Jump to content

Հնդկաստանը օլիմպիական խաղերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնդկաստանը առաջին անգամ մասնակցել է 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Այդ խաղերում Հնդկաստանը ներկայացնում էր Նորման Պրիչարդը, ով աթլետիկա սպորտաձևում նվաճեց երկու մեդալ (երբեմն այդ մեդալները համարվում են Մեծ Բրիտանիայի կողմից տրված, քանի որ Հնդկաստանն այդ ժամանակ Բրիտանական կայսրության մի մասն էր)։ 1920 թվականին ուղարկվեց Հնդկաստանի մարզիկների թիմը։ Այդ ժամանակից ի վեր Հնդկաստանը մասնակցեց ամառային բոլոր խաղերին։ Ընդհանուր առմամբ, 23 խաղերում մասնակցել են 728 մարզիկներ (637 տղամարդ և 91 կին)։ Հնդկաստանի մարզիկները հանդես են եկել բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրային պոլո, մարմնամարզություն, ձիավարություն, ձյուդո, ձիասպորտ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, դայվինգ, ծանրամարտ, սուսերամարտ, ֆուտբոլ, մականախաղ սպորտաձևերում։ Խոշորագույն պատվիրակությունը երկիրը ներկայացրեց 1948 թվականի խաղերին (79 մարդ)։

Ձմեռային օլիմպիական խաղերին Հնդկաստանը մասնակցում է 1964 թվականից։ Մինչ այժմ երկիրը հանդես է եկել ինը ձմեռային խաղերում։ Հնդկաստանը ներկայացրել են 15 տղամարդ և 2 կին, ովքեր մասնակցում էին լեռնադահուկային սպորտաձևերին։

Հնդկաստանը ներկայացնող մարզիկները ընդհանուր թվով նվաճեցին 28 մեդալ, հիմնականում մականախաղ սպորտաձևից։ Հնդկաստանի տղամարդկանց հոկեյի հավաքականը 1928 թ.-ից 1980 թվականներին նվաճեց տասնմեկ, այդ թվում վեց ոսկե մեդալ։ Միևնույն ժամանակ, Ուդհեմ Սինգհը և Լեսլի Կլաուդիուսը նվաճեցին 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։

Հնդկաստանի կանանց թիմը միայն մեկ անգամ 1980 թվականին է մասնակցել մականախաղին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Օլիմպիական խաղերում չորս անգամ մասնակցել է տղամարդկանց ֆուտբոլային թիմը (ամենաբարձր նվաճումը 1956 թվականին էր, զբաղեցրին չորրորդ հորիզոնականը), մեկ անգամ` բասկետբոլային թիմը։

2008 թվականին Պեկինում Հնդկաստանի պատմության մեջ միակ ոսկե մեդալը նվաճեց Աբհինավ Բինդրան։

Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, որը կոչվում էր Հնդկաստանի օլիմպիական ասոցիացիա, հիմնադրվել է 1927 թվականին։ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես դադարեցրեց Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին իր հովանու ներքո պահելը։ Հնդկաստանի մարզիկները կարող էին մասնակցել օլիմպիական մրցույթներին միայն որպես անկախ օլիմպիականներ[1]։

Մեդալակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալ Անուն Խաղեր Սպորտաձև
 ԱրծաթՆորման ՊրիչարդՖրանսիա Փարիզ 1900 Աթլետիկա
 ԱրծաթՆորման Պրիչարդ Աթլետիկա
 ՈսկիԱզգային հավաքականՆիդերլանդներ Ամստերդամ 1928 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես 1932 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականԳերմանիա Բեռլին 1936 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականՄիացյալ Թագավորություն Լոնդոն 1948 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականՖինլանդիա Հելսինկի 1952 Մականախաղ
 ԲրոնզԽաշաբա Ջադհավ Ըմբշամարտ
 ՈսկիԱզգային հավաքականԱվստրալիա Մելբուրն 1956 Մականախաղ
 ԱրծաթԱզգային հավաքականԻտալիա Ղրիմ 1960 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականՃապոնիա Տոկիո 1964 Մականախաղ
 ԲրոնզԱզգային հավաքականՄեքսիկա Մեխիկո 1968 Մականախաղ
 ԲրոնզԱզգային հավաքականԳերմանիա Մյուխեն 1972 Մականախաղ
 ՈսկիԱզգային հավաքականԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա 1980 Մականախաղ
 ԲրոնզԼեանդեր ՊաեսԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա 1996 Թենիս
 ԲրոնզԿարնամ ՄալեշբարիԱվստրալիա Սիդնեյ 2000 Ծանրամարտ
 ԱրծաթՍինգհ ՊատհորՀունաստան Աթենք 2004 Հրաձգություն
 ՈսկիԱբխինավ ԲինդրաՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին 2008 Հրաձգություն
 ԲրոնզՍուշիլ Կումար Ըմբշամարտ
 ԲրոնզՎիջենդեր Սինգհ Բռնցքամարտ
 ԱրծաթՎիջայ ԿումարՄիացյալ Թագավորություն Լոնդոն 2012 Հրածգություն
 ԱրծաթՍուշիլ Կումար Ըմբշամարտ
 ԲրոնզՍաինա Նեհվալ Բադմինտոն
 ԲրոնզՄերի Կոմ Բռնցքամարտ
 ԲրոնզՅոգեշվար Դուտ Ըմբշամարտ
 ԲրոնզԳագան Նարանգ Հրածգություն
 ԱրծաթՊուսարլա Բենկատա Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո 2016Բադմինտոն Բադմինտոն
 ԲրոնզՍակշի Մալիկ Ըմբշամարտ

Մեդալների աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային օլիմպիական խաղերի մեդալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա 1900 — Փարիզ0202
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1904Սենթ Լուիսչի մասնակցել
Միացյալ Թագավորություն 1908Լոնդոնչի մասնակցել
Շվեդիա 1912Սթոկհոլմչի մասնակցել
Բելգիա 1920 — Անտվերպեն0000
Ֆրանսիա 1924 — Փարիզ0000
Նիդերլանդներ 1928Ամստերդամ1001
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1932Լոս Անջելես1001
Գերմանիա 1936Բեռլին1001
Միացյալ Թագավորություն 1948Լոնդոն1001
Ֆինլանդիա 1952 —Հելսինկի1012
Ավստրալիա 1956Մելբուրն1001
Իտալիա 1960Ղրիմ0101
Ճապոնիա 1964Տոկիո1001
Մեքսիկա 1968Մեխիկո0011
Գերմանիա 1972Մյունխեն0011
Կանադա 1976Մոնրեալ0000
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1980Մոսկվա1001
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1984Լոս Անջելես0000
Հարավային Կորեա 1988Սեուլ0000
Իսպանիա 1992Բարսելոնա0000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1996Ատլանտա0011
Ավստրալիա 2000Սիդնեյ0011
Հունաստան 2004Աթենք0101
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2008Պեկին1023
Միացյալ Թագավորություն 2012Լոնդոն0246
Բրազիլիա 2016Ռիո դե Ժանեյրո0112
Արդյունք971228

Մեդալները սպորտաձևերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մականախաղ81211
Հրաձգություն1214
Աթլետիկա0202
Ըմբշամարտ0145
Բադմինտոն0112
Բռնցքամարտ0022
Ծանրամարտ0011
Թենիս0011
Արդյունք971228

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Статистика на Sports-reference.com Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
  • Индия на официальном сайте Олимпийского движения
  • «Медалисты Олимпийских игр на сайте МОК». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  • Олимпийская ассоциация Индии Արխիվացված 2006-02-05 Wayback Machine