Հնդկական բաց գարեջուր
| Ենթակատեգորիա | • high fermentation beer • Էլ • pale ale | |
|---|---|---|
| Երկիր | Միացյալ Թագավորություն | |
| Գարեջրի դառնություն | 50±10 | |
| Գարեջրի գույն | 10±4 | |
Հնդկական բաց գարեջուր, գարեջրի տեսակ, որը պատկանում է բաց գարեջրերի ավելի լայն դասին[1][2]:
Այն ծագել է Միացյալ Թագավորությունում և ստեղծվել է Հնդկաստան արտահանելու նպատակով, որը մինչև 1858 թվականը գտնվում էր Բրիտանական Արևելահնդկական ընկերության վերահսկողության տակ[1][2][3][4]: Ալկոհոլի բարձր պարունակությունը գործում էր որպես բնական պահպանիչ, որը կանխում էր գարեջրի փչացումը երկարատև ծովային փոխադրման ընթացքում[5][6]:
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի կեսերին հնդկական գարեջրի ժողովրդականությունը նվազեց։ Սակայն 1970-ական թվականներից այն կրկին մեծ տարածում ստացավ և սկսեց կապված լինել տնային գարեջրագործության և արհեստագործական գարեջրի մշակույթի հետ[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի սկզբի բաց գարեջրերը քիչ ալկոհոլով էին պատրաստվում և բավական տարբեր էին ժամանակակից գարեջրերից[9]։
18-րդ դարի կեսերին բաց գարեջուրը հաճախ պատրաստվում էր կոքսով տաքացվող ածիկով, ինչը ածիկացման գործընթացում նվազեցնում էր գարու ծխեցումը և տապակումը, և արդյունքում ստացվում էր ավելի բաց գույն ունեցող գարեջուր[10][11]։
Դրա տեսակներից մեկը հին բաց գույնի գարեջուրն էր, որը լավ խառնված գարեջուր և տարածված էր հողատեր ազնվականների շրջանում, ովքեր այն եփում էին տեղական եղանակով. եփվելուց հետո այն նախատեսված էր երկու տարի նկուղում հնեցնելու համար[12]։
Հնդկաստան գարեջուր արտահանող առաջին հայտնի գարեջրագործներից մեկը Բոու գարեջրատունն էր, որը պատկանում էր Ջորջ Հոջսոնին և գտնվում էր միդլսեքս-էսեքս սահմանին[13]:18-րդ դարի վերջում այդ գարեջրատան գարեջուրները մեծ տարածում գտան արևելահնդկական ընկերությունում առևտրականների շրջանում։ Դրան նպաստում էր նաև այն, որ գարեջրատունը գտնվում էր արևելահնդկական նավահանգիստներից ընդամենը երկու մղոն վեր՝ Լի գետի երկայնքով, ինչպես նաև Հոջսոնի առաջարկած 18 ամսյա ազատ վարկային պայմանները[14]։ Նավերը այդ գարեջուրը արտահանում էին դեպի Հնդկաստան[15]: Դրանց թվում էր նաև նրա հին գարեջուրը, որը ճանապարհորդության պայմաններից հատկապես լավ էր շահում և Հնդկաստանում սպառողների շրջանում շատ բարձր էր գնահատվում։ Հաջորդ դարի սկզբին գարեջրատունը անցավ Հոջսոնի որդու վերահսկողության տակ։
Բերթոնի գարեջրատները կորցրեցին իրենց արտահանման շուկան մայրցամաքային Եվրոպայում, ներառյալ Սկանդինավիան և Ռուսաստանը, երբ կիրառվեց նապոլեոնյան բլոկադան, և նրանք սկսեցին իրենց գարեջրի համար նոր արտահանման շուկա որոնել[16]։
Արևելահնդկական ընկերության խնդրանքով Օլսոփսի գարեջրատան գլխավոր ածիկագործ Ջոբ Գուդհեդը ստեղծեց ուժեղ ալկոհոլով բաց գարեջուր, որը ոճով նման էր Ջորջ Հոջսոնի պատրաստած գարեջրին և նախատեսված էր Հնդկաստան արտահանելու համար[17][18]։ Բերթոնի մյուս գարեջրագործները, այդ թվում՝ Բաս գարեջրատունը և Սոլթ ընկերությունը, նույնպես հետևեցին Օլսոփսի օրինակին օգտվելով Բերթոնի ջրի հատկություններից նմանատիպ գարեջուրներ պատրաստելու համար[Ն 1]։
1827 թվին Լոնդոնի Արևելյան հատվածի գարեջրագործ Չարինգթոնսը փորձնականորեն հնդկական գարեջրի հսկա տակառներ ուղարկեց դեպի Մադրաս և Կալկաթա; Այս առաքումները հաջողություն ունեցան, և ձևավորվեց կանոնավոր առևտուր բրիտանական հիմնական գործակալների և մանրածախ վաճառողների հետ․ Մադրասում՝ Գրիֆիթս ընկերության հետ, Բոմբեյում Ադամ Սքիներ ընկերության հետ, և Կալկաթայում Բրյուս և Ալեն ընկերությունների հետ[19]։

