Հյուսիս (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հյուսիս (շաբաթաթերթ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հյուսիս (այլ կիրառումներ)

«Հյուսիս», շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1863-1864 թվականներին, Պետերբուրգում։ Խմբագիր՝ Ռ. Պատկանյան։ Նպատակն էր օժանդակել հայ ժողովրդի լուսավորության ու կրթության գործին, ներկայացնել հայերի կյանքն ու պատմությունը։ Մեծ տեղ է հատկացրել Զեյթունի դեպքերին, նրա պաշտպանությանը («Վիկտոր Լանգլուայի ճանապարհորդությունը» խորագրով հոդվածաշարը, 1863, N« 9—13 և այլն)։ «Հայերի արդի վիճակը» (1863, JSP 12) հոդվածով (Գ. Պատկանյան) Փորձել է Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի «Հյուսիս» շաբաթաթերթի գլխագիրը ուշադրությունը բևեռել այդ իրադարձությունների վրա։ Տպագրել է նաև Գ. Պատկանյանի «Վարդան Մամիկոնյան», «Շավարշ Բ» (1863, .N« 6), «Հռիփսիմե» (1864, N« 31) պոեմները, Ռ. Պատկանյանի «Մեռելի վրեժխնդրությունը» (1864, JV« 18) նորավեպը, այլ արձակ ու չափածո ստեղծագործություններ, պատմական ուսումնասիրություններ, տնտեսագիտական, աշխարհագրական նյութեր, թարգմանություններ եվրոպական հեղինակներից։ Աշխատակցել են Ք. Պատկանյանը, Հ. Մահրատյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png