Jump to content

Հյուսիսարևելյան մեգապոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հյուսիսարևելյան մեգապոլիս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՆյու Յորք
Federal districtsԿաղապար:Country data Washington, D.C.
Largest city New York City (8,804,190)
Հյուսիսարևելյան մեգապոլիս (ԱՄՆ)##
Հյուսիսարևելյան մեգապոլիս (ԱՄՆ)

Հյուսիսարևելյան մեգապոլիս, անվանվում է նաև Հյուսիսարևելյան միջանցք, Ացելա միջանցք, Բոստոն-Վաշինգտոն միջանցք, ԲոսՎաշ, Բոս-Վաշ միջանցք կամ ԲոսՆՅՎաշ[1], բացառապես Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ամենախիտ բնակեցված մեգապոլիսն է՝ 2022 թվականի տվյալներով 50 միլիոնից մի փոքր ավելի բնակչությամբ։ Առավել հաճախ հանդիպող «ԲոսՎաշ» անվանումը տարածաշրջանի համար առաջին անգամ գործածել է ֆուտուրիստ Հերման Կանը 1967 թվականին հրատարակված իր էսսեում[2]: Դա աշխարհի ամենամեծ մեգապոլիսն է տնտեսական արդյունքի առումով[3]: Այստեղ է կենտրոնացած ԱՄՆ-ի արդյունաբերական ձեռնարկությունների մոտավորապես 25 %-ը:

Ընկած լինելով հիմնականում Ատլանտյան օվկիանոսի ափին՝ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, մեգապոլիսը տարածվում է Բոստոնի հյուսիսային արվարձաններից մինչև Վաշինգտոն, մոտավորապես հարավարևմտյան ուղղությամբ՝ ԱՄՆ 1-ին երթուղու, 95-րդ միջպետական մայրուղու և Հյուսիսարևելյան միջանցքի երկաթուղային գծի մի հատվածի երկայնքով[4]: Այն երբեմն ավելի լայնորեն է սահմանվում՝ ներառելով այլ քաղաքային շրջաններ ևս, այդ թվում՝ հարավում գտնվող Ռիչմոնդ և Հեմփթոն Ռոուդս շրջանները, հյուսիսում գտնվող Պորտլենդը, Մեն նահանգը և Նյու Հեմփշիրի Մանչեսթերը, ինչպես նաև արևմուտքում գտնվող Փենսիլվանիայի Հարիսբուրգը[5]:

Այս տարածաշրջանը ներառում է երկրի ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենային տարածքներից շատերը, այդ թվում՝ Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Վաշինգտոնը, Բոստոնը և Բալթիմորը[6]: 2020 թվականի տվյալներով այն ուներ ավելի քան 50 միլիոն բնակիչ. դա ԱՄՆ բնակչության մոտ 17%-ն է՝ երկրի ցամաքային տարածքի 2%-ից պակաս տարածքի վրա: Այստեղ բնակչության խտությունը կազմում է մոտ 1000 մարդ մեկ քառակուսի մղոնի վրա (390 մարդ/ կմ² ), ինչը շատ ավելին է, քան ԱՄՆ միջին ցուցանիշը՝ 80.5 մարդ մեկ քառակուսի մղոնի վրա[7] ( 31 մարդ/կմ²): Ըստ կանխատեսումների՝ մինչև 2025 թվականը տարածքում բնակչության թվաքանակը կհասնի առնվազն 58,1 միլիոնի[8]:

Նախքան մեգապոլիս» տերմինի լայնորեն օգտագործումը՝ Ուոլտեր Հեդդենը 1929 թվականին հրատարակած իր գրքում նշել էր ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի խոշոր քաղաքների աճող փոխկախվածությունը[9] Ֆրանսիացի աշխարհագրագետ Ժան Գոտմանը այնուհետև կիրառեց «մեգապոլիս» տերմինը իր 1961 թվականի «Մեգապոլիս. Միացյալ Նահանգների քաղաքայնացված հյուսիսարևելյան ափը» ուսումնասիրության մեջ։ Գոտմանը եզրակացրեց, որ տարածաշրջանի քաղաքները, չնայած առանձին և անկախ լինելուն, եզակիորեն կապված են միմյանց հետ իրենց արվարձանային գոտիների միահյուսման միջոցով՝ ստանալով մեկ, հսկայական քաղաքի որոշ բնութագրեր և ձևավորելով մեգապոլիս. այս տերմինը նա վերցրել է համանուն հին հունական քաղաքից, որն իրեն այդպես էր անվանել ամենամեծ հունական քաղաքը դառնալու ձգտումներից ելնելով։

Գլխավոր քաղաքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոստոն
Նյու Յորք, Ստորին Մանհեթեն
Ֆիլադելֆիա
Բալթիմորի նավահանգիստը
Տեսարան Վաշինգտոնից

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսարևելյան մեգապոլիսի ամենամեծ համակցված վիճակագրական տարածքները (CSA)
Դասակարգում



(ԱՄՆ)
Համակցված վիճակագրական տարածք



2020 թ.

