Հնագույն մարդկանց կողմից կրակի յուրացում
Հնագույն մարդկանց կողմից կրակի յուրացում, շրջադարձային երևույթ մարդու սոցիալական էվոլյուցիայի մեջ, որը թույլ է տվել բազմազանեցնել սպիտակուցային և ածխաջրածին սնունդը, այն եփել գիշերային ժամերին, տաքացնել կացարանը և պաշտպանվել գիշատիչներից:
Վկայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյդենի համալսարանի և Նիդեռլանդների Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանի հնագետները, վերլուծելով բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են Եվրոպայում, Իսրայելում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում բռնկված հրդեհների գտածոներին, եկել են այն եզրակացության, որ գրեթե ոչ մի ապացույց չկա մինչև 400 հազար տարի առաջ միտումնավոր կրակ ստեղծելու (ածուխ, ածխացած ոսկորներ) վերաբերյալ։ Հետազոտության հեղինակները մեկնաբանում են այս տարածաժամանակային օրինաչափությունը որպես մշակութային տարածման արդյունք և որպես մարդկային էվոլյուցիայով պայմանավորված մշակութային համատարած փոփոխության ամենավաղ հստակ դեպք: Կրակի այս օգտագործման մոդելին քիչ ավելի ուշ հաջորդել է նմանատիպ տարածաժամանակային տարածում՝ կապված Լևալլուայի արդյունաբերության հետ Աֆրիկայի միջին քարի դարի սկզբում և Արևմտյան Եվրասիայի միջին պալեոլիթում[1]։
Արևելյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդկանց կողմից կրակի օգտագործման ամենավաղ ապացույցները գալիս են Արևելյան Աֆրիկայի հնագիտական վայրերից, ինչպիսիք են Չեսովանիեն (Չեսովանջա)՝ Բարինգո լճի մոտ, Կոոբի Ֆորան և Քենիայի Օլոգեսալիրիեն:
- Չեսովանիեի ապացույցները ընդգրկում են կարմիր կավի բեկորներ, որոնք թվագրվում են մոտ 1,42 միլիոն տարի առաջ[2]: Այս բեկորների վրա այրվածի հետքերը ցույց են տալիս, որ դրանք տաքացվել են մինչև 400°C - կարծրություն հաղորդելու համար։
- Կոբի Ֆորայում հայտնաբերվել են վկայություններ Homo erectus-ի կողմից կրակի օգտագործման մասին, որը թվագրվում է մոտավորապես 1,5 միլիոն տարի առաջ, կարմիր նստվածքներ, որոնք կարող են ձևավորվել միայն 200-400°C-ի պայմաններում[3]: Օլորգեսալիլիի տարածքում հայտնաբերվել են վառարանների հորեր հիշեցնող փոսեր։ Հայտնաբերվել են նաև որոշ փխրուն փայտածուխի կտորներ, թեև այն կարող էր ձևավորվել նաև անատառային՝ բնական կրակից[3]։
- Եթովպիայի Գաբեբայում՝ թիվ 8 տեղանքում, հայտնաբերվել են իգնիմբրիտի բեկորներ, որոնք առաջանում են այրման արդյունքում, սակայն ժայռի գերտաքացումը կարող էր առաջանալ նաև տեղային հրաբխային ակտիվության հետևանքով[4]։ Հայտնաբերվել են աքեուլյան մշակույթի արտեֆակտներ, որոնք ստեղծվել են Homo erectus-ի կողմից։
- Ավաշ գետի հովտի մեջտեղում հայտնաբերվել են կարմիր կավով կոնաձև գոյացություններ, ինչը հնարավոր է ստանալ միայն 200°C տաքացման դեպքում։ Այս բացահայտումները ենթադրում են, որ փայտը կարող էր այրվել այնպես, որ կրակը հեռացներ բնակավայրից[5]: Բացի այդ, Ավաշի հովտում հայտնաբերվել են այրված քարեր, սակայն հնավայրի տարածքում եղել են նաև հրաբխային ապարներ։
- Բոլոր ապացույցները 1 միլիոն տարուց ավելի հին չոն տալիս հավաստի ապացույցներ, որ մարդը նպատակաուղղված և կանոնավոր կերպով կրակ է կիրառել: Հնարավոր է, որ մարդը երբեմն օգտագործել է բնական կրակ (բնական հրդեհներից, հրաբխային ակտիվությունից)[6]։