Վաղ շրջանի հնդկական գարեջուրները ալկոհոլի պարունակությամբ միայն մի փոքր էին գերազանցում այն ժամանակ պատրաստվող մյուս գարեջրերին, սակայն խմորման ընթացքում գարեջրի մաշկը ավելի ամբողջությամբ էր խմորվում, ինչի պատճառով մնացորդային շաքարները քիչ էին լինում, և գարեջուրը խիստ հոփավորված էր[20][21]։ Թեև բաց գարեջրերը ստեղծվել էին, որպեսզի երկար ծովային ճանապարհները ավելի լավ դիմանան, նույն ժամանակաշրջանում նաև մուգ տեսակի գարեջուրը հաջողությամբ արտահանվում էր դեպի Հնդկաստան և Կալիֆոռնիա[22]։ 1860-ական թվականներին բաց գարեջուրը լայնորեն արտադրվում էր Անգլիայում, և այն շատ ավելի ուժեղ էր խմորված, ուներ բարձր շաքարի քանակ, ու ավելի շատ հոփով էր պատրաստված, քան մուգ և բաց տեսակի գարեջրերը[23]։
Մոտավորապես 1840-ական թվականներին Անգլիայում մեծացավ բաց գարեջրի արտահանման տարբերակի պահանջարկը, որը հայտնի դարձավ որպես հնդկական բաց գարեջուր։ Ժամանակի ընթացքում հնդկական բաց գարեջուրը դարձավ նաև շատ հայտնի գարեջուր հենց Անգլիայում[3][4]։ 1837 թվականին Հոջսոնի գարեջրատան հնդկական բաց գարեջուրը սովորաբար արժեր 6 շիլլինգ և 6 պենս մեկ տասնյակ պինտանոց շշերի համար։ Դա նույն գինն էր, ինչ գինես դաբլ սթաոթ (իռլանդական գարեջուր) գարեջուրը և 53%-ով ավելի թանկ, քան մուգ գարեջուրը, որի մեկ տասնյակ շշերը արժեին մոտ 4 շիլլինգ և 3 պենս[24]։ 19-րդ դարի վերջում որոշ գարեջրագործներ դադարեցին օգտագործել «Հնդկաստան»բառը, սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ «բաց գարեջրերը» պահպանել էին վաղ հնդկական բաց գարեջրերին բնորոշ հատկանիշները[25]։ Մինչև 1900 թվականը հնդկական բաց գարեջրի պիտակով գարեջուր էին արտադրում նաև Միացյալ Նահանգների, Ավստրալիայի և Կանադայի գարեջրագործները, և փաստերը ցույց են տալիս, որ այդ գարեջուրները շատ նման էին այդ ժամանակվա անգլիական բաց գարեջրերին[26][27]։
Այդ ժամանակահատվածում բաց տեսակի գարեջուրը սկսեցին արտահանել նաև այլ գաղութային երկրներ, օրինակ՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Բազմաթիվ գարեջրագործարաններ դադարեցին օգտագործել «հ» տառը հնդկական բաց գարեջուր անվան մեջ և պարզապես դրանք կոչեցին բաց գարեջուր կամ արտահանման գարեջուր։
Քրիքստալի գարեջրագործարանը և շատ մրցակիցներ իրենց արտահանվող գարեջուրը լցնում էին նավի մեջ և այնուհետև վաճառքի էին հանվում ծրագրավորված աճուրդներով՝ համաշխարհային մեծածավալ մանրածախ վաճառողներին նավահանգստային ժամանումից հետո։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական գարեջուրը արդեն հայտնի էր 1815 թվականին[28], սակայն հայտնիություն էր ձեռք բերել Բրիտանիայի ներսում վաճառվող շուկայում մի փոքր ավելի վաղ[28][29]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հնդկական գարեջուրները Բրիտանիայում բաժանվել էին երկու ոճի՝ խոշոր շշերով պրեմիում բաց գարեջրեր՝ մոտ 1.065 հատուկ խտությամբ, և դռափայտային՝ կափարիչի տակ պահվող գարեջրեր, որոնք բարերում համեմատաբար թույլ էին համարվում: Օրինակ՝ Բասի շշի սկզբնական խտությունը 1.065 էր և 6.4% ալկոհոլի ծավալով, բայց 1912-ին Ուիթբրեդ ընկերության հնդկական գարեջուրը եղել է 1.049 և քիչ ավելի քան 5% ալկոհոլի ծավալով, այն ժամանակ, երբ միջին բրիտանական գարեջուրը եղել է 1.055[30]: Ինչպես բոլոր բրիտանական գարեջրերը, դրանց ուժգնությունը նվազեց համաշխարհային պատերազմի ընթացքում, և 1923-ին Բասը հասել էր 1.055-ի[31],իսկ Ուիթբրեդի հնդկական գարեջուրը շշով էր՝ 1.036 հատուկ խտությամբ և 3.7% ալկոհոլի ծավալով (համեմատած իրենց ստանդարտ իքս մայլդ գարեջրի՝ 1.042 և տակառային բիթրի՝ 1.042)[32]: Գրին քինգ (3.7%) և Չարլզ Ուելս գարեջուրները (3.6%) օրինակներ են այս ավանդույթում գոյություն ունեցող գարեջրերի:
