Հնագույն երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնագույն երաժշտությունը վերաբերում է երաժշտական այն համակարգերին, որոնք փոխարինել են նախապատմական երաժշտությանը և զարգացել են՝ Միջագետքի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Հունաստանի և Հռոմի վաղեմի քաղաքակիրթ մշակույթներում։ Հնագույն երաժշտությունը փոխանցվում էր բանավոր կամ գրավոր համակարգերով՝ հիմնականում նոտաների և գամմաների օգնությամբ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության նոտագրությունները քաղաքակիրթ ու գրագետ հասարակության առաջին ապացույցն էր։ Երաժշտության նախապատմական ժամանակաշրջանում մարդիկ հիմնականում հակված էին իրենց երաշժտությունն ու գաղափարները փոխանցել բանավոր կերպով։ Այնուամենայնիվ դասակարգային կառուցվածքի զարգացման հետ մեկտեղ, բազում եվրոպական և ասիական հասարակություններ գրագիտությունը վեր դասեցին անգրագիտությունից, որի պատճառով մարդիկ սկսեցին գրի առնել իրենց երաժշտական նոտագրությունները։ Ի շնորհիվ սրա, երաժշտությունը զարգացավ՝ սկսած երաժշտությունն ուղակի լսելուց և բանավոր փոխանցելուց մինչև երաժշտական նյութի գրառումները և սեփական մեկնաբանությունները պահելուց։

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աշխարհից սկսած, երաժշտությունը եգիտպական մշակույթի անբաժանելի մասն էր։Հին Եգիպտացիները աստվածուհի Բաթին էին վերագրում երաժշտության ստեղծումը, որ հետագայում միացրին Հաթոր աստվածուհուն։ Օսիրիսն օգտագործեց Հաթորի երաժշտությունը՝ աշխարհը քաղաքակրթելու համար։Եգիպտական երաժշտական գործիքների վերաբերյալ ամենավաղ նյութական ու նկարագրական վկայությունները սկիզբ են առնում նախադինաստիկ ժամանակաշրջանից, սակայն Եգիպտոսի Հին թագավորության (մ.թ.ա. մոտ 2575–2134 թթ․) դամբարանների պատկերներն ավելի հուսալի վկայությունն են այն բանի՝ որ ժամանակին նվագել են տավիղներ, ֆլեյտա, և կլառնետի (մեկ եղեգնով) տեսակներից՝ մեկ և կրկնակի փողով կլառնետ։

Եգիպտացի լյուտնյա նվագողները։ Որմնանկար Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի ազնվական Նեբամունի գերեզմանից (մ.թ.ա. մոտ 1350 թ.):

Հարվածային գործիքներն ու լյուտնյաները նվագախմբերում ավելացան միայն Միջին թագավորության ժամանակաշրջանում։ Բրոնզե ծնծղաները սկիզբ առան մ.թ.ա. 30-ից 641 թվականներին՝ Հռոմեական ժամանակաշրջանում, որոնք հայտնաբերվել են Նաուկրատիս քաղաքի մերձակայքում գտնվող դամբարանում։ Սակայն, պահպանված եգիպտական եերաժշտական գործիքների վրա կատարվում են գիտափորձեր (ֆլեյտաների և շվիի խողովակների, ինչպես նաև քնարների, տավիղների և լյուտնյաների լարերի վերականգնման փորձեր են իրականացվում), միայն Թութանհամունի շեփորի և որոշ հարվածային գործիքների երաժշտությունները տվեցին որոշակի գաղափար, թե ինչպես են եգիպտական գործիքները հնչել։ Սակայն ձևակերպված բազում տեսություններից և ոչ մեկը չունեն հստակ հիմքեր։

Միջագետք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թ.-ին Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) հնագույն պամության և Միջերկրածովյան հնագիտության պրոֆեսոր Էն Դրաֆկորն Քիլմերը հրապարակեց սեպագիր սալ իր վերծանմամբ․ մ․թ․ա 2000 թվականի Շումերական ամենահին քաղաք՝ Նիպուրից էր այդ սալը։ Նա պնդում է, որ նվագելու համար սալը պարունակում է երրորդային հարմոնիկի որոշակի համակագեր, և գրվել է օգտագործելով դիատոնական սանդղակ։ Ինչպես նշում է Կիլմմերը, մ․թ․ա 1250 թվականին առաջին սալի նոտագրությունները զարգացած չէին ինչպես Ուգարիտի խուռիական հետագա սեպագրերինը։ Նոտագրությունների համակարգի մեկնաբանությունները դեռևս խնդրահարույց են (հրապարակվել են առնվազն հինգ մրցակցային մեկնաբանություններ), սակայն պարզ է, որ նոտագրություններն իրենցից ներկայացնում են քնարի լարերի անունները, իսկ դրանց տոնայնությունները նկարագրվածծ են այլ սալերի վրա։ Այս սալերը պարունակում են մեղեդիների ամենահին արձանագրություններն ամբողջ աշխարհում։

