Հյուսիսային լեռնային գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հյուսիսային լեռնային գայլ
Հյուսիսային լեռնային գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Հյուսիսային լեռնային գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus irremotus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Հյուսիսային լեռնային գայլ (լատ.՝ Canis lupus irremotus), գորշ գայլի տարատեսակ է, որը հանդիպում է Միացյալ Նահանգների և Կանադայի լեռներում (Քարքարոտ լեռներ

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային լեռնային գայլերը գորշ գայլի համեմատաբար մեծ չափսեր ունեցող տարատեսակներից են։ Նրանք ունեն 32-68 կգ մարմնի քաշ։ Նրանց մորթին բաց գույնի է և ավելի սպիտակ է, քան հարավում հանիպող գայլերի մորթին։ Մորթու մեջ գերակշռում է սպիտակը և մոխրագույնը։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային լեռնային գայլերը սնվում են լեռներում հանդիպող կենդանիներով՝ լեռնային եղջերուներ, տարբեր տեսակի եղջրավորներ, ինչպես նաև կրծողներ (լեռնային կուղբ) և այլն։ Սնունդի շատ լինելու դեպքում յուրաքանչյուր գայլ կարող է մեկ օրվա ընթացքում ուտել անքան ուտելիք, որը հավասար է իր մարմնի 37 տոկոսին։ Սնունդի քիչ լինելու դեպքում այս գայլերը կարող են երկար ժամանական առանց սնունդի դիմանալ, սնվելով միայն մանր կենդանիներով։ Գրանցվել են նաև այնպիսի դեպքեր, երբ սարսափելի սովերի ժամանակ ոհմակը սպանել և կերել է ամենաթույլ կամ ամենահիվանդ անդամին։