Հյուսիսային Կիպրոսի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Նիկոսիա՝ «Հյուսիսային Կիպրոսի» տնտեսական կենտրոն
Արժույթթուրքական լիրա
Առևտրային կազմակերպություններՏնտեսական համագործակցության կազմակերպություն
Վիճակագրություն
ՀՆԱ 4 234 մլրդ դոլար (անվանական, 2018)[1]
ՀՆԱ տեղ157-րդ (nominal, if ranked according to the World Bank)
ՀՆԱ-ի աճ 5.0% (2018)[1]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով14,942 դոլար (անվանական, 2018)[1]
Գնաճ (ՍԳԻ) 10.2% (2018)[1]
ԳործազրկությունDecrease 5% (2018)[1]
Հիմնական արտադրություններզբոսաշրջություն, կրթություն, գյուղատնտեսություն
Արտաքին
Արտահանում 131 մլն դոլար (2014)[2]
Արտահանվող ապրանքներԿաթնամթերք, հում և վերամշակված ցիտրուսներ, ռաքը, ջարդոն, թռչնամթերք, կարտոֆիլ
Արտանհանման հիմնական գործընկերներԹուրքիա, (Արաբական պետությունների լիգայի երկրներ)[3]
Ներկրում 1.816 մլրդ դոլար[4]
Ներկրման հիմնական գործընկերներԹուրքիա,

«Հյուսիսային Կիպրոսի» տնտեսության մեջ գերիշխում է ծառայությունների ոլորտը (2012 թվականի տվյալներիով ՀՆԱ-ի 58,7%-ը), որը ներառում է հանրային ոլորտը, առևտուրը, զբոսաշրջությունը և կրթությունը[5]։ Արդյունաբերությունը (թեթև արդյունաբերություն) ՀՆԱ-ի 35,1% է ապահովում, իսկ գյուղատնտեսությունը՝ 6,2% (2012 թվական)[5]։ «Հյուսիսային Կիպրոս» տնտեսությունը գործում է ազատ շուկայական համակարգով. վարչական ծախսերի մեծ մասը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից։ «Հյուսիսային Կիպրոսի» ազգային արժույթը թուրքական լիրան է, որի արդյունքում վերջինիս տնտեսությունը սերտորեն կապված է Թուրքիայի տնտեսության հետ։

2014 թվականի տվյալներով «Հյուսիսային Կիպրոսի» մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 15109 դոլար, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն՝ 4,039 մլրդ դոլար։ Տնտեսությունը 2014 թվականին աճել է 4,9%-ով, իսկ 2013 թվականին՝ 2,3%-ով, որը նշանակում է, որ «Հյուսիսային Կիպրոսի» տնտեսությունն ավելի արագ է աճում, քան Կիպրոսի Հանրապետությանը[6][7]։ 2010-ական թվականներին «Հյուսիսային Կիպրոսի» տնտեսությունը աճ է գրանցել և գործազրկությունը նվազել է. 2014 թվականին գրանցված 8,3%-ից նվազելով[8]՝ 2015 թվականին գործազրկությունը եղել է 7,4%[9]։ Թուրքական լիրայի արժեզրկումով պայմանավորված՝ «Հյուսիսային Կիպրոսում» գնաճը 2022 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով կազմել է 94,51%[10], իսկ 2023 թվականի ապրիլ ամսվա տվյալներով՝ 67,34%[11]:

Էմբարգո, պարտք և Թուրքիայի դերակատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի և «Հյուսիսային Կիպրոսի» միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանը:

Իր միջազգային կարգավիճակի և նավահանգիստների նկատմամբ սահմանված էմբարգոյի պատճառով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» («ՀԿԹՀ») մեծ կախում ունի թուրքական ռազմական և տնտեսական աջակցությունից[12]։ «ՀԿԹՀ»-ի բոլոր արտահանումները և ներմուծումները պետք է իրականացվեն Թուրքիայով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արտադրվում են տեղում՝ այդ տարածքից ստացված նյութերից (կամ ներմուծվում են կղզու ճանաչված նավահանգիստներից մեկի միջոցով), այդ դեպքում դրանք կարող են արտահանվել օրինական նավահանգիստներից մեկով։

