Հնդկաստանի կառավարության դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի կառավարության դրամահատարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Գլխադասային գրասենյակՄումբայ, Հնդկաստան

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, մետաղադրամների արտադրության համար երկրում գործում է չորս դրամահատական ձեռնարկություն: Վարչապետի առաջարկած այս քայլով կանխատեսվում է խնայել 20 միլիարդ դոլար փոխադրման ծախսերը հաջորդ 5 տարիների ընթացքում.

1906 թվականի դրամահատական ակտի արդյունքում Հնդկաստանի կառավարությունը մետաղադրամների արտադրության և Հնդկաստանի պահուստային բանկին (RBI) մատակարարման պահանջարկ է ունեցել: Հնդկաստանի պահուստային բանկն այս նպատակի համար տարեկան պահանջագիր է ներկայացնում, իսկ Հնդկաստանի Կառավարությունը արտադրական ծրագիր է կազմում այս պահանջագրի հիման վրա:

Մետաղադրամներից բացի, Մումբայի, Կալկաթայի Հայդարաբադի դրամահատարանները պատրաստում են նաև պլանչետներ: Հայդարաբադում, Մումբայում և Կալկաթայում գործում են ոսկու փորձաքննության ձեռնարկություններ, իսկ Մումբայի դրամահատարանը արտադրում է կշռի և չափման ստանդարտացված միջոցներ: Մումբայի դրամահատարանն ունի 999.9 հարգի ոսկու զտման ձեռնարկություն: Հայդարաբադի դրամահատարանն ունի արծաթի էլեկտրոլիտիկ զտման կայան՝ մինչև 999.9:

Հուշադրամները պատրաստվում են Մումբայում և Կալկաթայում: Կալկաթան և Հայդարաբադն ունեն մեդալներ պատրաստելու ձեռնարկություններ: Նոդիայի դրամահատարանը չժանգոտվող պողպատից մետաղադրամներ արտադրող առաջինն դրամահատարանն էր երկրում:

Դրամահատարանների տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում (և աշխարհի ցանկացած վայրում) հատված յուրաքանչյուր մետաղադրամ իր վրա ունի դրամահատարանը առանձնացնող դրամահատարանի տարբերանշան:

Մումբայի դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայի դրամահատարանն ունի ադամանդ մետաղադրամի տարվա ներքևում (մետաղադրամի թողարկման տարեթիվ): Պրուֆ մետաղադրամները այս դրամահատարանից ունեն B կամ M դրամահատարանային տարբերանշան:

Կալկաթայի դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալկաթայի դրամահատարանը մետաղադրամի տարեթվի տակ չունի ոչ մի դրամահատարանային տարբերանշան (մետաղադրամի թողարկման տարեթիվ): Կամ այն ունի C տարբերանշան: Այն եզակի է, քանի որ այլ տարբերանշան չի ընտրվել:

Հայդարաբադի դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարաբադի դրամահատարանն ունի աստղ մետաղադրամի տարվա ներքևում (մետաղադրամի թողարկման տարեթիվ): Հայդարաբադի դրամահատարանի մյուս տարբերանշանները ներառում են ճեղքված ադամանդ և կետ ադամանդի վրա:

Նոիդայի դրամահատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոդիայի դրամահատարանն ունի կետ մետաղադրամի տարվա ներքևում (մետաղադրամի թողարկման տարեթիվ):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]