մարդահամար
2010 թ.

մարդահամար
Փոփոխություն
1 Նյու Յորք–Նյուարկ, NY–NJ–CT–PA 22,431,833 22,327,454 NA
3 Վաշինգտոն-Բալթիմոր-Արլինգտոն, Կոլումբիայի շրջան-Մերիլենդ-Վիրջինիա-Արևմտյան Վիրջինիա-Փենսիլվանիա 10,028,331 9,050,192 NA
7 Բոստոն-Վուսթեր-Փրովիդենս, Մասաչուսեթս-Ռոդ Այլենդ-Նյու Հեմփշիր-Կոնեկտիկուտ 8,349,768 7,871,570 NA
9 Ֆիլադելֆիա - Ռեդինգ - Քեմդեն, Փենսիլվանիա - Նյու Ջերսի - Դելավեր - Մերիլենդ 7,379,700 7,067,807 NA
26 Նյու Հեյվեն-Հարթֆորդ-Ուոթերբերի, Կոնեկտիկուտ 2,659,617 2,627,399 NA
35 Վիրջինիա Բիչ-Չեսապիկ, Վիրջինիա-Հյուսիսային Կարոլինա 1,857,542 1,779,243 NA
Ընդհանուր 50,047,174 48,096,266 NA
Հյուսիսարևելյան մեգապոլիսի ՀՆԱ-ով ամենամեծ մետրոպոլիտենային վիճակագրական տարածքները (ՄՎՏ)
2023թ.



Դասակարգում
Մետրոպոլիտենային վիճակագրական տարածք



(ՄՍԱ)
ՀՆԱ



(միլիարդ ԱՄՆ դոլար)[10]
1 Նյու Յորք-Նյուարկ-Ջերսի Սիթի, NY-NJ MSA 2,298.868
2 Վաշինգտոն-Արլինգտոն-Ալեքսանդրիա, Կոլումբիայի շրջան-Վիրջինիա-Մերիլենդ-Արևմտյան Վիրջինիա MSA 714.685
3 Բոստոն-Քեմբրիջ-Նյուտոն, Մասաչուսեթս-Նյու Հեմփշիր նահանգի MSA 610.486
4 Ֆիլադելֆիա-Քեմդեն-Վիլմինգտոն, Փենսիլվանիա-Նյու Ջերսի-Դե-Մերիլենդ MSA 557.601
5 Բալթիմոր-Կոլումբիա-Թաուսոն, Մերիլենդ MSA 259.690
6 Վիրջինիա Բիչ-Չեսապիկ-Նորֆոլկ, VA-NC MSA 127.459
7 Հարթֆորդ-Արևմտյան Հարթֆորդ-Արևելյան Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, MSA 122.805
8 Ռիչմոնդ, Վիրջինիա MSA 116.960
9 Բրիջպորտ-Ստեմֆորդ-Դենբերի, Կոնեկտիկուտ, MSA 116.031
10 Փրովիդենս-Ուորվիք, Ռոդ Այլենդ-Մասաչուսեթս MSA 111.840
11 Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ MSA 65.232
12 Վուսթեր, Մասաչուսեթս MSA 64.135
13 Ալենթաուն-Բեթլեհեմ-Իսթոն, Փենսիլվանիա-Նյու Ջերսի MSA 59.891
14 Տրենտոն-Փրինսթոն, Նյու Ջերսի MSA 53.003
15 Պորտլենդ-Հարավային Պորտլենդ, Մեն MSA 48.037
16 Կիրյաս Ջոել-Պոքիփսի-Նյուբուրգ, Նյու Յորք MSA 44.457
17 Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս MSA 42.356
18 Մանչեստր-Նեշուա, Նյու Հեմփշիր նահանգի MSA 36.597
19 Ռեդինգ, Փենսիլվանիա, MSA 25.975
20 Նորվիչ-Նյու Լոնդոն-Վիլիմանտիկ, Կոնեկտիկուտ MSA 23.910
21 Ատլանտիկ Սիթի-Համոնտոն, Նյու Ջերսի MSA 18.727
22 Բարնստեյբլ Թաուն, Մասաչուսեթս, MSA 18.187
23 Հագերսթաուն-Մարտինսբուրգ, Մերիլենդ-Արևմտյան Վիրջինիա MSA 15.286
24 Քինգսթոն, Նյու Յորք MSA 9.905
25 Լեքսինգտոն Պարկ, Մերիլենդ MSA 9.883
26 Ամհերսթ Թաուն–Նորթհեմփթոն, Մասաչուսեթս MSA 9.766
27 Վայնլենդ, Նյու Ջերսի MSA 8.209
28 Չեմբերսբուրգ, Փենսիլվանիա, MSA 8.149
Հյուսիսարևելյան մեգապոլիս 5,598.130

