Հնդկական թեյի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդակական հայտնի թեյ՝ Մասալա

Հնդկաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն թեյ արտադրող երկիրն է Չինաստանից հետո[1], ներառյալ հայտնի «Ասսամ» և «Դարջիլինգ» թեյերը։ Ըստ նախագծային հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոնթեք Սինգհ Ահլուալալի, 2013 թվականին[2] նախատեսվում էր թեյը պաշտոնապես ճանաչել որպես Հնդկաստանի «ազգային խմիչք»[3]։ Թեյը նույնպես Ասսամի «Պետական խմիչքն» է համարվում[4]։ Համաձայն «Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պալատի» (ASSOCHAM ) 2011 թվականի դեկտեմբերին հրապարակված զեկույցի, Հնդկաստանը, որպես աշխարհի խոշորագույն սպառող, օգտագործում է թեյի համաշխարհային արտադրության գրեթե 30 տոկոսը։ Չնայած սպառմանը, Հնդկաստանը նաև խոշորագույն արտահանողն է համարվում Չինաստանից հետո[5]։

Այուրվեդայի փորձը հանգեցրեց բուսական թեյերի օգտագործման երկարատև ավանդույթներին։ Հնդկական ավանդական խոհանոցում վաղուց օգտվում էին բույսերի և համեմունքների բուժական հատկություններից, ինչպիսիք են` հիլը, սև պղպեղը, քաղցրարմատը, դաղձը և այլն, և թեյերը որոնք ավանդաբար պատրաստվում էին բույսերի տերևներից և համեմունքներից, օգտագործվում են դարերեր շարունակ չնչին և լուրջ վնասվածքների դեպքում։ Թեյը նույնպես խառնվում է այս ավանդական խոտաբույսերի հետ։ Չայի համը անգլ.՝ (Chai), (քաղցր և կաթնային) օգնում է քողարկել որոշ դեղորայքների և հավելումների ավելի ուժեղ և դառը բուրմունքը, մինչդեռ կան ավելի հաճելի բույր ունեցող թեյեր, ինչպիսիք հիլը և կոճապղպեղն են, ևս ունեն առողջարար հատկություններ։

Հնդկաստանի Վարանատարի փողոցների վաճառող Մասալա թեյը

Հնդկաստանում թեյի սպառուման մասին առաջին հստակ փաստաթուղթը եղել է Ռամայանայում (մ.թ.ա. 750-500 թթ.): Հաջորդ հազարամյակներիի ընթացքում հնդկական թեյի փաստաթղթերը կորսվել են պատմության մեջ։ Այլ արձանագրություններ կրկին հայտնաբերվել են մեր թվարկության առաջին դարում, բուդդայական վարդապետներ` Բոդհիդրարմարայի և Գան Լուի պատմություններում, որոնք կապված են թեյի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեյը եղել է Հնդկաստանի արևելյան և հյուսիսային հատվածներին հատուկ մշակաբույս, և այն մշակվել ու սպառվել է հազարավոր տարիներով։ Հնդկաստանում թեյի առևտրային արտադրությունը չի սկսվել մինչ Բրիտանական արևելահնդկական ընկերության ժամանումը,որից հետո հողատարածքների մեծ մասը հատկացվեցին թեյի զանգվածային արտադրության համար։ Հնդկաստանը այսօր աշխարհի խոշորագույն թեյ արտադրողներից մեկն է, իսկ թեյի ավելի քան 70% -ը սպառվում է երկրիի ներսում։ Մի շարք հայտնի թեյեր, ինչպիսիք են Ասսամը և Դարջիլինգը, նույնպես աճում են Հնդկաստանում։ Հնդական թեյի արտադրությունը աճեց և այսօր ունի իր սեփական համաշխարհային ապրանքատեսակները, այն դարձել է աշխարհում տեխնոլոգիապես հագեցված թեյի արդյունաբերության ոլորտներից մեկը։ Թեյի արտադրությունը, սերտիֆիկացումը, արտահանումը և Հնդկաստանի թեյի առևտրի բոլոր այլ կողմերը վերահսկվում են «Հնդկաստանի թեյի խորհուդ»-ի կողմից։