Հարավային Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկայում մարդկանց կողմից կրակի օգտագործման առաջին անվիճելի ապացույցը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի Սվարթկրանս քաղաքում: Աչելյան գործիքների, քարե գործիքների և մարդկային նշաններով քարերի մեջ հայտնաբերվել են մի քանի այրված քարեր[7]: Այս տարածքում նույնպես կան վաղ վկայություններ Homo erectus-ի մսակերության մասին: Ածխացած ոսկորների բեկորներ, ջերմությունից ճաքած քարեր և բույսերի վրա մոխիրներ հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի Վոնդերվերկ քարանձավում (1 միլիոն տարի առաջ)[8][9]։ Հարավային Աֆրիկայում գտնվող Օջախների քարանձավը պարունակում է 0,2–0,7 միլիոն տարվա տարիքի ածխացած ժայռեր, ինչպես նաև այլ տարածքներ, ինչպիսիք են Մոնտագու քարանձավը (0,058–0,2 միլիոն տարի) և Կլեզիս Մաուս գետի շրջակայքը (0,12–0,13 միլիոն տարի)[7]: Կլասիս գետի քարանձավներում միջին քարե դարի (MSA) կրակահորերը պարունակել են ածխացած սննդի մասնիկներ, բույսերի պարենխիմայի մնացորդներ՝ պալարներ, բույսերի կոճղարմատներ։ Սա ամենավաղ հնագիտական ապացույցն է, որ անատոմիականորեն ժամանակակից մարդիկ եփել և կերել են բուսական օսլա դեռ 120,000 տարի առաջ[10][11][12]:
- Առավել համոզիչ ապացույցները հայտնաբերվել են Զամբիայի Կալամբոյի ջրվեժի տարածքում, որտեղ պեղումները հայտնաբերել են մարդկանց կողմից կրակ օգտագործելու մի քանի արտեֆակտ՝ ցրված վառելափայտ, փայտածուխ, կարմիր կավ, ածխացած խոտ, բույսերի ցողուններ և փայտե գործիքներ։ Փայտի տարիքը, որը որոշվել է ռադիոածխածնային թվագրմամբ, մոտավորապես 61 000 տարի է, իսկ ըստ ամինաթթուների վերլուծության՝ 110 000 տարի[13]։
- Ստիլբեյյան մշակույթում կրակը օգտագործվել է սիլիկատային քարեր տաքացնելու համար, որպեսզի հեշտանա դրանց հետագա մշակումը և գործիքների պատրաստումը[14][15][16]։ Կատարված ուսումնասիրությունները թավագրել են քարերի տարիքը 164 հազար տարվա[14]։
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականին Գեշեր Բենոտ Յակով հնավայրի մոտ գտնվող «Հակոբի դուստրեր» կամրջի ուսումնասիրությունները ապացուցել են կրակի կիրառումը Homo erectus-ի կամ Homo ergaster-ի (աշխատող մարդ) կողմից մոտավորապես 790-690 հազար տարի առաջ[17]։ Առայժմ սա Եվրասիայում մարդու կողմից կրակի կանոնավոր օգտագործման միակ հավաստի վկայությունն է, որն ավելի քան 400 հազար տարի վաղեմության է[18]
- Քեսեմ քարանձավում, որը 12 կմ արևելք է Թել Ավիվից, հայտնաբերվել են կրակի կանոնավոր օգտագործման ապացույցներ մոտ 382-200 հազար տարի վաղության՝ վերջին պլեյստոցենի վաղ շրջան[19]։ Այրված ոսկորների և հողային զանգվածների զգալի քանակությունը թույլ է տալիս ենթադրել, որ կրակի մոտ կատարվել է անասունների սպանդ և մորթում[20]
- Իսրայելի Տաբուն քարանձավում 350 հազար տարուց երիտասարդ բոլոր շերտերը պարունակում են կայծքարի կտորներ, հրդեհի ազդեցության հստակ նշաններով[21]
- Չինաստանի Շանսի նահանգի Սիխոուդու հնավայրում այրման վկայությունն են մոխրացած, մոխրագույն և մոխրականաչ կաթնասունների ոսկորները
- Չինաստանի Յուաննմոու (Յուննան նահանգ) հնավայրում հայտնաբերվել են ևս մեկ հին բնակավայրի հետքեր՝ կաթնասունների ածխացած ոսկորներով
- Ճավա կղզու Տրինիլ հնավայրում նույնպես գտնվել են ածխացած կենդանիների ոսկորներ և փայտածխի կուտակումներ՝ Homo erectus-ի ոսկորների կողքին
- Ճավա կղզու Տրինիլ հնավայրում նույնպես գտնվել են ածխացած կենդանիների ոսկորներ և փայտածխի կուտակումներ՝ Homo erectus-ի ոսկորների կողքին
- Ճավա կղզու Տրինիլ հնավայրում նույնպես գտնվել են ածխացած կենդանիների ոսկորներ և փայտածխի կուտակումներ՝ Homo erectus-ի ոսկորների կողքին
