Հյուսիսային Մակեդոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մակեդոնիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանների ցանկ, 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկին նվիրված հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք կառուցվել են Մակեդոնիայի Հանրապետության տարածքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի իշխանությունների հրամանով 1945-1960 թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ: Այդուհանդերձ, հուշարձանների և հուշահամալիրների լայնամասշտաբ կառուցումը սկսել է իրականացվել Չմիացած երկրների շարժման հիմանդրումից հետո:

Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոյի հրամանով 1960-1970-ական թվականներին կառուցվել են մի շարք հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք նվիրված են եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատամարտերին և համակենտրոնացման ճամբարներին: Նրանք նախագծվել են հայտնի դիզայներների կողմից, ինչպես օրինակ Դուշան Ջամոնյան, Վոյին Բակիչը, Միոդրագ Ժիվկովիչը, Ժորդան և Իսկրա Գրաբուլները: Բացի այդ, հուշարձանների ճարտարապետներն են եղել Բոգդան Բոգդանովիչը, Գրադիմիր Մեդակովիչը: Տիտոյի մահից հետո, կառուցվել են միայն մի քանի հուշարձաններ: Այս հուշարձանները զբոսաշրջիկների շրջանում հայտնի են եղել 1980-ական թվականներին՝ որպես հայրենական փառքի հուշարձաններ: Սակայն, Հարավսլավական պատերազմներից և երկրի կազմալուծումից հետո, հուշարձանները լքվել են և կորցրել իրենց նշանակությունը:

Ստորև ներկայացված են 1945- 1991 թվականներին կառուցված հուշարձանները և հուշահամալիրները: Ցանկում ներառված չեն առանձին անհատներին նվիրված կիսանդրիները:

Նկար Անվանում Տեղակայում Ծանոթագրություններ
Makedoniummonument.jpg Մակեդոնիում Կրուշևո Նախագծվել է Ժորդան և Իսկրա Գրաբուլների կողմից և կառուցվել 1974 թվականին: Նվիրված է Իլինդենի ապստամբության և Մակեդոնիայի անկախության ազգային պատերազմի ժամանակ զոհված մարտիկներին[1]:
The ossuary monument in Kavadarci.jpg Ֆաշիզմի զոհերի և ֆաշիզմի դեմ կռված մարտիկներին նվիրված դամբարան Կավադարցի
Spomen kosturnica-Kicevo01.jpg Ֆաշիզմի զոհերին և ընկած մարտիկներին նվիրված դամբարան Կիչևո Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1963 թվականին:
Могила на непобедените.jpg Անպարտների հուշարձան Պրիլեպ Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1961 թվականին[2]:
Spomenik partizanima, Grabuloski-Belcista.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բելչիշտայի մոտ Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1958 թվականին[3]:
Sloboda Vardarski Rid.jpg Ազատության հուշարձան Գևգելիա Նախագծվել է Ժորդան Գրաբուլսկու կողմից և կառուցվել 1969 թվականին:
Liberators Skopje NOB.JPG Սկոպյեի ազատագրիչներին նվիրված հուշարձան Սկոպյե Նախագծվել է Իվան Միրկովիչի կողմից և կառուցվել 1955 թվականին:
Skopje kale spomenik.jpg Հուշարձան նվիրված Ազգային ազատագրական շարժմանը Սկոպյե Նախագծվել է Ժորդան Գրաբուլոսկու կողմից և կառուցվել 1965 թվականին:
Monument to fallen soldiers - Štip 16.JPG Հեղափոխության մարտիկներին նվիրված հուշարձան Շտիպ Նախագծվել է Բոգդան Բոգդանովիչի կողմից և կառուցվել 1969- 1974 թվականներին: Այստեղ թաղված են 814 հարավսլավացի պարտիզաններ:
Spomenik kameni most.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Սկոպյե
Spomenik na Revolucijata.JPG Ոսկրատան հուշարձան Կումոնովոյի մոտ Նախագծվել է Սրետեն Ստորյանովիչի և Կոստա Զորդումիսի կողմից և կառուցվել 1957 թվականին:
Sight symbol black.svg Հեղափոխության հուշարձան Կումանովոյի կենտրոն Նախագծվել է Կոստա Անգելի Ռադովանիի կողմից և կառուցվել 1962 թվականին[4]:
Споменик на револуција во Струмица.jpg Հեղափոխության հուշարձան Ստրումիցա
Spomenik na Revolucijata vo Bitola.JPG Հեղափոխության հուշարձան Բիտոլա
Струга spomenik.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ստրուգա Նախագծվել է Վոյիլսավ Վասիլևիչի կողմից[5]:
Partisanmonument-Delcevo.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Դելևոր
Spomenik palim borcima-Belcista.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բելչիշտա
Spomenik kocani.JPG Ազատության հուշարձան Կոչանի Նախագծվել է Գլիգոր Չեմերսկու կողմից 1977 թվականին: Նվիրված է Կոչանիի և հարակից տարածքների բոլոր ընկած մարտիկներին:
Debarski spomenik.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Դեբար
Zheleznec monument.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ժելեզնեց
Spomenik-Zubovce 05.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Զուբովցե
Spomenik pod Rusjaci.JPG Ֆաշիզմի զոհերին նվիրված հուշարձան Ռուսյացի Նվիրված է Ֆաշիզմի դեմ պայքարած բոլոր մակեդոնացիներին, ովքեր 1943 թվականի նոյեմբերին կատաղի մարտեր էին մղում Բուլղարիայի բանակի զինվորների դեմ:
Podmochani-moniment.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Պոդմոչանի Կառուցվել է 1975 թվականին:
Mordič Monument 01.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Մորդիչ Կառուցվել է 1977 թվականին:
Zena borec Tetovo.JPG Ազգային ազատագրական շարժման կին մարտիկներին նվիրված հուշարձան Տետովո Նախագծվել է Բորկա Ավրամովի կողմից և կառուցվել 1961 թվականին[6]: Նվիրված է Ազգային ազատագրական շարժման բոլոր կին մարտիկներին:
Brvenica monument.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Բրվենիցա
Radiovce monument.jpg Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ռադիովցե
Stenče monument.JPG Ընկած մարտիկներին նվիրված հուշարձան Ստենցե Կառուվել է 1980 թվականին
Monument of deported Jews in Štip 03.JPG Տեղահանված հրեաներին նվիրված հուշարձան Շտիպ Նվիրված է Շտիպի 561 հրեաներին, ովքեր 1943 թվականի մարտին տեղափոխվել էին Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար:
Alley of the Greats 01.JPG Պարտիզանների գերեզմանատուն Կրուշևո
Partizansko groblje u Ohridu.JPG Պարտիզանների գերեզմանատուն Օխրիդ
Споменик - Првото заседание на АСНОМ.JPG Մակեդոնիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության նախագահությանը նվիրված հուշարձան Սկոպյե Նախագծվել է Սլոբոդան Միլոշևսկու կողմից և կառուցվել 2012 թվականին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 167
  2. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 131
  3. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 182
  4. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 138
  5. Patković, Milenko & Plećaš, Dušan. "Vodič uz kartu. Izbor spomen-obilježja narodnooslobodilačkog rata Jugoslavije", Osijek: Glas Slavonije, 1975, p. 111
  6. Zdunić, Drago, ed. "Revolucionarno kiparstvo", Zagreb: Spektar, 1977, p. 139
  7. Поставен споменикот посветен на Првото заседание на АСНОМ Archived 2014-01-28 at the Wayback Machine., accessed 7-6-2014.