XX դարի երկրորդ կեսի կանխատեսումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1973 թվականին խորհրդային մի շարք տնտեսագետներ առաջ քաշեցին մի վարկած, ըստ որի Բոսվաշի շարունակական աճը հանգեցնելու է Բոստոնի ու Վաշինգտոնի միաձուլմանը, 80 միլիոն բնակչությամբ հսկայական քաղաքային ագլոմերացիայի առաջացմանը[11]:

1964 թվականին ամերիկացի անվանի ֆանտաստ գրող Այզեկ ազիմովը կանխատեսեց, որ «Բոստոն-Վաշինգտոն տարածաշրջանը կվերածվի 4 միլիոն բնակչությամբ մի մեգապոլիսի»:

Հյուսիսարևելյան մեգապոլիսի խոշորագույն բնակավայրերը՝ 100.000-ը գերազանցող բնակչությամբ[12]
2020

rank
Քաղաքը Տարածաշրջանը 2020

census
2010

census
Փոփոխութ. Տարածքը 2020

բնակչ. խտութ.
1 Նյու Յորք Նյու Յորք Նյու Յորք 8,804,190 8,175,133 NA 301.5 square miles (781 կմ2) 29,303 per square mile (11,314/km2)
2 Ֆիլադելֆիա Փենսիլվանիա Փենսիլվանիա 1,603,797 1,526,006 NA 134.2 square miles (348 կմ2) 11,937 per square mile (4,609/km2)
3 Հեմփսթեդ Նյու Յորք Նյու Յորք 793,409 759,757 −4,24% 134.2 square miles (348 կմ2) 6,685 per square mile (2,581/km2)
4 Վաշինգտոն ԿՇ Վաշինգտոն ԿՇ 689,545 601,723 −12,74% 61.1 square miles (158 կմ2) 11,281 per square mile (4,356/km2)
5 Բոստոն Մասաչուսեթս Մասաչուսեթս 675,647 617,594 −8,59% 48.3 square miles (125 կմ2) 13,977 per square mile (5,397/km2)
6 Բալթիմոր Մերիլենդ Մերիլենդ 585,708 620,961 +6,02% 80.9 square miles (210 կմ2) 7,235 per square mile (2,793/km2)
7 Բրուքհեյվն Նյու Յորք Նյու Յորք 485,773 486,04 +0,05% 531.5 square miles (1,377 կմ2) 1,873 per square mile (723/km2)
8 Վիրջինիա Բիչ Վիրջինիա Վիրջինիա 459,47 437,994 −4,67% 244.7 square miles (634 կմ2) 1,878 per square mile (725/km2)
9 Իսլիփ Նյու Յորք Նյու Յորք 339,938 335,543 −1,29% 162.9 square miles (422 կմ2) 3,275 per square mile (1,264/km2)
10 Նյուարկ Նյու Ջերսի Նյու Ջերսի 311,549 277,14 −11,04% 24.1 square miles (62 կմ2) 12,904 per square mile (4,982/km2)
11 Օյսթեր Բեյ Նյու Յորք Նյու Յորք 301,332 293,214 −2,69% 169.4 square miles (439 կմ2) 1,800 per square mile (690/km2)
12 Ջերսի Սիթի Նյու Ջերսի Նյու Ջերսի 292,449 247,549 −15,35% 14.8 square miles (38 կմ2) 19,835 per square mile (7,658/km2)
13 Չեսափիք Վիրջինիա Վիրջինիա 249,422 222,209 −10,91% 338.5 square miles (877 կմ2) 737 per square mile (285/km2)