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու հնավայր Մոյժիլում (Point Ritchie) Հոփքինս գետի գետաբերանում, Ուորնամբուլում Վիկտորիայի ափին (հարավ-արևելյան Ավստրալիա) թերմոլյումինեսցենտով թվագրվել են 120,000-ից 125,000 տարի վաղեմությամբ, որը համապատասխանում է ծովային իզոտոպային փուլին (MIS 5e) համահունչ անկախ շերտագրական տվյալներին[22][23]:
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայում հայդելբերգի մարդու կամ նեանդերթալցիների կողմից կրակի կանոնավոր կիրառման հավաստի ապացույցները թվագրվում են մոտ 400 հազար տարի առաջ: Ավելի վաղ ապացույցներ դեռ չեն հաստատվել և կարող են լինել բնական հրդեհների հետևանք[24][25][26]։
- Կուևա Նեգրա քարանձավում (Cueva Negra del Estrecho del Río Quípar) Կարավակա դե լա Կրուսի մունիցիպալիտետում (Մուրսիա նահանգ) հայտնաբերվել են ածխացած ոսկորների բեկորներ 800 հազար տարվա վաղեմության՝ մինչև 400-600° տաքացված[27]։
- Հունգարիայի ամենահին վայրում՝ Վերտեսզոլոշում, հայտնաբերվել են այրված ոսկորներ, բայց ոչ փայտածուխ։
- Տորալբայում և Ամբրոնայում (Իսպանիա) հայտնաբերվել են փայտածուխ, փայտ և աշելյան 300-500 հազար տարեկան քարե առարկաներ[28]։
- Պորտուգալական Արոեյրա քարանձավում (400 հազար տարի առաջ) հայտնաբերվել են մի քանի այրված կենդանիների ոսկորներ[29]։
- Մադրիդի մոտ գտնվող Վալդոկարոս Աչելյան վայրում մարդիկ կրակ են օգտագործել 245 հազար տարի առաջ, և որպես վառելիք օգտագործել են և՛ կենդանիների ոսկորները, և՛ փայտը[30]:
- Սեն-Էստիվ-Ժանսոնում (Ֆրանսիա) կան ապացույցներ Էսկալի քարայրում կրակահորերի և կարմրած հողի տեսքով: Այս կրակահորերը մոտ 200 հազար տարեկան են[31]։
- Ֆրանսիայի հարավում գտնվող Աբրի դու Մարաս քարանձավում հայտնաբերվել են կրակահորերի հետքեր, որոնք թվագրվում են90 հազար տարեկան[32]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանում Դաղստանի Ակուշինսկի շրջանի Այնիկաբ տեղանքում հայտնաբերված ենթադրյալ կրակահորերի հետքերը թվագրվում են մոտ 1,7 միլիոն տարի առաջ[33]:
- Կաբարդինո-Բալկարիայում գտնվող Սարաջ-Չուկո քարանձավում հայտնաբերված կրակահորը թվագրվում է120-ից 70 հազար տարի առաջ[34]:
- Ալթայի Դենիսովայի քարանձավում գտած փայտածուխի տարիքը ռադիոածխածնային եղանակով որոշվել է 29200 ± 360 տարի[35]:
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարե գործիքներ, ոսկորների բեկորներ և այրված ածխի մնացորդներ Սաղմոն գետի Կուպերս Ֆերրի (Cooper's Ferry) պալեոլիթյան տեղանքից (Կոլումբիական ավազան, Այդահո, ԱՄՆ) թվագրվում են 15,28–16,56 հազար տարի առաջ[36]։
Վարվեցողության փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրակը և նրանից դուրս եկող լույսը բերել են մարդու վարքագծում կարևոր փոփոխություններ[37]։ Այժմ ակտիվությունը այլևս չէր սահմանափակվում միայն օրվա ցերեկային ժամերով։ Բացի այդ, բազմաթիվ մեծ կենդանիներ և կծող միջատներ խուսափել են կրակից և ծխից[38][39]։ Կրակը նաև հանգեցրել է սննդի փոփոխություններին՝ կենդանական ծագման սնունդը պատրաստելու հնարավորության շնորհիվ[38][40][41]։ Կրակի մոտ տաքանալու հնարավորությունների շնորհիվ, մարդիկ մոտ 400 հազար տարի առաջ սկսել են տարածվել արևադարձային գոտուց դուրս՝ տեղափոխվելով այն վայրեր, որտեղ ձմռան ընթացքում ջերմաստիճանը ցածր է։
Հարվարդի համալսարանից Ռիչարդ Վրանգհեմը պնդում է, որ բուսական սնունդ պատրաստելը կարող է հանգեցնել էվոլյուցիայի ընթացքում ուղեղի ավելի արագ զարգացմանը, քանի որ օսլա պարունակող մթերքների մեջ պարունակվող պոլիսախարիդները դարձել են ավելի մարսելի և, արդյունքում, թույլ են տվել մարմնին ավելի շատ կալորիաներ կլանել[42][43][44]։