Ուորթինգթոնս Ուայթ Շիլդը պատմական հնդկական բաց գարեջրի օրինակ է, որն առաջին անգամ եփվել է 1829 թվականին՝ հիմնականում Բրիտանական կայսրություն արտահանելու համար։ 1960-ականներին Ուայթ Շիլդը դարձել էր մի տեսակ կուլտային խմիչք, որն արտադրվում էր փոքր քանակներով՝ նվիրված սպառողների համար։ Սակայն այն կրկին մեծ տարածում գտավ 1970-ականների սկզբին, երբ Միացյալ Թագավորությունում աճեց իսկական գարեջրի պահանջարկը[33][34]։
Ժամանակակից շրջանում հնդկական բաց գարեջրի վերածնունդը սկսվում է 1990 թվականին անցկացված սեմինարից, որը նվիրված էր Բերթոնի բաց գարեջրերին և կազմակերպվել էր փաբի սեփականատեր Մարկ Դորբերի կողմից նրա փաբում՝ «Ուայթ Հորս»-ում, որը գտնվում է Պարսոնս Գրինում։ Այդ միջոցառումը հանգեցրեց բաց գարեջրի փառատոնի կազմակերպմանը 1992 թվականին և հնդկական գարեջրի փառատոնի՝ 1993 թվականին, որի համար Բաս գարեջրատունը եփեց 7.2% ալկոհոլ պարունակող գարեջուր՝ ոգեշնչված բաս կոնտինենտալ գարեջրից։ Վերջինս սկզբում արտադրվել էր Բելգիայի շուկայի համար մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և հիմնված էր 1850-ականներին ստեղծված Բասի բաղադրատոմսերի վրա[35]։ Այնուհետև Դորբերը և Ռոջեր Պրոտզը 1994 թվականին կազմակերպեցին գարեջրի կոնֆերանս Ուայթբրեդ գարեջրի գործարանում՝ Լոնդոնում, որին մասնակցում էին գարեջրագործներ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերից[36]։ Այս հանդիպման ազդեցությունը պահպանվում է մինչ այսօր․օրինակ՝ Բրուկլինի գարեջրատան արևելյան Հնդկաստանի գարեջուրը հիմնված է այն գարեջրի վրա, որը Գարեթ Օլիվերը ներկայացրել էր այդ կոնֆերանսին[36]։
21-րդ դարում, ԱՄՆ-ի ազդեցությամբ ստեղծված գարեջուրը դարձել է Միացյալ Թագավորությունում ամենատարածված գարեջրի տեսակներից մեկը[37]։ 2019 թվականին Բրուդոգի պունկ գարեջուրը ճանաչվել է երկրի ամենավաճառվող գարեջուրը, իսկ Սվաննի Բրյուերի «Մաքլ» գարեջուրը հաղթել է ընդհանուր կեգային ոսկե մրցանակը Սիբայի Անկախ Գարեջրի մրցանակաբաշխությունում[38][39]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի վերջերին, ԱՄՆ-ում քրաֆթ գարեջրի հեղափոխության ընթացքում, գարեջրագործները սկսեցին փնտրել հին գարեջրի տեսակներ, որոնք ժամանակին մոռացության էին մատնված։ Բալենտին գարեջուրը, որը պատրաստվում էր ԱՄՆ-ում 1890 թվականից մինչև 1990-ականները, դարձավ ոգեշնչման աղբյուր[2]։ Ավանդական բաց գարեջրի տեսակը հարմար էր՝ ամերիկյան հոփսերի ինտենսիվ համը և հոտը ցույց տալու համար[2]։ Բերտ Գրանտը, ով աշխատում էր Յակիմա Բրյուինգ և Մոլթինգում, հայտնաբերեց, որ քասքեյս և չինուկ հոփսերը, որոնք աճում էին տեղայնորեն Յակիմայում, Վաշինգտոնում, տալիս են ուժեղ համեր՝ երբ դրանք օգտագործվում են հնդկական բաց գարեջրի մեջ[2][40]։ Բաց տեսակի գարեջրի տարածվածությունը աճեց ԱՄՆ-ի արևմտյան ծովափնյա շրջաններում, ապա ամբողջ Միացյալ Նահանգներում և վերջապես՝ ամբողջ աշխարհում։ Հաշվարկվում է, որ ԱՄՆ-ում պատրաստվող ձեռքի գարեջրի ավելի քան 40%-ը կարելի է դասակարգել որպես բաց գարեջուր[41]։
Ինչպես նշվում է Օքսֆորդի գարեջրի ուղեցույցում՝ «հնդկական բաց գարեջուրը այժմ աշխարհում ձեռքի գարեջրագործների տարբերանշանն է։ Օրինաչափ՝ որպես արտահանվող գարեջուր, գարեջրագործները Ավստրալիայից մինչև Սկանդինավիա ստեղծում են նոր գարեջուրներ, հիմնականում ոգեշնչված ամերիկյան տեսակից, բայց հաճախ ավելացնելով իրենց տարածաշրջանային շեշտը»[2]։
