Հնդկական ջրածիծառ
Հնդկական ջրածիծառ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sterna aurantia
author = J. E. Gray, 1831
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Հնդկական ջրածիծառ[1] (լատ.՝ Sterna aurantia) որորների ընտանիքի (Laridae)[2] թռչուն, բնակվում են Պակիստանում, Հնդկաստանում, Իրանի արևելյան հատվածում և Մյանմայում։ Ավելի քիչ տարածված է Թաիլանդում։ Ի տարբերություն ջրածիծառների այլ տեսակների, այս տեսակը գերադասում է բացառապես քաղցրահամ ջրի մարմիններ։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին չափի մեծության՝ 38-43 սմ երկարությամբ թռչուններ են, մուգ մոխրագույն գլխով, խորը կտրված պատառաքաղաձև պոչով, թևերը երկար և սուր են, փորը և մարմնի ներքևի մասը սպիտակ են։ Կտուցը դեղին է, ոտքերը՝ կարմիր։ Բազմացման շրջանում գլուխը ստանում է սև գույն և նմանվում գլխարկի, որը ձմռանը դառնում է մոխրագույն-սպիտակավուն՝ սև ներդիրներով։ Կտուցի հիմքը մոխրագույն է, սև ժապավենաձև (դիմակ) անցնում է աչքերի գիծը։
Սեռական դիմորֆիզմը բացակայում է։ Երիտասարդ թռչունը ունի շագանակագույն փետուր, վերևը՝ շագանակագույն և մոխրագույն, ներքևի մասը՝ սպիտակ, կողքերն ու կուրծքը մոխրագույն են, իսկ գլուխը՝ շագանակագույն։ Կտուցը դեղին է՝ սև ծայրով։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես մյուս ջրածիծառները, այս տեսակը սնվում է ձկներով, խեցգետնանմաններով, ջրային միջատներով և շերեփուկներով, որոնք ապրում են գետերում և լճերում։
Հնդկական ջրածիծառների քանակը նվազում է նրա բնակավայրի աղտոտման պատճառով։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմացման շրջանը մարտից մայիսն ընկած ժամանակահատվածն է դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են գետի ափերը և ավազոտ լողափերը, որոնք գերաճած են բուսականությամբ։ Բները կառուցում են հողի ճաքերի մեջ, մերկ ժայռերի կամ ավազի մեջ։ Էգ թռչունը դարչնագույն-մոխրագույն գույնի երեք ձու է դնում շագանակագույն շերտերով։
Фото[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
- ↑ Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Birds of India, by Grimmett, Inskipp and Inskipp. ISBN 0-691-04910-6.
- Seabirds: An Identification Guide, by Harrison, Peter. ISBN 0-7470-1410-8.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հնդկական ջրածիծառ կատեգորիայում։ |
|