Հնում հյուսումով պատրաստել են տնտեսության մեջ կիրառվող առարկաներ (կողով, սալա, զամբյուղ, մաղ, տափան, պարան, խսիր, կեմ, մտրակ և այլն)՝ որպես նյութ օգտագործելով որոշ ծառատեսակների ճկուն, դալար ճյուղեր, ծղոտ, եղեգ, խոտ, կաշի, ձիու և այծի մազ, բուսաթելեր և այլն։ Որպես զբաղմունք հյուսումը Հայաստանում զարգացած է եղել դեռևս միջին դարերում (զամբյուղի մնացորդներ են գտնվել Անիի պեղումներից)։ Այժմ այդ զբաղմունքը գոյատևում է Հայաստանի որոշ մարզերում, Արցախում, Ջավախքում և այլուր։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 457)։