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում թեյի մշակումը մասամբ երկիմաստ ծագում ունի։ Թեև Հին Հնդկաստանում թեյի տարածվածության չափը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ թեյի բույսերը վայրի են եղել և դրանք հետագայում մշակվելով մարդկանց կողմից և դարձել են մշակաբույս։ Սակայն թեյի պատմության մեջ չկան փաստացի ապացույցներ, որ թեյ խմել են նաև նախագաղությաին շրջանում։ Կարելի է միայն ենթադրել, որ թեյի տերևները լայնորեն օգտագործվում էին Հին հնդկաստանում, քանի որ հայրենի տարածքի մեծ մասը զբաղեցնում էին դրանք։ Սինգֆո և Խամիտի ցեղերի բնակություն հաստատած շրջաններում, որտեղ էլ աճում էր հայրենի թեյի բույսը,և միայն 12-րդ դարից սկսած սկսեցին սպառել թեյը։ Հնարավոր է, որ թեյը օգտագործվել է, սակայն արդեն այլ անունով։ Ֆրիդրիխ Ռ. Դանավեյի, «Թեյը որպես Սոմա»[6] անգլ.՝ «Tea As Soma» ակնարկի մեջ պնդում է, որ թեյը, թերևս ավելի հայտնի է որպես «Սոմա» հնդկական դիցաբանության մեջ։ Թեյի բույսը հարազատ է Արևելյան և Հարավային Ասիայի համար, սակայն թեյի ծագումը և պատմությունը ճշգրիտ չէ։ Թեյի ծագման բազմաթիվ առասպելներից մեկն է այն է, որ այն առաջինը հայտնաբերվել է չինական դիցաբանության մեջ, և թեյի օգտագործման առաջին արձանագրությունը ևս պատկանում է Չինաստանին։ Մանրամասների համար տեսեք Չինաստանի թեյի պատմությունը։

Հոլանդական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյի պլանտացիաներ

Հաջորդ արձանագրությունը եղել է հնդակական թեյի մասին 12-րդ դարից մինչև 1958 թվականը, երբ հոլանդացի ճանապարհորդ Յան Հյուգեն վան Լինչոտենը իր գրքում նշել է, որ «Ասսամ» թեյի բույսի տերևները օգտագործվում են հնդիկների կողմից `որպես բանջարեղեն, ուտում են սխտորով, յուղով, ինչպես նաև խմում են[7][8]։ Նույն տարում, Հնդկաստանում թեյի մասին այլ մեջբերումներ են եղել արձանագրության մեջ, հոլանդացի այլ հետազոտողների կողմից[9]։

Վաղ Բրիտանական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականի Սամուել Բայլդոնի կողմից գրված բրոշյուրում, որ հրատարակվել է Վ. Նորմանի և Կալկաթայի կողմից. Բայլդոնը գրել է «... Կալկաթայի տարբեր առևտրականներ վիճաբանում էին այն առիթով , որ չինական թեյի սերմերը ծաղկում են Ասսամում, երբ տեղացիները տեսնելով նույն թեյը, ասացին. «Մենք ունենք այդ տեսակի վայրի բույսերխ որոնք աճում են մեր ջունգլիներում »։ Փաստաթղթերով հաստատված է, որ Ասսամացի ազնվական, Մանիրամ Դուտտա Բարուան (որը նաև հայտնի է որպես Մանիրամ Դուան) ցույց տվեց բրիտանական հետազոտողներին, որ կան տեղանքներ, որտեղ զբաղվում են թեյի բույսի մշակությամբ և վայրի թեյի բույսերը, որոնք աճում են Ասսամայի ջունգլիներում։

