Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի լեզվական քարտեզը, 2002 թ. մարդահամար

Մակեդոնիայի պաշտոնական, ազգային և ամենալայն տարածում ունեցող լեզուն մակեդոներենն է՝ մակեդոնացիների և ենթաէթնոսների մայրենի լեզուն։ Մակեդոնիայի լեզուները համապատասխանում են առկա տարբեր էթնիկ խմբերին։ Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչում է 6 ազգային փոքրամասնությունների լեզու՝ ալբաներեն, թուրքերեն, սերբերեն, գնչուերեն, բոսնիերեն, վալախերեն։ Մակեդոնիայի Սահմանադրությունը թույլատրում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ կիրառումը։ 2001 թվականի Օխրիդյան համաձայնագիրը նկատելիորոն ընդլայնեց ալբաներենի կիրառման կարգավիճակը, այդ թվում միջին և բարձրագույն կրթության ոլորտում։

Ազգային փոքրամասնությունների լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին՝ 2002 թվականի մարդահամարի՝ Մակեդոնիայի բնակչությունը կազմում է մոտ 2.022 միլիոն քաղաքացի։ Մակեդոնիայի 1,344,815 քաղաքացի հայտարարել էին, որ խոսում են մակեդոներեն, 507,989 քաղաքացի խոսում էր ալբաներեն, 71,757՝ թուրքերեն, 38,528՝ գնչուերեն, 6,884՝ առումիներեն, 24,773՝ սերբերեն, 8.560՝ բոսնիերեն և 19,241 քաղաքացի խոսում են այլ լեզուներով[1]։

Լեզու Խոսողների թիվ
ալբաներեն 507.989[2]
թուրքերեն 71.757[2]
սերբերեն և բոսնիերեն 24.773[2] (սերբերեն)
8.560[2] (բոսնիերեն)
գնչուերեն 38.528[2]
առումիներեն 6.884[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Macedonian census, language and religion
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Македонски попис: јазик и религија» (PDF) (македонски). Завод за статистика на Македонија. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)