Սննդակարգի փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտալը կարծում էր, որ այնպիսի նյութեր, ինչպիսիք են ցելյուլոզը և օսլան, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերվում են ցողուններում, արմատներում, տերևներում և պալարներում, անմարսելի են, ուստի բույսերի այս օրգանները չէին կարող ինել մարդու սննդակարգի հիմնական մասը մինչև կրակի օգտագործումը[45]։ Փոխարենը մարդիկ կերել են բույսեր, որոնք պարունակել են մեծ քանակությամբ մոնոսախարիդներ և դիսախարիդներ՝ սերմեր և հյութալի մրգեր։ Սերմերում և նմանատիպ մթերքներում տոքսինների պարունակությունը նույնպես ազդել է սննդակարգի վրա։ Այսպիսով, ցիանոգեն գլիկոզիդը, որը հայտնաբերվել է կտավատի սերմերում և մանիոկում, ջերմային մշակման ժամանակ դարձել է ոչ թունավոր[45]: Homo erectus-ի ատամների մաշվածությունը վկայում է այնպիսի մթերքների օգտագործման մասին, ինչպիսիք են պինդ միսը և թարմ արմատային բանջարեղենը[46][47]:
Միսը եփելը, ինչպես վկայում են կենդանիների ածխացած և սևացած ոսկորները, հեշտացրել է ուտելը և բարելավել է սպիտակուցների կլանումը, միսն ավելի դյուրամարս դարձնելով[48][49]: Եփած միսը մարսելու համար պահանջվող էներգիայի քանակն ավելի քիչ է, քան հում մսինը, իսկ եփած ժելատինային կոլագենը «հեշտացնում է ածխաջրերի մոլեկուլների կլանումը»[49]: Կրակի վրա եփելը ոչնչացնում է նաև հիվանդություն առաջացնող բակտերիաներն ու մակաբույծները։
Վերջին 4 միլիոն տարիների ընթացքում մարդու էվոլյուցիայի ընթացքում ուղեղի չափի գծային աճ է գրանցվել: Սա խոսում է այն մասին, որ մարդկային նախնիները ոչ թե էվոլյուցիոն թռիչք են ապրել, այլ ավելի շուտ կայուն և բնական գործընթաց: Ավելի կարևոր է, որ կրակի օգտագործումը չի բարելավել ուղեղի էվոլյուցիայի նկարագրությունը: Մեծ ուղեղով տեսակները հայտնվել են այն ժամանակաշրջաններում, երբ կրակի օգտագործման նշաններ չեն եղել (H. ergaster)։ Հետաքրքիր է, որ առանձին Homo erectus-ների բրածոների ուղեղի չափերը մեծապես տարբերվել են։ Մարդկանց մոտ կրակի մանիպուլյացիայի հնագիտական ապացույցները չեն հաստատում այն տեսակետը, որ սնունդ պատրաստելը հեշտացրել է մարդու ուղեղի էվոլյուցիան՝ բարձրացնելով կեր փնտրելու արդյունավետությունը[50]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Katharine MacDonald, Fulco Scherjon, Eva van Veen, Krist Vaesen, Wil Roebroeks. Middle Pleistocene fire use: The first signal of widespread cultural diffusion in human evolution Արխիվացված 2021-07-28 Wayback Machine // PNAS, August 3, 2021
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ 3,0 3,1 {{{վերնագիր}}}. —
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ 7,0 7,1 {{{վերնագիր}}}. —
- ↑ «Найдены следы древнейшего рукотворного огня». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Как учёные нашли очаг возрастом миллион лет». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «В Южной Африке нашли древнейшие свидетельства приготовления крахмала». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Earliest Evidence Of The Cooking And Eating Of Starch Found In South Africa Արխիվացված 2019-05-02 Wayback Machine, 4/24/2019
- ↑ «Cooked starchy food in hearths ca. 120 kya and 65 kya (MIS 5e and MIS 4) from Klasies River Cave, South Africa». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ 14,0 14,1 Brown KS, Marean CW, Herries AI, Jacobs Z, Tribolo C, Braun D, Roberts DL, Meyer MC, Bernatchez J. (2009). Fire As an Engineering Tool of Early Modern Humans. Science, 325: 859—862.