Ամերիկյան տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան բաց գարեջրեր (Վեսթ քոսթ կամ կլասիկ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական բաց գարեջրի ենթատեսակների պայթյունի հետ, ավանդական ամերիկյան բաց գարեջուրը հաճախ առանձնացնում են՝ կոչելով վեսթ քոսթ կամ կլասիկ գարեջուր։ Ամերիկյան գարեջրերը ունեն հոփսային ուժեղ բնույթ, և հատկապես ԱՄՆ-ի Արևմտյան ափի դասական օրինակները 2000-ականներին (հազարի առաջին տասնամյակում) դառն էին[42]։ Դրանք հաճախ հստակ, թափանցիկ և չոր են լինում հպարտաբար պահպանելով նվազագույն (թխվածք/քացախային) հոտը, թեև մեծ հոփսի օգտագործման պատճառով որոշ փոքրիկ մթագնումներ համարվում են ընդունելի և սովորական։ Քանի որ դրանք բավական հոփսավորված են,ամերիկյան վեսթ քոսթ գարեջրերը սովորաբար շատ դառըն են՝ միջինը 40–70 միջազգային դառնության միավոր[43]։ Այսպիսով, նրանք հաճախ ունեն ռեզինի, ինչպես նաև ցիտրուսային և տրոպիկական մրգերի համ՝ օգտագործելով ամերիկյան «C» տեսակի հոփսեր, չնայած դրանք միակ հոփսերը չեն, որոնք կարելի է օգտագործել։ Շատ գարեջրագործներ ամբողջ աշխարհում, որոնք կրկնում են այս տեսակը, հաճախ օգտագործում են տեղական Նոր աշխարհային հոփսերի տեսակներ կամ համադրում են ամերիկյան և տեղական հոփսերը[44]։
Սև բաց գարեջուր
Սև բաց գարեջուրը (այսպես կոչված Կասքեդիան դառը գարեջուր կամ ամերիկյան սև գարեջուր) գարեջուրը չնայած անվան մեջ հանդիպող «բաց» բառին՝ իրականում բաց գույնի չէ (բաց գարեջրի նման)։ Սև բաց գարեջրերը ունեն դառը, հոփսային համեր, ինչպես մյուս բաց գարեջրերը, և թունդ հիմք, այնուամենայնիվ, դրանք օգտագործում են դեգրկացված կոռցած մալտեր՝ ավելի մուգ գույն ստանալու համար, ինչպես նաև որոշակի սուրճի համ հաղորդելու համար։ Այս տեսակի ծագումը կապված է Վերմոնտ փաբի և գարեջրատան հետ, որը գտնվում է Բերլինգտոնում։ 1989 կամ 1990 թվականին, սեփականատեր և գլխավոր գարեջրագործ Գրեգ Նումանը ստեղծեց ուժեղ, կոռցած, «ձմեռային բաց գարեջուր»՝ Տարտան անունով, ոգեշնչված տեղական, հոփսերով, մուգ կարմիր գարեջրից։ Մի քանի տարի անց Նումանի աշակերտ Գլեն Վոլթերը, որը դժգոհ էր մոտալուտ բաժանումից, եփեց գարեջրի ավելի դառը տարբերակ, որը կոչվեց բլեքվաչ։ Վերջապես, 1995 թվականին, Նումանի աշակերտ Ջոն Քիմիչը գտավ բաղադրատոմսի քարտը և, վերջերս իմանալով դեգրկացված սև մալտի մասին, հարցրեց Նումանին՝ արդյո՞ք կարող է գարեջուրը եփել ավելի քիչ կոռցած համով, արդյունքում ստեղծվեց սև բաց տեսակի առաջին օրինակը[45]։ Սև բաց գարեջրերը ԱՄՆ-ում լայն տարածում չգտան մինչև 2009 թվական[46]։

Բրուտ գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զովացուցիչ, չոր, մրգային և շատ գազավորված գարեջուր, որն ունի շատ թեթև բաղադրություն, Բրուտ գարեջուրը ստեղծվել է Քիմ Ստուրդավանտի կողմից, ով գլխավոր գարեջրագործն էր Սան Ֆրանցիսկոյի Սոցիալական խոհանոցում[47][48]։ Բրուտ գարեջուրը նախատեսված է հիշեցնելու բրուտ փրփրուն գինիների համը՝ խաղողի կամ հատապտղի հոտով և համեղ գազավորվածությամբ։ Բրուտ գարեջուր պատրաստելու համար գարեջրագործները ավելացնում են ամիլոգլուկոզիդազ ֆերմենտը՝ շաքարի քանակը նվազեցնելու համար, քան սովորական գարեջրերի դեպքում, որը կֆերմենտացվի խմորիչի կողմից, թողնելով սովորական գարեջրից ավելի քիչ մնացորդային շաքար և արդյունքին բնորոշ չոր և թեթև բաղադրությամբ գարեջուր։ Հոփսերը սովորաբար ընտրվում են՝ տրամադրելու սպիտակ գինու կամ մրգային հոտ և համ, առավել հայտնի են Նելսոն Սավին և հալերտաու Բլանկ հոփսերի տեսակները, որոնք տալիս են սպիտակ գինիներին հատուկ համեր։
