Հնդկական գիշերաչղջիկ[1] (լատին․՝ Myotis sodalis), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի չղջիկ, որը տարածված է Հյուսիսային Ամերիկայում[2]։
Ամռան ամիսներին այս չղջիկներն ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ արևելքում։ Ձմռանը նրանք խմբավորվում ու ձմեռում են միայն մի քանի քարանձավներում։ Նրանք ապրում են սաղարթախիտ անտառներում, դաշտերում և մարգագետիններում[3]։ Միջատակեր է, ուտում է ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային թռչող միջատներ, ինչպիսիք են ցեցերը, բզեզները, մոծակները և մժեղները։
7,5 գրամ քաշով էգերն ավելի մեծ են, քան 7,1 գրամ քաշով արուները (սեռական դիմորֆիզմ)։ Մորթին մոխրագույն, սև կամ շագանակագույն է[4]։