Ուրի տավիղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Միջագետքի և ներկայիս Իրաքի տարածքում, 1929 թվականին Լեոնարդ Վուլլին հնամենի Ուր (քաղաք-պետություն) քաղաքի ավերակների պեղումների ժամանակ հայտնաբերեց չորս տարբեր տեսակի տավիղ։ Դրանք թվագրվում են մ․թ․ա․ 2750 թվական, և որոշները ներկայումս գտնվում են Փենսիլվանիայի համալսարանում, Լոնդոնի Բրիտանական թանգարան և Բաղդադում։ Փորձեր են իրականացվել վերականգնելու տարատեսակ գործիքներ, սակայն շատերի կողմից նկատելի է դարձել, որ դրանցից ոչ մեկ լիովին բավարար չէին փորձեր իրականցնելու համար։ Ըստ տարբեր տեսակետերի՝ դրանք կարող էին լինել քնար, այլ ոչ թե տավիղ, ինչպես օրինակ Բաղդադում ամենահայտնի ցլի գլխով տավիղը։ Սակայն, 2003 թվականի Իրաքի պատերազմը ցլի գլխով տավղի ոչնչացման պատճառ դարձավ։

Խուռիների երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգարիտից հայտնաբերված Խուռիական ձեռագրերի շարքում կան երաժշտության գրավոր ամենահին հայտնի նյութեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ 1400 թվին և էականորեն ներառում են մեկ ամբողջական երգ։ Տաղերի վերականգնված շարքերը ներկայացված են Urkesh վեբկայքում։

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարապպայի քաղաքակրթության հնագիտական տեղանքներից գտնվել էին երաժշտական գործիքներից յոթ անցքանի ֆլեյտան ու տարատեսակ լարային գործքիներ։ Սամավեդան կազմված է շարականների շարքերից, հատվածներից և առանձին տներից, սակայն բոլորը վերցված են Ռիգվեդայից (Rigveda), որը, օգտագործելով Սամագանայի (Samagana) մեղեդիներ, Ուգաթարի քահանաները երգում են զոհաբերությունների ժամանակ, որի ընթացքում էլ տարբեր աստվածություններից հայտնի սոմա բույսից պատրաստված աստվածային ըմպելիքն էին մատուցում՝ մաքրված և խառնված կաթով ու այլ բաղադրամասերով։ Նատյա Շաստրան (Nātya Shastra) հին հնդկական կատարողական արվեստի՝ թատրոնի, պարարվեստի և երաժշտության մասին գիտական աշխատանք է։ Այն գրվել է դասական Հնդկաստանի ժամանակներում (մ.թ.ա. 200-ից մ․թ․ 200 թվականների միջև)։ Նատյա Շաստրան հիմված է 36,000 սլոկա պարունակող հին Նատյա Վեդաից (Natya Veda)։ Ցավոք, չկան Նատյա Վեդայի պահպանված ձեռագրեր։ Կան տեսաբանններ, ովքեր կարծում են, որ դրանք գրվել են տարբեր ժամանակներում տարբեր հեղիանկների կողմից։ Նատյա Շաստրայի վերաբերյալ ամենահեղինակավոր մեկնաբանությունը՝ Աբհինավա Գուպտայի () «Abhinavabharati»-ն է։ Նատյաշաստրայում երաժշտության քնարկման մեծ մասը կենտրոնանում է երաժշտական գործիքների վրա, այն նաև շեշտը դնում է բազում տեսական ասպեկտների վրա, որոնք հնդկական երաշժտության գլխավոր մասն են կազմում․

  1. Շադյայի ստեղծումը, որպես առաջին, սանդղակի և գրամայի բնորոշող նոտա։
  2. Համահունչության երկու սկզբունք․ առաջին սկզբունքը, կայանում է նրանում, որ երաժշտական սանդղակի վրա կա մի գլխավոր նոտա՝ Ավինաշին (अविनाशी) և Ավիլոպին (अविलोपी), որ մշտապես առկա ու անփոփոխ նոտա է։
  3. Նատյաշաստրանն առաջարկում է նաև լադ կամ «jati» հասկացությունները, որոնք համարվում են ժամանակակից մեղեդային կառույցների՝ հայտնի որպես «raga»-ների աղբյուրներ։Շեշտադրված է նաև սրանց դերը հույզեր արթանցնելու գործում․ երաժշտական ստեղծագործությունները, որոնք շեշտում են «gandhara» և «rishabha» նոտաները, ասում են որ կապված են ողբերգության հետ (karuna rasa), մինչդեռ «rishabha»-ն շեշտելով՝ հերոսություն են արթնացնում։

«Jati»-ները, հորինված գրեթե նույն ժամանակահատվածում ինչ Նատյաշաստրան, մանրամասն մշակված են «Dattilam»-ի շարքերում։