Արևելահնդկական ընկերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ականների սկզբին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը Հնդկաստանի Ասսամ քաղաքում սկսեց լայնածավալ թեյի արտադրությունը, որը ավանդականորեն պատկանում էր Սինգֆո ցեղին։ 1826 թվականին Բրիտանական արևելահնդկական ընկերությունը Յանդաբուի պայմանագրով Ադոմի թագավորներից վերցրեց այդ տարածաշրջանը։ 1837 թվականին առաջին Անգլիական թեյի պլանտացիան տնկվեց է Վերին Ասսամում գտնվող Չաբուա քաղաքում, իսկ 1840 թվականին «Ասսամ Թեյ» ընկերությունը տարածաշրջանում սկսեց թեյի առևտրային արտադրությունը, որը կառավարվում էր տեղական բնակիչների անհատույց աշխատեցմամբ։ 1850-ական թվականներից սկսած, թեյի արդյունաբերությունը արագորեն ընդլայնվեց, թեյի տնկարկների հողատարածքները ավելացան։ 20-րդ դարի սկզբին Ասսամը դարձավ աշխարհի առաջատար թեյի արտադրող տարածաշրջանը[10]։ Չնայած չինական թեյի բույսերի հայտնաբերմանը, Հնդկաստանի թեյ արդյունաբերությունը սկսեց 42,000 սածիլների տնկումը, որոնք Չինաստանից ձեռք բերված 80,000 սերմերի խմբաքանակից էին, դրանցից 2000-ը տնկվեցին Հարավային Հնդկաստանի բլուրներում, իսկ 20,000-ը ` Հյուսիսային Հնդկաստանի Կումաոն և Վերին Ասսամի հյուսիս-արևելյան սահմանի բլուրներում։ Իսկ հետագայում միայն տեղական բույսերը օգտագործվեցին[11]:Ներկայումս արտադրվում է չինական ծագմամբ Դարջիլինգի թեյը, իսկ տեղական Ասսամ թեյը արտադրում է թեյի տարատեսակ մնացուկներ։ Չնայած նրան, որ տասնմեկերորդ դարում բրիտանացիները սկսեցին թեյի մշակումը, Հնդկաստանը զարկ տվեց դրան, ու այսօր Հնդկաստանը համրավում է աշխարհի առաջատար թեյ արտադրող երկիր, 715 000 տոննա` Չինաստանի 540 000 տոննա ի համեմատ, իր` Ասսամի , Ցեյլոն (Շրի Լանկայի հայտնի կղզուց) և Դարջիլինգ աշխարհահռչակ թեյերով։ Այնուամենայնիվ, քանի որ հնդկացիները օգտագործում են միջինում կես բաժակ օրական մեկ շնչի հաշվով, Հնդկաստանի հսկայական բերքի 70 տոկոսը սպառվում է տեղական մակարդակում։

Ժամանակակից թեյի արտադրությունը Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը մոտավորապես մեկ դար առաջ համարվում էր թեյի առաջատար արտադրողը, սակայն վերջին շրջանում Չինաստանը առաջ անցավ Հնդկաստանի լավագույն թեյի արտադրողից `հողատարածքների ավելացման շնորհիվ[12]։ Հնդկական թեյ արտադրող ընկերությունները ձեռք բերեցին համագործակցություններ մի շարք օտարերկրյա թեյ արտադրող ձեռնարկությունների հետ, ներառյալ բրիտանական Տայֆու և Տետլի ապրանքանիշերի[12]։ Հնդկաստանը նաև աշխարհում թեյ խմող խոշորագույն ազգն է[12]։ Այնուամենայնիվ Հնդակաստանում մեկ շնչին ընկնող թեյի սպառումը կազմում է 750 գրամ, հաշվի առնելով ամեն տարվա բնակչության աճը և աղքատության մակարդակը[12]։ 2011 թվականի զեկույցում նշվում է նաև, որ հնդկական բոլոր տնային տնտեսությունների 90 տոկոսը, կանոնավոր թեյ խմողներ են[13]։ Պատճառներից մեկն էլ այն է, որ թեյը էժան է և մատչելի։ «Իսկ 2009 թվականին Հնդկաստանում մեկ շնչի հաշվով թեյի սպառումը կազմում էր ընդամենը 0,52 կգ»։

Թեյի սպառումը Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասալա թեյի մեջ օգտագործվող համեմունքները

