Հյուսիսային խևահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային խևահավ
Հյուսիսային խևահավ
Հյուսիսային խևահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Խոլահավեր (ընտանիք) (Sulidae)
Ցեղ Խևահավեր (Morus)
Տեսակ Հյուսիսային խևահավ (M. bassanus)
Միջազգային անվանում
Morus bassanus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հյուսիսային խևահավ (լատ.՝ Morus bassanus), խոլահավազգիների ընտանիքի խոշոր ծովաթռչուն, տարածված է Հյուսիսային Ատլանտիկայում։ Ընտանիքի ամենահյուսիսային տեսակը և միակը, որը հանդիպում է Եվրոպայում։ Որպես կանոն կազմում է մի քանի հազար զույգից բաղկացած մեծ գաղութներ և բնադրում են փոքր կղզիների զառիթափ ժայռոտ ափերին։

Հմուտ ջրասուզակ է։ Ինչպես և խոլահավերի մեծ մասը, բավականին հատուկ էկոլոգիական խորշ է զբաղեցնում, որտեղ մրցում է միայն թռչունների մի քանի այլ տեսակների հետ։ Մեծ բարձրությունից նա սուզվում է մինչև մի քանի մետր խորություն, որտեղ որսում է յուղոտ ձուկ՝ Ատլանտյան տառեխ, թյունիկ, եվրոպական շպրոտ, ավազաձուկ (Ammodytes spp) և մի քանի այլ տեսակներ։ Դրան նպաստում է արտաքին և ներքին օրգանների լավ հարմարեցվածությունը՝ շրջահոսելի սիգարաձև մարմին, երկար նեղ թևեր, ատամիկներով բարակ կտուց, լողաթաղանթով ոտքեր, փակ արտաքին քթանցքներ և թաղան ունեցող լրացուցիչ ներքին քթանցքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խևահավերի զույգ

Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը սագի չափ է։ Մարմնի երկարությունը 87—100 սմ է, թևերի բացվածքը՝ 165—180 սմ, կշիռը՝ 2300—3600 գ[1]։ Արուներն ու էգերը իրարից չեն տարբերվում ո՛չ չափերով, ո՛չ գույնով։ Հասուն թռչունների փետրածածկը գրեթե ամբողջովին մաքուր սպիտակ է, բացառությամբ դարչնագույն-սև ծածկող և առաջին կարգի թափահարող փետուրների։ Գլխի և պարանոցի կողքերին երբեմն հայտնվում է թեթև դեղնավուն-սերուցքային շերտ, որը՝ կախված տարվա եղանակից, կարող է լինել կամ ավելի բաց կամ ավելի մուգ։ Որոշ թռչուններ ընդհանրապես նման շերտ չունեն։ [2] Աչքերը առաջ են քաշված։ Ծիածանաթաղանթը կապույտ է, աչքի շուրջը անփետր մաշկի կապույտ օղակ է, սանձիկը և կզակը սև են։ Ոտքերը դեղնականաչ են[3]։ Կտուցը կապտագորշավուն է, երկար, կոնաձև, վերջում թեթևակի կորացած։ Կտուցի առջևի մասում կան սուր ատամիկներ, որոնցով թռչունը բռնում է որսը։

Կյանքի առաջին տարում երիտասարդ թռչունները լիովին մուգ շագանակագույն են, բայց յուրաքանչյուր փետրաթափումից հետո նրանք ավելի ու ավելի շատ սպիտակ փետուրներ են ձեռք բերում և վերջնական հասուն տեսք են ստանում միայն հինգ տարեկանում։ Կտուցը նույնպես դարչնագունոտ է։ Ճտերն ամբողջովին մերկ են ծնվում և ծածկված են միայն հերձաքարանման սև մաշկով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրման տարածագոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բնադրավայրերը Հյուսիսային Ատլանտիկայում

