևոր գործառույթը բրիտանական վարչակարգի ընթացքում մեդալների և շքանշանների արտադրությունն էր։ Մեդալների արտադրությունը շարունակում է գործել մինչև այսօր։

1952 թվականին այդ դրամահատարանը փակվելուց հետո շենքը տարների անուշադրության հետևանքով բավականին վատ վիճակում հայտնվեց։ Կալկաթայի քաղաքային իշխանությունն այս շենքը հայտարարեց ժառանգության շենք։ Այս շենքը վերականգնելու և նրա հսկայական տարածքները թանգարանի վերածելու առաջարկ է ներկայացվել[4][5], իսկ 2008 թվականի հուլիսի 10-ին նախնական որակավորման հայտեր են ստացվել ութ նախագծողների կողմից[3]։ Նախագիծը կլինի պետական-մասնավոր գործընկերություն Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող Անվտանգ տպագրության և դրամահատության կորպորացիայի, դրամահատարանի սեփականատիրոջ և հաղթող հայտատուի միջև[3]։

Ալիփորի դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների վերջին նոր դրամահատարանի հիմնադրման աշխատանքը ավարտվեց Նյու Ալիփորում, իսկ շինարարությունը պետք է ավարտվեր 1942 թվականի սկզբին։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպեց բոլոր շինարարական աշխատանքները դադարեցնել։ Այն ավարտվել է 1950-ական թվականների սկզբին[6]։

Ալիփորի դրամահատարանը բացվեց Հնդկաստանի Կառավարության ֆինանսների նախարարը Շրի Ս. Դ. Դեշմախի կողմից 1952 թվականի մարտի 19-ին[6]։ Այս ամսաթվից սկսած Ալիփորի դրամահատարանում սկսվեց մեդալների, շքանշանների և նշանների պատրաստման և արտադրության լայնորեն շահագործումը։ Բացի ներքին օգտագործման համար մետաղադրամների արտադրությունից, արտադրում է նաև այլ ազգերի մետաղադրամներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «History of the Alipore Mint». India Govt Mint, Kolkota. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «From mint to museum». The Telegraph. Calcutta, India. 2007 թ․ նոյեմբերի 30.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Kolkata's landmark Old Silver Mint to be re-incarnated». Economic Times. 2008 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. «Heritage Buildings in Kolkata». West Bengal Tourism. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Fresh reuse initiative for Old Mint». The Telegraph, Calcutta, India. 2005 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 «The Alipore Mint: dated March 20, 1952». The Hindu. 2002 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]