14 Արլինգտոն[Ն 1] Վիրջինիա Վիրջինիա 238,643 207,627 −13,00% 26 square miles (67 կմ2) 9,200 per square mile (3,600/km2)
15 Նորֆոլկ Վիրջինիա Վիրջինիա 238,005 242,803 +2,02% 53.3 square miles (138 կմ2) 4,468 per square mile (1,725/km2)
16 Հ. Հեմփսթեդ Նյու Յորք Նյու Յորք 237,639 226,322 −4,76% 69.1 square miles (179 կմ2) 4,441 per square mile (1,715/km2)
17 Ռիչմոնդ Վիրջինիա Վիրջինիա 226,61 204,214 −9,88% 62.6 square miles (162 կմ2) 3,782 per square mile (1,460/km2)
18 Բաբիլոն Նյու Յորք Նյու Յորք 218,223 213,603 −2,12% 114.2 square miles (296 կմ2) 4,170 per square mile (1,610/km2)
19 Յոնքերս Նյու Յորք Նյու Յորք 211,569 195,976 −7,37% 18.0 square miles (47 կմ2) 11,750 per square mile (4,540/km2)
20 Վուսթեր Մասաչուսեթս Մասաչուսեթս 206,518 181,045 −12,33% 37.4 square miles (97 կմ2) 5,528 per square mile (2,134/km2)
21 Հանթինգտոն Նյու Յորք Նյու Յորք 204,127 203,264 −0,42% 137.1 square miles (355 կմ2) 2,162 per square mile (835/km2)
22 Փրովիդենս Ռոդ Այլենդ Ռոդ Այլենդ 190,934 178,042 −6,75% 18.4 square miles (48 կմ2) 10,373 per square mile (4,005/km2)
23 Նյուպորտ Նյուս Վիրջինիա Վիրջինիա 186,247 180,719 −2,97% 69.0 square miles (179 կմ2) 2,700 per square mile (1,000/km2)
24 Փաթերսոն Նյու Ջերսի Նյու Ջերսի 159,732 146,199 −8,47% 8.4 square miles (22 կմ2) 18,986 per square mile (7,331/km2)
25 Ալեքսանդրիա Վիրջինիա Վիրջինիա 159,467 139,966 −12,23% 15.0 square miles (39 կմ2) 10,681 per square mile (4,124/km2)
26 Սփրինգֆիլդ Մասաչուսեթս Մասաչուսեթս 155,929 153,06 −1,84% 31.9 square miles (83 կմ2) 4,893 per square mile (1,889/km2)
27 Ռամափո Նյու Յորք Նյու Յորք 148,919 126,595 −14,99% 61.8 square miles (160 կմ2) 2,400 per square mile (930/km2)
28 Բրիջփորթ Կոնեկտիկուտ Կոնեկտիկուտ 148,654 144,229 −2,98% 16.1 square miles (42 կմ2) 9,290 per square mile (3,590/km2)
29 Էլիզաբեթ Նյու Ջերսի Նյու Ջերսի 137,298 124,969 −8,98% 12.3 square miles (32 կմ2) 11,145 per square mile (4,303/km2)
30 Համփտոն Վիրջինիա Վիրջինիա 137,148 137,436 +0,21% 51.5 square miles (133 կմ2) 2,665 per square mile (1,029/km2)
31 Սթեմֆորդ Կոնեկտիկուտ Կոնեկտիկուտ 135,47 122,643 −9,47% 37.6 square miles (97 կմ2) 3,601 per square mile (1,390/km2)
32 Լեյքվուդ Նյու Ջերսի Նյու Ջերսի 135,158 92,843 −31,31% 24.7 square miles (64 կմ2) 5,476 per square mile (2,114/km2)