Սառը բաց գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառը բաց գարեջուրը գարեջրի տեսակ է, որը ոգեշնչված է հնդկական բաց գարեջրից: Ենթատեսակը սովորաբար պատրաստվում է մասամբ ամերիկյան մակրոլագերների ոճով, ինչպիսիք են Anheuser-Busch-ի Budweiser-ը կամ Miller's High Life-ը, գարեջրի բաղադրությամբ, որը ներառում է եգիպտացորենի, բրնձի կամ դեքստրոզի զգալի չափաբաժին և օգտագործում է լագերի խմորիչ, և մասամբ էլ նման է ամերիկյան բաց գարեջրին՝ լագերի խմորիչով ավելացված լագերով՝ զգալի դառնություն և լագերի համ ու բույր ապահովելու համար, և խմորվում է լագերի խմորման համար սովորաբար օգտագործվող ավելի բարձր ջերմաստիճաններում (14-17 °C)[49]:
Կրկնակի (դաբլ) բաց գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաբլ գարեջրերը (կամ հայտնի որպես թունդ) ավելի ուժեղ, շատ հոփսավորված գարեջրի տարբերակ են, որոնք սովորաբար ունեն ալկոհոլի պարունակություն ավելի քան 7.5% ծավալով[50]։ «Դաբլ» տերմինը վերաբերում է օգտագործված բաղադրիչների, հատկապես հոփսերի, մեծացված քանակին, ինչը հանգեցնում է գարեջրի, որը ոչ միայն ավելի ալկոհոլային է, այլ նաև ավելի հոփսային համով և բնույթով, համեմատած սովորական գարեջրերի հետ։ Տեսակի ծագումը կապված է 1994 թվականին ստեղծված ինոգյուրալ գարեջրի հետ, որը պատրաստվել է այժմ գոյություն չունեցող Բլայնդ փիգ գարեջրատանը, Կալիֆորնիայում, և դրա հեղինակն է Վինի Ցիլուրզոն, ով ստեղծեց գարեջուրը գործարանի առաջին տարեդարձի առթիվ[51]։ Ցիլուրզոն համարվում է այս տեսակի ստեղծողը[52]։ Այդուհետև, որպես ռուսական գարեջրատան հիմնադիր և գլխավոր գարեջրագործ, Ցիլուրզոն 1999–2001 թվականներին ստեղծեց մեկ այլ դաբլ գարեջուր Պլինի դե էլդեր, որը համարվում է դաբլ գարեջրի կարևոր տեսակ[53]։

Հնդկական բաց լագեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական բաց լագերը իրականում չի համարվում բաց այն իմաստով, որ այն գարեջուր է, սակայն այն դիտարկվում է որպես հնդկական բաց գարեջրի ենթատեսակ։ Հնդկական բաց լագերը բաղկացած է ավանդական ամերիկյան գարեջրի վորթից (նախաֆերմենտացված գարեջուր), որը ֆերմենտացվում է ավանդական լագերի խմորիչով ավելի ցածր, լագերի ֆերմենտացիայի ջերմաստիճաններում (10–13 °C), փոխարեն սովորական գարեջրերի ֆերմենտացիայի ավելի տաք ջերմաստիճանի (17–20 °C)։ Ավանդական լագերի խմորիչի օգտագործումը հանգեցնում է գարեջրի, որը ունի մաքուր, զովացուցիչ համ, բնորոշ լագերի գարեջրին, և որոշ դեպքերում՝ թույլ հոտ, ինչը սովորական է որոշ լագերի համար։ Հնդկական բաց լագերները սովորաբար ֆերմենտացիայից հետո նույնպես լցվում են հոփսերով, ինչպես սովորական ամերիկյան բաց գարեջրերի դեպքում[54][55]։
Մայլդվեսթ գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայլդվեսթ գարեջուրն օգտագործվում է նկարագրելու ԱՄՆ-ի որոշ տարածաշրջաններում՝ հատկապես Վերին Միջին Արևմուտքում և Մեծ Լճերի նահանգներում պատրաստվող գարեջրերը։ վեսթ քոսթ գարեջրերի չափազանց չորության և դառնության համեմատ, որոշ գարեջրի մասնագետներ նկատել են, որ այս տարածաշրջանների գարեջրերը ունեն ավելի մալտային հիմք և ավելի հավասարակշռված համային պրոֆիլ՝ դառնության, հոփսերի և մալտի միջև։ Այս գարեջրերը լինում են սաթագույն կամ պղնձագույն, ինչը պայմանավորված է մալտի ավելի մեծ օգտագործմամբ։ Այս երևույթի օրինակներ են՝ Բելս գարեջրատան «Two Hearted Ale» գարեջուրը, Սուրլի գարեջրատան «Furious IPA» գարեջուրը: Մյուսները նշում են, որ սա նոր երևույթ չէ․ վաղ ամերիկյան գարեջրերը, օրինակ՝ Շիփյարդ գարեջրատան «Շիփյարդ» գարեջրերն ավելի մալտային էին, քանի որ ստեղծվել էին անգլիական գարեջրերի օրինակով՝ անկախ այն բանից, թե ԱՄՆ-ի որ հատվածում էին պատրաստվում։ Միևնույն ժամանակ, կան նաև կարծիքներ, որ մայդվեսթ գարեջուրն ընդհանրապես առանձին ենթատեսակ չէ և պաշտոնապես չի ճանաչվում ոչ Beer Judge Certification Program-ի (2021 ուղեցույցներ), ոչ էլ Brewers Association-ի (2024 ուղեցույցներ) կողմից։
