Հյուսիսային Մակեդոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաշխարհային Ժառանգության պատկերանիշ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 1 անուն (2017 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության ոչ ավելին, քան 0,1 %-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Միակ օբյեկտը ցանկի մեջ ներառված է մշակութային չափանիշներով, սակայն Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում գտնվող ոչ մի Համաշխարհային ժառանգության օբյեկտ չի ճանաչվել մարդկային հանճարի գլուխգործոց։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող 3 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում[1]։

Ինչպես նախկինում Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մաս կազմող մյուս երկրները, այնպես էլ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, 1997 թվականի ապրիլի 30-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը[2]։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող առաջին, թերևմս միակ, օբյեկտը գրացվել է դեռևս 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 3-րդ նստաշրջանում։ Այդ ժամանակ Հյուսիսային Մակեդոնիան դեռևս գտնվում էր Հարավսլավիայի կազմում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անվանում Տեղագրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Ohridpanorama.jpg Օխրիդ քաղաքը և համանուն լիճը՝ պատմամշակութային տեսարժանություն և բնության հուշարձան Մակեդոնիայի Հանրապետությունում
(մակեդ.՝ Природно и културно богатство на Охридскиот регион)
Հարավարևմտյան շրջան
9-րդ դար 1979, 1980 թվականներ 99 i, iii, iv, vii

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անվանում Տեղագրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Flag of North Macedonia.svg Սլատինսկի Իզվոր քարանձավ
(մակեդ.՝ Пештера Слатински извор)
Երկրամաս՝ Հարավարևմտյան շրջան 2004 1917 vii, viii, ix
2 Markovi Kuli zapaden del.JPG Մարկովի Կուլի ամրոց
(մակեդ.՝ Маркови Кули)
Երկրամաս՝ Պելագոնիական շրջան 13-րդ դար-14-րդ դար 2004 1918 vii, viii, ix
3 Викиекспедиција Козјачија 114.jpg Կոկինո հնագիտական և աստղագիտական հուշարձան
(մակեդ.՝ Мегалитската опсерваторија Кокино)
Երկրամաս՝ Հյուսիսարևելյան շրջան Մ․թ․ա․ 18-րդ դար 2009 5413 i, ii, iii

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բալկանյան թերակղզու երկրներ» (անգլերեն)։ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2010 
  2. «Համաշխարհային ժառանգության հռչակագիրը վավերացրած պետությունները՝ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն»։ unesco.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2010