33 Նյու Հեյվեն Կոնեկտիկուտ Կոնեկտիկուտ 134,023 129,779 −3,17% 18.7 square miles (48 կմ2) 7,170 per square mile (2,770/km2)
34 Ալլենթաուն Փենսիլվանիա Փենսիլվանիա 125,845 118,032 −6,21% 17.5 square miles (45 կմ2) 7,165 per square mile (2,766/km2)
35 Հարթֆորդ Կոնեկտիկուտ Կոնեկտիկուտ 121,054 124,775 +3,07% 17.4 square miles (45 կմ2) 6,965 per square mile (2,689/km2)
36 Քեմբրիջ Մասաչուսեթս Մասաչուսեթս 118,403 105,162 −11,18% 6.4 square miles (17 կմ2) 18,512 per square mile (7,148/km2)
37 Սմիթթաուն Նյու Յորք Նյու Յորք 116,296 117,801 +1,29% 111.4 square miles (289 կմ2) 1,000 per square mile (390/km2)
38 Մանչեսթր Նյու Հեմփշիր 115,644 109,565 −5,26% 33.1 square miles (86 կմ2) 3,497 per square mile (1,350/km2)
39 Լոուել Մասաչուսեթս Մասաչուսեթս 115,554 106,519 −7,82% 13.6 square miles (35 կմ2) 8,490 per square mile (3,280/km2)
40 Ուոթերբերի Կոնեկտիկուտ Կոնեկտիկուտ 114,403 110,366 −3,53% 28.5 square miles (74 կմ2) 4,011 per square mile (1,549/km2)
41 Էդիսոն Նյու Ջերսի Նյու Ջերսի 107,588 99,967 −7,08% 30.1 square miles (78 կմ2) 3,578 per square mile (1,381/km2)
42 Բրոքթոն Մասաչուսեթս Մասաչուսեթս 105,643 93,81 −11,20% 21.3 square miles (55 կմ2) 4,952 per square mile (1,912/km2)
43 Կոլումբիա[Ն 2] Մերիլենդ Մերիլենդ 104,681 93,81 −10,38% 31.9 square miles (83 կմ2) 3,278 per square mile (1,266/km2)
44 Վուդբրիջ Նյու Ջերսի Նյու Ջերսի 103,639 99,585 −3,91% 23.3 square miles (60 կմ2) 4,456 per square mile (1,720/km2)
45 Քվինսի Մասաչուսեթս Մասաչուսեթս 101,636 92,271 −9,21% 16.6 square miles (43 կմ2) 6,133 per square mile (2,368/km2)
46 Լին Մասաչուսեթս Մասաչուսեթս 101,253 90,329 −10,79% 10.7 square miles (28 կմ2) 9,249 per square mile (3,571/km2)
47 Նյու Բեդֆորդ Մասաչուսեթս Մասաչուսեթս 101,079 95,072 −5,94% 20.0 square miles (52 կմ2) 5,054 per square mile (1,951/km2)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսարևելյան մեգապոլիսի ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 5.6 տրիլիոն դոլար, որից մոտ 2.3 տրիլիոն դոլարը բաժին է ընկնում Նյու Յորքի մետրոպոլիտենային տարածքին։[10] 2023 թվականի դրությամբ, եթե Հյուսիսարևելյան մեգապոլիսը առանձին երկիր լիներ, ՀՆԱ-ի առումով երրորդ բարձր ցուցանիշը կունենար աշխարհում՝ առաջ անցնելով Գերմանիայից (4.7 տրիլիոն դոլար):