Նոր Անգլիական գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր անգլիական գարեջուրը (կոչվում է նաև հեյզի, Ջուսի, երբեմն՝ Վերմոնտ գարեջուր) դաբլ գարեջրի տեսակ է, որը ստեղծվել է 2004 թվականին Ջոն Քիմիչի կողմից՝ Ալքեմիստ գարեջրի գործարանում (Վոթերբերի, Վերմոնտ), Հեդի թոփեր գարեջրով[56]։ Այս ոճը բնութագրվում է՝ հյութալի ցիտրուսային և ծաղկային համերով, հոփսերի բույրի շեշտումով, բայց ավելի քիչ դառնությամբ, փափուկ, հարթ մաութֆիլով, և պղտոր տեսքով։ Այս հատկանիշները ստացվում են մի շարք տեխնիկաների համադրությամբ, օրինակ՝ հատուկ խմորիչների տեսակների օգտագործում,վարսակի կամ ցորենի ավելացում՝ պղտորությունը բարձրացնելու համար, հոփսերի ավելացման ճիշտ ժամանակավորում, և գարեջրի ջրի քիմիական կազմի կարգավորում[57][58][59][60]։ Նոր Անգլիայի գարեջրերը պարտադիր չէ, որ պատրաստվեն հենց Նոր Անգլիայում[61]։ Այս տեսակը պաշտոնապես ճանաչվել է որպես առանձին գարեջրի տեսակ՝ Ջուսի կամ հեյզի հնդկական գարեջուր անվամբ 2018 թվականին գարեջրագործների ասոցիացիայի կողմից[62][63]։ Այս տեսակի մի տարբերակ է միլքշեյք գարեջուրը, որտեղ ավելացվում է լակտոզա և երբեմն նաև մրգեր՝ գարեջուրը դարձնելով ավելի կրեմային[64]:

Թրայփլ գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրայփլ գարեջրերը բնութագրվում են ավելի ուժեղ հոփսային համերով և ավելի բարձր ալկոհոլի պարունակությամբ․ սովորաբար դրանց ալկոհոլի մակարդակը գերազանցում է 10% ծավալով։
Սպիտակ բաց գարեջուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ բաց գարեջրերը համադրում են ամերիկյան գարեջրերի և բելգիական վայթբայր տեսակի համերը[65]։ Մի վարկածի համաձայն՝ սպիտակ բաց գարեջրի ենթատեսակը ստեղծվել է 2010 թվականին համագործակցության արդյունքում՝ Լարի Սիդորի (Օրեգոնում գտնվող գարեջրի գործարանի գլխավոր գարեջրագործ) և ծագումով բելգիացի Սթիվեն Պոուլսի (Բրյուինգ գարեջրի գործարանի գլխավոր գարեջրագործ) միջև[66]։ Սակայն հավանաբար այս ենթատեսակը գոյություն ուներ նաև այդ համագործակցությունից առաջ․ դեռ մինչ այդ հայտնվել էին բելգիական տեսակի գարեջրեր՝ վայթբայրին բնորոշ հատկանիշներով, օրինակ՝ Բրասերի Դունհամ բելգիական գարեջուրը, Բրուվենջի վան դեն գարեջուրը (2009), Ֆլայինգ դոգ գարեջուրը (2009), որը պատրաստվել էր նրանց վայթբայր խմորիչի և ցիտրուսային սնեյք դոգ գարեջրի բաղադրատոմսի համադրությամբ[67]։ Ավելին, 2010-ից շատ առաջ գարեջրագործները արդեն պատրաստում էին խառնուրդներ, որոնք բաղկացած էին կես հնդկական բաց գարեջրից և կես ամերիկյան ցորենային գարեջրից կամ բելգիական վայթբայրից։ Այդպիսի օրինակներից մեկը եղել է Օդել գարեջրի գործարանը Կոլորադոյում, որտեղ էլեֆնթ գարեջուրը խառնվում էր Իսթ սթրիթ ուիթ գարեջրի հետ և վաճառվում էր որպես «Easy Elephant»[68]։
Հնդկական բաց գարեջրի լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեյթ Դիվայդ, տիտան գարեջուր
- Բելս գարեջրատուն Two Hearted Ale
- Southern Tier գարեջուր
- Ուորթինգթոնս Ուայթ Շիլդը
- Դոգֆիշ հեդ 120 Minute գարեջուր
- Nøgne Ø հնդկական բաց գարեջուր
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուրթոն օն Թրենթի ջուրը պարունակում է շատ բարձր ծծմբային աղերի կոնցենտրացիա, ինչը ուժեղացնում է գարեջրի դառնությունը:
Ծանուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «A history of the authentically global beer». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2020-04-11-ին.