- ↑ Webb J. Domanski M. (2009). Fire and Stone. Science, 325: 820—821.
- ↑ Callaway. E. (13 August 2009) Earliest fired knives improved stone age tool kit. Archive copy Wayback Machine-ի միջոցով: New Scientist, online
- ↑ Rincon, Paul (2004 թ․ ապրիլի 29). «Early human fire skills revealed». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «300,000-Year-Old Hearth Found». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «Предки человека могли приручить огонь 350 тысяч лет назад». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ The Moyjil Site, South-West Victoria, Australia: Fire And Environment In A 120,000-Year Coastal Midden – Nature or People Արխիվացված 2025-02-26 Wayback Machine // The Royal Society of Victoria, 130, 71–93, 2018
- ↑ 'A big jump': People might have lived in Australia twice as long as we thought Archive copy Wayback Machine-ի միջոցով:, 11.03.2019
- ↑ Erin Wayman. «The Earliest Example of Hominid Fire» (անգլերեն). Smithsonian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «Earliest evidence of fire making in Europe found». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ Дробышевский С. В. Ароэйра 3 — лобастый португалец Արխիվացված 2025-01-24 Wayback Machine
- ↑ Organic geochemical evidence of human-controlled fires at Acheulean site of Valdocarros II (Spain, 245 kya) Արխիվացված 2024-12-25 Wayback Machine, 18 May 2023
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ «Неандертальцы вили верёвки, ловили зайцев и собирали грибы...». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Амирханов Х. А., Бронникова М. А., Таймазов А. И. О следах огня на стоянке олдована Айникаб 1 в центральном Дагестане Արխիվացված 2015-11-26 Wayback Machine
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ Козликин М. Б. Верхнепалеолитические комплексы Денисовой пещеры: новые данные Archive copy Wayback Machine-ի միջոցով: // Геология палеолита Северной Азии: к столетию со дня рождения С. М. Цейтлина. Красноярск, 2020. С. 97
- ↑ Loren G. Davis et al. Late Upper Paleolithic occupation at Cooper’s Ferry, Idaho, USA, ~16,000 years ago Archive copy Wayback Machine-ի միջոցով:, 30 Aug 2019
- ↑ Stone, Linda; Paul F. Lurquin, Luigi Luca Cavalli-Sforza Genes, Culture, And Human Evolution: A Synthesis. — Blackwell Publishing. — С. 33.
- ↑ 38,0 38,1 Price, David. «Energy and Human Evolution». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ {{{վերնագիր}}}. —
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ William R. Leonard. «Food for Thought: Into the Fire». Scientific american. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ Lambert, Craig (May-June 2004). «The Way We Eat Now». Harvard Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 45,0 45,1 {{{վերնագիր}}}.
- ↑ Viegas, Jennifer (2005 թ․ նոյեմբերի 22). «News in Science - Homo erectus ate crunchy food - 22/11/2005». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Early Human Evolution: Homo ergaster and erectus». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «What evidence is there that Homo erectus used fire? Why did they use it?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 49,0 49,1 {{{վերնագիր}}}.
- ↑ «Human Brain Expansion during Evolution Is Independent of Fire Control and Cooking» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.