Հյուսիսային մագնիսական բևեռ


Հյուսիսային մագնիսական բևեռ, Երկրի մակերևույթի պայմանական կետ, որտեղ Երկրի մագնիսական դաշտի ուժագծերը ուղղահայաց վեր են ուղղված (մակերևույթի նկատմամբ 90° անկյան տակ)։ Ֆիզիկական տեսանկյունից այս բևեռը հարավայինն է, քանի որ ձգում է կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը[1]։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկտիկական մագնիսական բևեռը շարժվում է հյուսիսային՝ հյուսիս-արևմուտք ուղղությամբ, իսկ օրվա ընթացքում այն երկրի մակերեսին նկարագրում է օվալ, որի մեծ առանցքի երկարությունը կարող է հասնել մինչև 85 կմ։ Այսպիսով, նրա ցանկացած կոորդինատ համարվում է ժամանակավոր և ոչ ճշգրիտ։ XX-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ բևեռը բավականին արագ սկսեց շարժվել դեպի Տայմիրի թերակղզի։
Հյուսիսային մագնիսական բևեռի հակառակ կողմը հանդիսանում է Հարավային մագնիսական բևեռը, որը գտնվում է Անտարկտիդայում։ Քանի որ երկրի մագնիսական դաշտը ասիմետրիկ է, մագնիսական բևեռները միմյանց ուղղակի հակադիր (անտիպոդ) կետեր չեն։
| Հյուսիսային մագնիսական բևեռ[2] | (2001) 81°18′N 110°48′W / 81.300°N 110.800°W | (2004) 82°18′N 113°24′W / 82.300°N 113.400°W | (2005) 82°42′N 114°24′W / 82.700°N 114.400°W | (2010)[3] 85°00′00″N 132°36′00″W / 85.00000°N 132.60000°W | (2012)[3] 85°54′00″N 147°00′00″W / 85.90000°N 147.00000°W |
| Հարավային մագնիսական բևեռ[4] | (1998) 64°36′S 138°30′E / 64.600°S 138.500°E | (2004) 63°30′S 138°00′E / 63.500°S 138.000°E | (2007) 64°29′49″S 137°41′2″E / 64.49694°S 137.68389°E | (2010)[3] 64°24′00″S 137°18′00″E / 64.40000°S 137.30000°E | (2012)[3] 64°24′00″S 137°06′00″E / 64.40000°S 137.10000°E |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը, որը հասավ հյուսիսային մագնիսական բևեռ, ղեկավարում էր Ջեյմս Քլարկ Ռոոսը, ով այն գտավ Ադելաիդայի հրվանդանում՝ Բութիա թերակղզու վրա, 1831 թվականի հունիսի 1-ին, երբ ծառայում էր իր հորեղբոր՝ Ջոն Ռոոսի երկրորդ արկտիկական արշավախմբին։ Ռոալդ Ամունդսենը հյուսիսային մագնիսական բևեռը գտավ մի փոքր այլ վայրում 1903 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Livermore, P. W.; Finlay, C. C.; Bayliff, M. (2020-05). «Recent north magnetic pole acceleration towards Siberia caused by flux lobe elongation». Nature Geoscience (անգլերեն). 13 (5): 387–391. ISSN 1752-0894.
- ↑ Geomagnetism — North Magnetic Pole, Canada Natural Resources website, retrieved May 2007
- 1 2 3 4 Data Analysis Center for Geomagnetism and Space Magnetism Graduate School of Science, Kyoto University Анализ данных Центра геомагнетизма и космического магнетизма Высшей школы наук, Университет Киото
- ↑ South Magnetic Pole Արխիվացված 2004-09-05 Wayback Machine. Commonwealth of Australia, Australian Antarctic Division, 2002.
|