Թեյը պատրաստվում է ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Տանից դուրս, թեյն ամենատարածվածն է, և այն հեշտությամբ կարելի է գտնել փողոցի ամեն անկյունում գտնվող թեյի տաղավարներում։ Թեյի տաղավարը դարձել է քաղաքային անցուդարձի և մշակութային հաստատության մի մաս, նույնիսկ թեյի մասին նշվում է արվեստագետ Վիժայ Գիլեի «Չայ Վոլան և այլ պատմություններ» գեղարվեստական ցուցահանդեսում[14]։ «Չայ Վոլան» հնդկական կոչում է, որը տրվում է թեյի կրպակում աշխատողներին[15]։ «Չայ-Պանի» բառակապակցությունը, որը բառացիորեն թարգմանվում է թեյ և ջուր, օգտագործվում է որպես հյուրասիրության խմիչք նրանց համար, ովքեր մտել են հնդկական օջախ։ Ըստ պատմաբան Լիզի Քոլլինգհեմի, թեյի համտեսը զարգացավ Հնդկաստանում, իսկ թեյի արտադրությունը ժամանակին թափ հավաքեց թեյ արտադրողների մի մասի շնորհիվ[16]։ Սկզբում տարբեր ընկերությունների պատկանող թեյի արկղերից առաջարկվում էին թեյի անվճար նմուշներ։ Ավելի վաղ, 1907 թվականին, Բրուկ Բոնդը` անգլիական թեյի ընկերությունում սկսեց փորձարկումները ձիերին օգտագործելով որպես քարշիչ ուժ` թեյերը տեղափոխելու համար։ Բրիտանական ավանդական թեյը իրենից ներկայացնում էր թեյ համամեված կաթով և շաքարով։

Թեյի արտադրական գործընթացը Ասսամում, Հնդկաստանում

Ի տարբերություն բրիտանական թեյի, հնդկական թեյի մեջ տերևները առանձին չեն թրմում։ Ընդ որում թեյ խմողները Հնդկաստանում խմում են կաթով թեյ։ Կան շատ այլ հայտնի տարբերություններ` կախված տարածաշրջանային և մշակութային պատկանելությունից։ Ասսամի հայտնի թեյերից են սահը, ռոնգա սահը (կարմիր թեյ առանց կաթի) և գահիր սահը(կաթնային թեյը)։ Արևմտյան Բենգալիայում և Բանգլադեշում այն կոչվում է Չա։ Հինդիով խոսող Հյուսիսային Հնդկաստանում հայտնի են Մասալա Չայ, Կադակ Չայ և Մալայ Մար Կե Չայ թեյերը, սրանք թեյերի առավել հայտնի տեսակներն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարմացնող թեյ
  • Գուահաթի թեյի վաճառքի կենտրոն
  • Լիմտեքս
  • Մասալա թեյ
  • Նիլգիրի թեյ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Indian Tea culture». Govt. of India. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. {{cite web}}: |first1= missing |last1= (օգնություն)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. http://www.business-standard.com/article/economy-policy/assam-cabinet-s-nod-to-tea-as-state-drink-of-assam-112101702023_1.html
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. https://sites.google.com/site/delawareteasociety/Home/tea-as-soma
  7. Jane Pettigrew, The Tea Companion, Running Press, 2004.
  8. William Harrison Ukers, The romance of tea: an outline history of tea and tea-drinking through sixteen hundred years, A.A. Knopf, 1936.
  9. Weisburger & Comer in Կաղապար:Harvcolnb
  10. Adivasis in Assam http://www.indiatogether.org/2008/may/soc-assamadi.htm(չաշխատող հղում)
  11. http://ietd.inflibnet.ac.in/bitstream/10603/2652/8/08_chapter 3.pdf
  12. 12,0 12,1 12,2 12,3 Sanyal (2008)
  13. http://articles.economictimes.indiatimes.com/2011-12-17/news/30528703_1_indian-tea-industry-tea-production-tea-estates
  14. http://www.thehindu.com/todays-paper/tp-features/tp-metroplus/kadak-chai/article4250743.ece
  15. «What is a chai wallah?». Chai Wallahs of India. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. Masala chai#History