Ամենամեծ մետրոպոլիտային վիճակագրական տարածքները Հյուսիսարևելյան մեգապոլիսում
2020 Rank Մետրոպոլիտային վիճակագրական տարածքը

(MSA)
2020 թ. մարդահամար 2010 թ. մարդահամար Փոփոխությունը
1 Նյու Յորք–Նյուարք–Ջերսի Սիթի, NY-NJ MSA 20,140,470 18,897,109 NA
2 Վաշինգտոն–Արլինգտոն–Ալեքսանդրիա, DC-VA-MD-WV MSA 6,385,162 5,649,540 NA
3 Ֆիլադելֆիա–Քամդեն–Ուիլմինգտոն, PA-NJ-DE-MD MSA 6,245,051 5,965,343 NA
4 Բոստոն–Քեմբրիջ–Նյուտոն, MA-NH MSA 4,941,632 4,552,402 NA
5 Բալթիմոր–Կոլումբիա–Թոուսոն, MD MSA 2,844,510 2,710,489 NA
6 Վիրջինիա Բիչ–Չեսափիք–Նորֆոլք, VA-NC MSA 1,780,059 1,676,822 NA
7 Փրովիդենս–Ուորվիք, RI-MA MSA 1,676,579 1,600,852 NA
8 Ռիչմոնդ, VA MSA 1,314,434 1,188,246 NA
9 Հարթֆորդ–Ուեսթ Հարթֆորդ–Իսթ Հարթֆորդ, CT MSA 1,213,531 1,212,381 NA
10 Բրիջփորթ–Սթամփֆորդ–Դանբրի, CT MSA 957,419 916,829 −4,24%
11 Նյու Հեյվն, CT MSA 864,835 862,477 −0,27%
12 Վուստեր շրջան (Մասաչուսեթս), MA MSA 862,111 798,552 −7,37%
13 Ալլենթաուն–Բեթլեհեմ–Իստոն, PA-NJ MSA 861,889 821,623 −4,67%
14 Kiryas Joel–Poughkeepsie–Newburgh, NY MSA 679,221 670,301 −1,31%
15 Փորթլենդ–Սաութ Փորթլենդ, ME MSA 551,74 514,098 −6,82%
16 Սփրինգֆիլդ, MA MSA 465,825 463,49 −0,50%
17 Ուոթերբերի–Շելտոն, CT MSA 450,376 448 738 +99 536,30%
18 Բերկս շրջան (Փենսիլվանիա), Reading, PA MSA 428,849 411,442 −4,06%
19 Հիլսբորու շրջան (Նևադա), Manchester–Nashua, NH MSA 422,937 400,721 −5,25%
20 Մերսեր շրջան (Նյու Ջերսի), Trenton–Princeton, NJ MSA 387,34 366,513 −5,38%
21 Hagerstown–Martinsburg, MD-WV MSA 293,844 269,14 −8,41%
22 Նորվիչ–Նյու Լոնդոն–Ուիլիմանթիք, CT MSA 280,43 290,198 +3,48%
23 Ատլանտիկ Սիթի–Հեմոնտոն, NJ MSA 274,534 274,549 +0,01%
24 Բարնստեյբլ շրջան (Մասաչուսեթս), Barnstable Town, MA MSA 228,996 215,888 −5,72%
25 Օլստեր շրջան (Նյու Յորք), Kingston, NY MSA 181,851 182,493 +0,35%
26 Հեմփշիր շրջան (Մասաչուսեթս), Amherst Town–Northampton, MA MSA 162,308 158,08 −2,60%
27 Ֆրանկլին շրջան (Փենսիլվանիա), Chambersburg, PA MSA 155,932 149,618 −4,05%
28 Քամբերլենդ շրջան (Նյու Ջերսի), Vineland, NJ MSA 154,152 156,898 +1,78%
29 Սենտ Մերիի շրջան (Մերիլենդ), Lexington Park, MD MSA 113,777 105,151 −7,58%

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Swatridge, L. A. (1971). The Bosnywash Megalopolis: A Region of Great Cities. McGraw-Hill. ISBN 0-07-092795-2.
  2. Jessica, Wright; Robert, Ackley; Sucharita, Gopal; Nathan, Phillips (2022 թ․ հուլիսի 27). «The BosWash Infrastructure Biome and Energy System Succession». Infrastructures. 7 (7). doi:10.3390/infra (inactive 2025 թ․ հուլիսի 1).{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2025 (link)
  3. Florida (2019 թ․ փետրվարի 28). «The Real Powerhouses That Drive the World's Economy». Bloomberg.com.
  4. Rottmann, Jean (1961). Megalopolis: The Urbanized Northeastern Seaboard of the United States. New York: The Twentieth Century Fund. էջ 3.
  5. «Northeast». America 2050. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Gottman, J. (1957). «Megalopolis or the Urbanization of the Northeastern Seaboard». Economic Geography. 33 (3): 189–200 (p. 191). doi:10.2307/142307. JSTOR 142307.
  7. Short, John Rennie (2007). Liquid City: Megalopolis and the Contemporary Northeast. Washington, D.C.: Resources for the Future. էջ 23.
  8. Todorovich, Petra; Hagler, Yoav (2011 թ․ հունվար). «High Speed Rail in America» (PDF). America 2050. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  9. Analysis, Chad Fisher | NUTR 342 | Food Systems Modeling & (2023 թ․ մայիսի 10). «Feeding the Megalopolis». ArcGIS StoryMaps (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 «Gross Domestic Product by County and Metropolitan Area», fred.stlouisfed.org
  11. Араб-Оглы Э. А. В лабиринте пророчеств: социальное прогнозирование и идеологическая борьба. — М.: Молодая гвардия, 1973. — 303 с.
  12. «U.S. Census Bureau QuickFacts: United States». www.census.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսարևելյան մեգապոլիս» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found