Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Թատերական հրապարակ
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենք (ռուս.՝ Здание управления Северо-Кавказской железной дороги), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Թատերական հրապարակում։ Կառուցվել է 1911-1913 թվականներին մոդեռն ոճով[1]։ Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովում գտնված Վլադիկավկազի (այժմ՝ Հյուսիսկովկասյան) երկաթուղու վարչությունը երկար ժամանակ չի ունեցել սեփական շենք և զբաղեցրել է վարձակալած տարածքներ[3]։ 20-րդ դարի սկզբին որոշվեց վարչության համար շենք կառուցել։ 1910 թվականին անցկացվեց մրցույթ, որի հաղթող դարձավ ճարտարապետ Ն. Վալտերը։ Գծագրեր կազմելով և աշխատանքները կատարելով զբաղվում էր քաղաքացիական ճարտարագետ Ա. Պ. Բուտկովը[4]։ Շենքը կառուցելու համար Դոնի Ռոստովի ու Նոր Նախիջևանի (որը հետագայում ընդգրկվել է քաղաքի Պրոլետարսկի շրջանի կազմում) սահմանին ձեռք է բերվել հողակտոր։ Շինարարությունը սկսվել է 1911 թվականի ամռանը և հիմնականում ավարտվել է 1913 թվականի աշնանը[3]։ 1913 թվականի հոկտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 9-ին), տեղի է ունեցել շենքի օծման հանդիսավոր արարողությունը[5]։

Շինարարության ավարտից հետո հայտնաբերվել են որոշ խնդիրներ։ Այսպես, 1913 թվականի աշնանը «Ուտրո Յուգա» թերթը գրում էր «անհավանական խոնավության» մասին, որի պատճառով «հեռախոսային լարերը հաճախ չեն աշխատում»։ Վարչության աշխատակիցները դժգոհում էին նաև վատ օդափոխությունից։ Բացի դրանից, հոդվածում նշվում էր, որ «շենքը կառուցվել է երեք տարի առաջ կազմված նախագծով, և այժմ, հաշվի առնելով այս ժամանակահատվածում աշխատակազմի ավելացումը, այն նեղ է։ Բոլոր սենյակներն այնքան բազմամարդ են, որ նախագծված նորմը չի համապատասխանում ներկա իրողությանը»[5]։

1920-ական թվականներին շենքում տեղակայված էր Հյուսիսկովկասյան հաղորդակցության ուղիների օկրուգը։ 1930-ական թվականների կեսերին այստեղ գտնվում էր Վորոշիլովյան երկաթուղու վարչությունը, որը հետագայում վերանվանվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդվել են շենքի տանիքը, ծպեղներ, ատտիկոսները, պատուհաններն ու դռները։ 1948-1949 թվականներին շենքը վերանորոգվել է։ 2000-ական թվականների սկզբին վերակառուցվել են ճակատները[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսկովկասյան երկաթուղու վարչության շենքը ապագա Թատերական հրապարակի առաջին շինությունն էր։ Այն գերիշխում էր հարակից ցածր շինությունների նկատմամբ[6]։ Շենքը կառուցվել է մոդեռն ոճի ռացիոնալ ուղղության ավանդույթներով, բայց միևնույն ժամանակ նրա ճարտարապետության և ձևավորման մեջ նկատելի են էկլեկտիկայի մոտիվներ[7]։

Չորսհարկանի շենքի հատակագիծը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս և ունի երեք ներքին բակ։ Ճակատի գունային գամման ձևավորվում է կարմիր և օխրայագույն ներկերով։ Շինության աղյուսե շարվածքը զուգակցվում է սվաղված մակերևույթների հետ[1]։ Ճակատները զարդարված են Վլադիկավկազի երկաթուղու ցցուն խորհրդանշաններով[4]։ Առաջին հարկը ձևավորված է կոպտատաշ քարով։ Երկրորդ հարկում երկաթուղու կառավարչի գրասենյակն էր[3], որի մեծ պատուհանները գտնվում են գլխավոր ճակատին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кукушин B. C. Архитектура стиля "модерн" // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 Виталий Трифонович Сидоренко. «Ровесник железной дороги». Донской временник. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 Вера Волошинова. «100 мест: Железнодорожный модерн». werawolw.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 Александр Харченко (2013 թ․ նոյեմբերի 14). «Рождение здания управления железной дорог». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Беленький Г. Л. Ростов-на-Дону. Город у Тихого Дона. — Ростов-на-Дону: Сигма, 2005. — С. 137. — ISBN 5-944-67005-3
  7. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 123. — ISBN 5-8456-0489-3