Հյոքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Հյոքա
Tjøtta.jpg
Կոորդինատներ: 65°50′0″ հս․ լ. 12°24′0″ ավ. ե. / 65.83333° հս․. լ. 12.40000° ավ. ե. / 65.83333; 12.40000
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մակերես0,33 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն214 մարդ (2017)
##Հյոքա (Նորվեգիա)
Red pog.png
Հյոքան գտնվում է Ստրանդֆլատեն ցածրավանդակում` ծովի ափին
Հյոքայի հին ֆերման, որ ներկայումս հյուրանոց է

Հյոքա (անգլ.՝ Tjøtta), կղզի, ավան և նախկին կոմունա Նորվեգիայի Նուրլան կոմսությունում: Ներկայումս Ալստահյոուգ կոմունայի մաս է կազմում: Մակերեսը 11.3 կմ² է[1]:

Հյոքա ավանը գտնվում է կղզու հարավային վերջավորության վրա: Հյոքա կղզին գտնվում է Ալստա կղզուց հարավ: Այն բազմիցս հիշատակվել է սկանդինավյան «Երկրի շրջագիծ» սագայում: Այստեղ է գտնվել հայտնի վիկինգ Հորեկի տունը: Նա գեղջկական զորքի առաջնորդներից էր, ում կողմից սպանվել է Նորվեգիայի արքա Օլաֆ II Սուրբը Ստիկլաստադիրի ճակատամարտում: Կղզում հայտնաբերվել են երկաթի դարի հնագիտական հուշարձաններ: Հյուսիսային Նորվեգիայի ամենախոշոր ֆերման գտնվում է Հյոքայում: Հյոքա կոմունան ձևավորվել է 1862 թվականին` Ալստահյոուգայից անջատվելով: Այդ ժամանակ Հյոքայի բնակչությունը կազմում էր 2781 մարդ: Ստանալով կոմունայի կարգավիճակ` 1917 թվականի հուլիսի 1-ին Վեվելստադ կոմունան առանձնացվել է Հյոքայից: Հյոքայում մնացել է ընդամենը 2287 բնակիչ: 1920 թվականի հուլիսի 1-ին Գիսկոեն ֆերման, որում ապրում էր 10 մարդ, անցնում է Վեվելստադ կոմունային:

1964 թվականի հունվարի 1-ին Ալստա կղզու մի մասը` 180 բնակչով, ներառվում է Լերֆյորդ կոմունայի կազմում: 1965 թվականի հունվարի 1-ին Սկոգսհոլմենը (196 բնակիչ) միանում է Վեգա կոմունային, իսկ Հյոքայի մնացած մասը 1477 բնակչով միանում է Ալստահյոուգ կոմունային:

Հյուսիսային Նորվեգիայի կլիմայի համեմատությամբ կղզու կլիման մեղմ է, ամառը երկար է, ինչը բարենպաստ պայման է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Ամսական միջին ջերմաստիճանը -1.8 °С է ցուրտ ամիսներին և +13 °С հուլիս-օգոստոսին: Տարեկան տեղումների միջին քանակը 1020 մմ է:

Ռազմական գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյոքայում գտնվում է ռազմական գերեզմանոց, որ մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Տարածքում հաշվվում է մոտ 7.500 գերեզման, հիմնականում ռուսների: Այստեղ հուշակոթող կա` նվիրված «Ռիգել» նավին, որը խորտակվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին բրիտանական օդուժի կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Store norske leksikon։ «Tjøtta. – øy» (Norwegian)։ Վերցված է 2012-01-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]