Հյուսվածքների բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսվածքների բանկ, հյուսվածքների և օրգանների պաշար, որը գործնական բժշկության մեջ լայնորեն կիրառվում է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ։ Հյուսվածքների բանկն անհրաժեշտաբար ստեղծվել է պահածոյած հյուսվածքների և օրգանների փոխպատվաստման ցանկացած ժամանակ օգտագործելու նպատակով։ Գոյություն ունեն հատուկ «հյուսվածքների բանկեր», որտեղ ստեղծվում և պահվում են փոխպատվաստման համար նախապատրաստված օրգաններ և հյուսվածքներ։ Փոխպատվաստման որոշ անհրաժեշտ պայմաններ (դոնորի և ընդունողի հյուսվածքների համատեղելիությունը) ստիպում են հյուսվածքները և օրգանները դասակարգել, որպեսզի դրանք փոխպատվաստվեն միայն համապատասխան ընդունողին։

Հյուսվածքների բանկը սովորաբար կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Դրանք կապված են բազմաթիվ բժշկական հիմնարկների հետ, որտեղ կատարվում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում։ Առավել խոշոր են միջազգային հյուսվածքների բանկերը որոնք և ապահովում են մի քանի պետությունների պահանջները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։