Հին Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդը պատմում է, որ Ցիսյանցինի (Guqin) ստեղծման գործում իրենց ներգրավվածությունն են ունեցել Չինաստանի՝ Ֆու Սի (Fuxi), Շենոն (Shennong ) և Հուան Դի՝ Դեղին Կայսր (Huang Di, the Yellow Emperor) նախապատմական գործիչները[1]։ 20-րդ դարից առաջ գրված ցիսյանցինի (Guqin) բազում գրքերը և երաժշտական աղյուսակները հաստատում են, որ ցիսյանցինի (Guqin) ծագումն այսօր կարող է դիտարկվել որպես դիցաբանություն։

Հանրահայտ Թան (դինաստիա), ի "Jiu Xiao Huan Pei" ցիսյանցինը

Չինական գրականության մեջ ցիսյանցինը (Guqin) գրեթե 3000 տարվա պատմություն ունի, միչդեռ երաժշտական գործիքների օրինակներ հայտնաբերվել էին դամբարաններում, որոնք ունեին 2000 տարվա պատմություն։ Սակայն հնագույն գրականությունը տալիս է ցիսյանցինի (Guqin) սկզբնավորման թիվը, իսկ դրա ծագման թեման վերջին տասնամյակների ընթացքում դեռևս բանավեճի առարկա է։

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույն երաժիշտները երաժշտական նոտագրության իրենց սեփական ուժեղ համակարգը զարգացրին։ Հույն երաժիշտների կողմից այդ համակարգը լայնորեն չէր օգտագործվել, սակայն, այունամենայնիվ նոտագրված երաժշտության ամենապարզ ժողովածուն՝ Հին Հունաստանինն ու Հռոմինն է։

Խրախճանքի տեսարան, մ․թ․ա 490 թվական

Հոմերոսի էպոսներն ի սկզբանե երգվել են գործիքային նվագակցությամբ, սակայն հայտնի չեն Հոմերոսի ոչ մի նշանագրված մեղեդիներ։ Հին հունական երաժշտական նոտագրություններում գոյություն ունեն մի քանի ամբողջական երգեր։ Ձեռագրերում գոյություն ունեն Կրետեյի Մեսոմեդեսի երեք ամբողջական շարականները (մ.թ. 2-րդ դար)։ Բացի այդ, գոյություն ունեն հունական երաժշտության պահպանված շատ հատվածներ, ինչպես՝ հատվածներ ողբերգությունից, օրինակ՝ Եվրիպիդեսի «Օրեստ» երգչախմբային երգը և Սոֆոկլեսի «Այաս» գործիքային ինտերմեցցոն[1]։

Հունական երաժշտության որոշակի հատվածներ, ինչպես օրինակ «Օրեստի» հատվածը, հստակ ցույց են տալիս, որ միանգամից միայն մեկ նոտա չէ, որ հնչում է։ Հունական աղբյուրները երբեմն անդրադառնում են միաժամանակ մեկից ավելի նոտայով նվագելու տեխնիկային։ Բացի այդ, ներդաշնակությունը գոյություն է ունեցել, որը ցույց են տալիս բոլոր ժամանակների երաժշտական տեխնիկան նկարագրած՝ կրկնակի շվիները, որոնք օգտագործել են հույներն ու պարսիկները, հին պարկապզուկները, ինչպես նաև ծաղկամանների ու պատերի վրայի հին նկարազարդումները։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի երաժշտությունը մեծապես փոխառված էր Հռոմեական կայսրության կողմից գրավված տարածքների մշակույթներից՝ Հունաստանից, Եգիպտոսից և Պարսկաստանից։ Ռազմական, հռոմեական թատրոնում ժամանցի համար, կրոնական արարողություններում, այլ գործունեություննում և համարյա բոլոր հասարակաքաղաքական միջոցառումներում ու ոլորտներում՝ երաժշտությունը հռոմեացիների կյանքի անբաժանելի մաս էր կազմում[1][2]։

Փիլիսոփա, երաժշտական տեսաբան Բոետիոս մի շարք հունական տրակտատներ թարգմանեց լատիներեն և ժողովածուներ կազմեց դրանցից, որոշներն էլ երաժշտության մասին էին։ Նրա աշխատանքներից՝ Երաժշտության սկզբունքերը (առավել հաըտնի որպես De institutione musica) բաժանված է երեք տեսակի՝ Տիեզերքի երաժշտություն (Musica mundana), Մարդկության երաժշտություն (musica humana) և Գործիքային նվագակցությամբ երաժշտություն (musica instrumentalis)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Classical Music Timeline: Prehistoric period»։ music-world (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-19 
  2. «Ancient Music Timeline: Prehistoric period»։ music-world (անգլերեն)։ Վերցված է 2020-10-24 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]