- 1 2 3 4 5 6 Oliver, Garrett (2012). The Oxford Companion to Beer. New York: Oxford University Press. էջեր 485. ISBN 978-0-19-536713-3. OCLC 706025045.
- 1 2 Daniels 1996, էջ. 155
- 1 2 Cornell 2008, էջ. 104
- ↑ Kline, B. (2024-01-05). «Hops, History, and Innovation: The Fascinating Tale of the IPA - The Beer Thrillers» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
- ↑ «IPA History: Tracing the Origins of India Pale Ale». suchscience.net (ամերիկյան անգլերեն). 2022-04-15. Վերցված է 2024-12-24-ին.
- ↑ Mag, Draft (2022-02-04). «Why Are IPAs So Popular? An In-depth Look Into IPA's Wide Demand». draftmag.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
- ↑ Gallagher, Jake (2022-04-11). «What is IPA Beer? The Best IPA Beers Around the World to Try». Truly Experiences Blog (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
- ↑ Anonymous 1744, էջեր. 72–73
- ↑ Foster 1999, էջ. 13
- ↑ Daniels 1996, էջ. 154
- ↑ Cornell 2008, էջեր. 97–98
- ↑ «How the India Pale Ale Got Its Name». Smithsonian Magazine. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «The True History of IPAs». Le Temps d'une Bière. Վերցված է 2025 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Cornell 2008, էջ. 98
- ↑ Pryor, Alan (2009). «Indian Pale Ale: an Icon of Empire» (PDF). Commodities of Empire Working Paper (13). ISSN 1756-0098. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Foster 1999, էջ. 26
- ↑ Cornell 2008, էջ. 102
- ↑ Mathias, 1959
- ↑ Foster 1999, էջեր. 17–21 discusses the hopping rate; Daniels 1996, էջ. 154 discusses the high level of fermentation.
- ↑ Foster 1999, էջ. 21
- ↑ «In the Room: The Story of Anchor IPA». Anchor Brewing Blog. Anchor Brewing Company. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին..
- ↑ Daniels 1996, էջ. 156
- ↑ "Wandsworth in the Fields. In thorough." The Times, 15 June 1837, p. 2.
- ↑ Foster 1999, էջ. 65
- ↑ Daniels 1996, էջեր. 157–58
- ↑ Cornell 2008, էջ. 112
- 1 2 Webster, Thomas (1815). An Encyclopæaedia of Domestic Economy (անգլերեն). Harper & Brothers. էջեր 598, 599.
- ↑ «IPA: the executive summary». Zythophile.co.uk. 2010 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Pattinson, Ron (2016 թ․ փետրվարի 13). «English IPA».
- ↑ Pattinson, Ron (2020 թ․ մայիսի 10). «Bass Pale Ale 1851 - 1994».
- ↑ Pattinson, Ron (2009 թ․ մարտի 2). «Let's Brew 1923 Whitbread IPA!».
- ↑ Fort, Matthew (2007 թ․ սեպտեմբերի 22). «Vintage beers». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Jackson, Michael (1992 թ․ օգոստոսի 29). «Drink the beer, swallow the tonic». The Independent. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Boak, Jessica; Bailey, Ray (2020 թ․ մայիսի 7). «What do we really know about how to brew Bass?».
- 1 2 Protz, Roger (2016 թ․ նոյեմբերի 14). «Taste the IPA that launched the revival».
- ↑ Moyle, Nick; Hood, Richard (2017 թ․ սեպտեմբերի 27). «10 best IPAs». Independent. Վերցված է 2020-05-23-ին.
- ↑ Stone, Stuart (2019 թ․ նոյեմբերի 26). «BrewDog Punk IPA sales increase by 19.7%». Morning Advertiser. Վերցված է 2020-05-23-ին.
- ↑ Society of Independent Brewers. Gloucester, Swannay, and Wibblers Brewery take overall UK Gold. Retrieved 23 May 2020
- ↑ Messer, Ryan (2017 թ․ հունիսի 23). «Bert Grant: The Godfather of Craft Brewing». Yakima Herald-Republic (անգլերեն). Վերցված է 2020-04-11-ին.