Բազմանում է Հյուսիսային Ատլանտիկայի զառիթափ ժայռոտ ափերին և կղզիներին, հիմնականում արևելքում 48-րդ և 66-րդ զուգահեռականների և արևմուտքում 46-րդ և 50-րդ զուգահեռականների միջև[1]։ Հիմնական բնադրավայրերը գտնվում են Գոլֆստրիմի երկայնքով, ինչպես նաև Սուրբ Լոուրենսի ծոցում Կանադայի և Իսլանդիայի արևելյան ափերի երկայնքով։ Բնադրման վայրերում ջրի վերին շերտերի ամառային ջերմաստիճանը սովորաբար 10-15 է °C է, ինչն օպտիմալ պայման է որոշ տեսակի ձկների համար, որոնցով սնվում են թռչունները[2]։ Հայտնի է հյուսիսային խևահավի 45 (2004թ. տվյալներով) գաղութ, որոնցից ամենամեծն ունի ավելի քան 100000 առանձնյակ և գտնվում է Քվեբեկի Բոնավանթուր կղզում[4]։ Եվրոպայում ամենամեծ բնադրավայրերը գտնվում են Շոտլանդիայի հրաբխային փոքր կղզիների վրա (Սենթ Կիլդա կղզեխմբի Բորերեյ և Ֆերթ-օֆ-Ֆորտ ծովածոցի Բաս Ռոք կղզիներում, համապատասխանաբար 60 և 48 հազար [5])։ Բորերեյ կղզու անունից թռչունը ստացել է իր գիտական տեսակային անվանումը՝ bassanus[6]:

երիտասարդ թռչուն

Խևահավերի այլ խոշոր գաղութներ, ի լրումն վերը թվարկվածների, գրանցվել են Նյուֆաունդլենդում, Ֆարերյան կղզիներում, Շեթլանդում, Օրկնիում, Հեբրիդներում, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ[7]։ Բնադրող ամենահյուսիսային գաղութը գտնվում է անդրբևեռային Նորվեգիայի Թռչունների կղզում (նորվ.՝ Storstappen, 71°8’32"N 25°20’14"E), ամենահարավայինը՝ Նյուֆաունդլենդում (46° 50’N)։ Ռուսաստանում խևահավերի միակ գաղութը, որը բաղկացած է 145 զույգից (2006 թ. տվյալներով), գրանցվել է Խարլով կղզում՝ Կանդալակշայի արգելոցի տարածքում։ Այս թռչունների երբեմն թռչելով հասնում են նաև Ռուսաստանի հյուսիսային ափի երկայնքին ընդհուպ մինչև Ուրալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 C. Carboneras 1992. Family Sulidae (Gannets and Boobies) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds. Vol. 1. // Путеводитель по птицам мира = Handbook of the birds of the world. — Barcelona: Lynx Edicions, 1992. — ISBN 84-96553-42-6
  2. 2,0 2,1 Hans Heinrich Reinsch. Олуша = Der Basstölpel. — Germany: Westarp Wissenschaften, 2005. — 110 с. — ISBN 3894327898
  3. Е. А. Коблик. Т. 1 // Разнообразие птиц (по материалам экспозиции Зоологического музея МГУ). — М.: Издательство МГУ, 2001.
  4. Sue McGrath։ «Gaspe Peninsula- Bonaventure Island Gannet Colony»։ New England Seabirds - Pelagic Birding and Conservation of Seabirds։ Emmalee Tarry։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 9 мая 2009 (данные 2004) 
  5. «St Kilda v The Bass - or is it Bonaventure?»։ Scotland's National Nature Reserves։ Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-05-09 
  6. Thomas Alerstam, David A. Christie. Миграция птиц = Bird Migration. — Cambridge University Press, 2008. — 432 с. — ISBN 0521448220
  7. Л. С. Степанян. Конспект орнитологической фауны СССР. — Москва: Наука, 1990. — С. 569. — 808 с. — ISBN 5-02-005300-7
Wikispecies-logo.svg
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։