Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոպյեի կենտրոնական բանկը
ԱրժույթՄակեդոնական դենար
Առևտրային կազմակերպություններԱՀԿ, ԳՈւԱՄ և այլն
Վիճակագրություն
ՀՆԱ$7,5
ՀՆԱ տեղ118
ՀՆԱ-ի աճ3,2 %
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով8675
Գնաճ (ՍԳԻ)−0,2 ± 0,1 տոկոս[1]
Գործազրկություն31.7% (2009)
Արտաքին
Արտահանվող ապրանքներմետաղ, գինի, հանքային ջուր, հանքաքար, տրանսպորտային միջոցներ, մրգեր, ընկույզ
Արտանհանման հիմնական գործընկերներՍերբիա Սերբիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա 19.4%
Գերմանիա Գերմանիա 14.7%
Հունաստան Հունաստան 10.5%
Իտալիա Իտալիա 10.2%
Բուլղարիա Բուլղարիա 9.9%
Խորվաթիա Խորվաթիա 5.6%
Բելգիա Բելգիա 5.1%
Իսպանիա Իսպանիա 5.1%
Ներկրում$ 2,4 մլրդ
Ներկրվող ապրանքներվառելիք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, հացահատիկ և այլ պարենային ապրանքներ, դեղամիջոցներ
Ներկրման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա 11.5%
Հունաստան Հունաստան 11.3%
Ռուսաստան Ռուսաստան 11.1%
Բուլղարիա Բուլղարիա 8.4%
Չեռնոգորիա Չեռնոգորիա 6.7%
Թուրքիա Թուրքիա 5.7%
Իտալիա Իտալիա 5.5%
Սլովենիա Սլովենիա 4.4%
Համախառն արտաքին պարտք$ 4 միլիարդ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսություն (մակեդոներեն՝ Економија на Македонија), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազա ձևավորող հարաբերությունների ամբողջություն, որի վրա հիմնված են երկրի քաղաքական բոլոր կառույցները։

Հյուսիսային Մակեդոնիան, որպես անկախ պետություն ձևավորվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Երկիրը հարավում սահմանակցում է Հունաստանին և Ալբանիային, իսկ հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Սերբիային և Բուլղարիային։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսությունը նման է նախկին հարավսլավական մյուս երկրներին, հատկապես՝ Սլովենիային և Խորվաթիային[2]։

1993 թվականից ի վեր երկրում անց են կացվել մի շարք ֆինանսական բարեփոխումներ, որոնք բարելավել են Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսական և քաղաքական վիճակը[3]։ Այս երկրի տնտեսությունը պահպանում է մակրոտնտեսական կայունություն, որին մի կողմից բնորոշ է ցածր արտաքին պարտքերի և գնաճի ցուցանիշը, իսկ մյուս կողմից՝ օտարեկրյա պետությունների ներդրումները։

Տնտեսական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսության ցածր ցուցանիշները պայմանավորված էր Հունաստանի և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Հարավսլավիայի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցներով։

Հարավսլավական պետության անկումից հետո Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշը աճել է մինչև 1996 թվականը, իսկ համախառն ներքին արդյունքի աճը շարունակվել է մինչև 2000 թվականը։ 2001 թվականին Մակեդոնիայում բռնկված էթնիկ հակամարտության պատճառով երկրի տնտեսական աճի ցուցանիշը նվազել է 4,5 %-ով։ Դրան հաջորդել է տնտեսական անկումը, որը պայմանավորված էր այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների կրճատմամբ և երկրում անկանոն քաղաքական իրավիճակի ստեղծմամբ։

2002 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 0,3 %, 2003 թվականին`2,8 %։ 2003-2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Մակեդոնիայի Հանրապետության միջին տնտեսական աճը կազմել է 4 %, իսկ 2007-2008 թվականներին՝ 5 %։ 2009 թվականին երկրի համախառն ներքին արդյունքը գնահատվում էր 9.238 միլիարդ դոլար, իսկ տնտեսական աճը նվազել էր 1.8 %-ով։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ՀՆԱ-ի ցուցանիշը ըստ ոլորտների հետևյալն է՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
  2. «Մակեդոնիայի Հանրապետության տնտեսական ցուցանիշները և ռազմաքաղաքական ներուժը» (անգլերեն). The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Նախկին Հարավսլավիայի մաս կազմող պետությունների ազգային տնտեսությունները՝ ըստ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, Մակեդոնիա». Մոլորակի շուրջը. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսություն» հոդվածին։