- ↑ «The IPA is dead, long live the IPA: Why the love-it-or-hate-it beer is here to stay». Salon (անգլերեն). 2022-04-26. Վերցված է 2022-08-09-ին.
- ↑ «Your guide to 5 IPAs: Decoding the different styles of this hop-intensive beer». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2014-02-22. Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ «Beer Judge Certification Program». www.bjcp.org. Վերցված է 2023-09-15-ին.
- ↑ «Beer Judge Certification Program». www.bjcp.org. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ Steele, Mitch (2012). IPA: Brewing Techniques, Recipes and the Evolution of India Pale Ale. Boulder, CO: Brewers Publications. էջեր 171-173. ISBN 978-1-938469-00-8.
- ↑ «Let's Talk Beer Styles: Black IPA». pastemagazine.com (անգլերեն). 2016-04-20. Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ Fabricant, Florence (2018-12-21). «Meet Brut I.P.A.». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ «The Birth of the Brut IPA». Craft Beer & Brewing (անգլերեն). Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ «Cold IPA, Extracted: It's a Cold Snap!». Craft Beer & Brewing (անգլերեն). Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ "American Double IPA" Արխիվացված 2014-12-07 Wayback Machine Beer Advocate. Retrieved 30 May 2013.
- ↑ Hieronymus, Stan (2013-01-14). «Hold it, which Blind Pig beer was one of the first Double IPAs?». Appellation Beer (անգլերեն). Վերցված է 2022-10-21-ին.
- ↑ «The 25 Most Important American Craft Beers Ever Brewed». Food & Wine (անգլերեն). Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ «Making of a Classic: Pliny the Elder». Beervana (ամերիկյան անգլերեն). 2021-08-17. Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ Bernot, Kate (2016 թ․ մարտի 10). «What the hell's an IPL?». Draft Magazine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Colby, Chris (2014 թ․ ապրիլի 4). «India Pale Lager». Beer & Wine Journal. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «The 'Haze Craze': Beer Lovers' Newfound Obsession With Murky IPAs». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ Alström, Jason; Alström, Todd (2017 թ․ մայիս). «It's Official: New England India Pale Ale Is a Style». Beer Advocate. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Noel, Josh (2017 թ․ հուլիսի 5). «How I learned to stop worrying and love hazy IPA — some hazy IPA». Chicago Tribune. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Moorhead, John (2016 թ․ օգոստոս). «New England IPA: The Haze Craze». American Homebrewers Association. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Sparhawk, Andy (2017 թ․ օգոստոսի 2). «The New England Style IPA Is the Anti-IPA». CraftBeer.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Stein, Jason (2017 թ․ հունիսի 8). «The Haze Craze: 11 Breweries Outside of New England Making NE IPAs». Paste Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «New England-Style, Hazy Ales Finally Get Industry Recognition». 2018 թ․ մարտի 20.
- ↑ «Brewers Association Beer Style Guidelines». Brewers Association.
- ↑ «What Exactly Is a Milkshake IPA? • Hop Culture». Hop Culture (ամերիկյան անգլերեն). 2020-01-20. Վերցված է 2020-04-12-ին.
- ↑ What is White IPA?, The Manual
- ↑ «White IPA: The Beer Born from a Brainstorming Session». 2015 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Morgan, Ed (2012-05-08). «Brew Review – Flying Dog's Raging Bitch». The Dogs of Beer (անգլերեն). Վերցված է 2024-12-01-ին.
- ↑ «The Ultimate Guide To IPA | Pursuit of Hoppiness» (New Zealand English). 2023-01-31. Վերցված է 2024-12-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anonymous (1744). The London and Country Brewer. London: Thomas Astley. OCLC 22476249. OL 24190346M.
- Cornell, Martyn (2008). Amber, Gold & Black: The Story of Britain's Great Beers. Zythography Press.
- Daniels, Ray (1996). Designing Great Beers: The Ultimate Guide to Brewing Classic Beer Styles. Brewers Publications. ISBN 978-0-937381-50-2.
- Foster, Terry (1999). Pale Ale: History, Brewing Techniques, Recipes (Second ed.). Brewers Publications. ISBN 978-0-937381-69-4.
- Jackson, Michael (1978). The World Guide to Beer. New York: Ballantine Books. ISBN 978-0-345-27408-3.
- Mathias, Peter (1959). The Brewing Industry in England 1700-1830. CUP Archive. GGKEY:DYD5N29F6JD.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Pete (2009), Hops & Glory: One Man's Search for the Beer That Built the British Empire, Pan Macmillan
- «Oregon Brewers Played an Outsized Role in Popularizing IPA». All Things Considered. NPR. 2024 թ․ հունիսի 1. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
- Steele, Mitch (2012). IPA: Brewing Techniques, Recipes, and the Evolution of India Pale Ale. Brewers Publications. ISBN 978-1-938469-00-8.