ԽՍՀՄ հնգամյա պլաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հնգամյա պլանից)
«Հնգամյա պլանը չորս տարում» հայտնի լոզունգը խորհրդային ագիտացիոն պաստառի վրա

ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլաններ (ռուս.՝ Пятилетние планы развития наро́дного хозяйства СССР), 1920-ական թվականների վերջից Խորհրդային Միությունում սկիզբ առած կենտրոնացված երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և գիտատեխնիկական պլաններ։ Հնգամյա պլանները մշակվում էին ԽՍՀՄ պետպլանի կողմից, Կոմունիստական կուսակցության անմիջական հսկողության ներքո՝ արտադրողական ուժերի դետերմինիզմի տեսության հիման վրա։

Բազմաթիվ հնգամյա պլաններ իրականացվեցին ոչ նախապես սահմանված ժամկետներում, որոշները հայտարարվեցին ժամկետից շուտ կատարված, որոշները՝ ուշ, իսկ որոշներն էլ ընդհանրապես ձախողվեցին և չիրականացվեցին։

Ընդհանուր առմամբ Պետպլանը թողարկեց տասներեք հնգամյա պլան։ Նախնական հնգամյա պլաններն ուղղված էին երկրի արագ արդյունաբերականացմանը, ուստի լայն ուշադրություն էր հատկացվում ծանր արդյունաբերությանը։ Առաջին հնգամյա պլանը, որն ընդունվել էր 1928 թվականին ՝ 1929-1933 ժամանակահատվածի համար, ավարտվեց մեկ տարի շուտ։ 1991-1995 ժամանակահատվածի համար ընդունված պլանն ավարտին չհասավ ԽՍՀՄ կազմալուծման հետևանքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 468