Կիպրոսի շարունակվող հիմնախնդիրը բացասաբար է անդրադառնում «ՀԿԹՀ»-ի տնտեսական զարգացման վրա։ Կիպրոսի Հանրապետությունը, որը կղզու միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է, պես միջազգայնորեն ճանաչված իշխանություն, փակ է հայտարարել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքում գտնվող օդանավակայաններն ու նավահանգիստները։ ՄԱԿ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրները հարգում են Կիպրոսի Հանրապետության հռչակագրի համաձայն այդ նավահանգիստների և օդանավակայանների փակումը։ Թուրքական համայնքը պնդում է, որ Կիպրոսի Հանրապետությունն օգտագործել է իր միջազգային դիրքը «ՀԿԹՀ»-ի և մնացած աշխարհի միջև տնտեսական հարաբերությունները խաթարելու համար[13][14]։

Թուրքիայի և «Հյուսիսային Կիպրոսի» միջև գոյություն ունեն ֆինանսատնտեսական համագործակցության եռամյա ծրագրեր[15]։ 2013 թվականին Թուրքիան «Հյուսիսային Կիպրոսի» բյուջե է փոխանցել 430 միլիոն թուրքական լիրա, որը կազմում է ՀՆԱ-ի 5,7%-ը և պետական բյուջեի մեկ յոթերորդը։ 2013 թվականին գրանցվել է բյուջեի դեֆիցիտ, որը կազմել է ՀԱԱ-ի 7,2%-ը, իսկ ՀԱԱ-ի 6,6%-ի չափով վարկ ձեռք է բերվել Թուրքիայից։ 2004-2013 թվականներին «Հյուսիսային Կիպրոսը» մշտապես ունեցել է բյուջեի դեֆիցիտ, որը 2009 թվականին հասել է իր գագաթնակետին՝ կազմելով ՀԱԱ-ի 14,0%-ը։ Դա հանգեցրել Թուրքիայից մշտական փոխառություններին՝ 2009 թվականին հասնելով ՀԱԱ-ի առավելագույն 12,2%-ի[16]։ 2014 թվականի դեկտեմբերին «Հյուսիսային Կիպրոսի» ընդհանուր պարտքը կազմել է 23 մլն թուրքական լիրա, որից 7,5 մլն լիրան եղել է Թուրքիայի պարտքը։ Դա ՀՆԱ-ից 1,5 անգամ ավելի է[17]։

Տնտեսական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հյուսիսային Կիպրոսի» ֆինանսների նախարարություն

Չնայած միջազգային ճանաչման բացակայության պատճառով պարտադրված սահմանափակումներին, «ՀԿԹՀ»-ի տնտեսությունը տպավորիչ ցուցանիշներ է ունեցել։ «ՀԿԹՀ»-ի տնտեսության անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերը 2001-2005 թվականներին կազմել են համապատասխանաբար 5,4%, 6,9%, 11,4%, 15,4% և 10,6%[18][19]։ Իրական ՀՆԱ-ի աճի տեմպը 2007 թվականին գնահատվել է 2%[20]։ Այս աճին խթանել են թուրքական լիրայի հարաբերական կայունությունը և կրթության և շինարարության ոլորտների վերելքը։

Հետագա աճին նպաստել են Հյուսիսային Եվրոպայի տների գնորդները, որոնք ներդրումներ են կատարել հանգստյան վիլլաներում։ Ավելի քան 10,000 բրիտանացիներ, այդ թվում՝ արտագաղթածներ, այնտեղ հանգստյան վիլլաներ են գնել՝ մշտապես ապրելու կամ ամառային ամիսներին այցելելու համար։ Այս վերաբնակիչները 2003-2007 թվականներին ստեղծել են ավելի քան 1 միլիարդ դոլար։

2016-2020 թվականների ընթացքում մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը աստիճանաբար նվազել է[21]՝

  • $13,721 (2015)
  • $13,902 (2016)
  • $14,187 (2017)
  • $13,277 (2018)
  • $9,988 (2019)
  • $7,976 (2020):

Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2004 թվականին «ՀԿԹՀ»-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է մինչև Կիպրոսի Հանրապետության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 76%-ը՝ ճշգրտված գնողունակության համարժեքությամբ (22,300 ԱՄՆ դոլար Կիպրոսի Հանրապետության համար և 16,900 ԱՄՆ դոլար՝ «Հյուսիսային Կիպրոսի»)[18][19]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիտրոններ՝ «Հյուսիսային Կիպրոսի» կողմից ամենաշատ արտահանվող ցիտրուսը:
Վոկոլիդա (Բաֆրա) զբոսաշրջային տարածքում շքեղ հյուրանոց:
Լիմասոլի թուրքական կոոպերատիվ բանկի գլխամասային գրասենյակը Հյուսիսային Նիկոսիայում՝ տնտեսական հանգույցում:

Չնայած «Հյուսիսային Կիպրոսի» տնտեսությունը զարգացում է ապրել վերջին տարիներին, այն դեռևս կախված է թուրքական կառավարության դրամական փոխանցումներից։ 2006 թվականի հուլիսին ստորագրված համաձայնագրով Անկարան պետք է Հյուսիսային Կիպրոսին տրամադրեր 1,3 միլիարդ դոլարի չափով տնտեսական օգնություն երեք տարվա ընթացքում (2006-2008 թվականներ)[20]։ Սա շարունակական քաղաքականություն է, որի շրջանակներում թուրքական կառավարությունը տարեկան մոտ 400 միլիոն դոլար է հատկացնում իր բյուջեից՝ օգնելու բարձրացնել կիպրոսցի թուրքերի կենսամակարդակը[22][23][24]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը կայուն աճ է գրանցել։ 2022 թվականին Հյուսիսային Կիպրոս է այցելել շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ, ընդ որում Արևմտյան Եվրոպայից ամենամեծ խումբը կազմել են բրիտանացիները և գերմանացիները[25]։ 2006 թվականից ի վեր զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 616 միլիոն դոլար՝ 2009 թվականի 390 միլիոն դոլարի և 2004 թվականի 288 միլիոն դոլարի դիմաց[26]։

Բանկային գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային ոլորտը 2006-2011 թվականների ընթացքում աճել է 114%-ով[27]։ «Հյուսիսային Կիպրոսի» զարգացման բանկը անդամակցում է Ասիայի և խաղաղօվկիանոսյան շրջանի զարգացումը ֆինանսավորող հաստատությունների ասոցիացիային[28]։

Արտահանում և ներմուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ն վիճակագրորեն Հյուսիսային Կիպրոսի արտադրանքը հաշվում է որպես Թուրքիայի արտադրանք[29]։

2014 թվականին Հյուսիսային Կիպրոսի արտահանումը կազմել է 130 միլիոն դոլար՝ 2013 թվականի համեմատ աճելով 11,9 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1,51 միլիարդ դոլար՝ 2013 թվականի համեմատ աճելով 3,6 տոկոսով։ Հիմնական առևտրային գործընկերը Թուրքիան է, 2014 թվականին «Հյուսիսային Կիպրոսի» ներմուծման 64,7%-ը եղել է Թուրքիայից և արտահանման 58,5%-ը եղել է դեպի Թուրքիա։ Մերձավոր Արևելքի երկրները «Հյուսիսային Կիպրոսից» արտահանման 30,3%-ի նպատակակետն են, և նրանց մասնաբաժինը Հյուսիսային Կիպրոսի արտահանման մեջ զգալիորեն աճել է. 2006 թվականին կազմել է ընդամենը 17,8%։ Եվրամիություն արտահանման տեսակարար կշիռը 2006 թվականի 15,0%-ից զգալիորեն նվազել է՝ 2014 թվականին կազմելով 6,2%, մինչդեռ Եվրամիությունից ներմուծումը կազմել է ամբողջ ներմուծման 15,5%-ը[2]։

Արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը գյուղատնտեսության ոլորտից է։ 2013 թվականին արտահանված ապրանքների 32,4%-ը կազմել են գյուղատնտեսական մթերքները, 50,8%-ը՝ վերամշակված գյուղմթերքները։ Արտահանման 8,7%-ը բաժին է ընկել օգտակար հանածոներին, 3,0%-ը՝ հագուստին, 5,1%-ը՝ այլ արդյունաբերական արտադրանքներին։ Ցիտրուսը կազմել է ամբողջ արտահանման 19,1%-ը[30]։ Արտահանվող ամենակարևոր ապրանքները, ըստ իրենց եկամտաբերության, կաթնամթերքն են, ցիտրուսը, ռաքըն, ջարդոնը, ցիտրուսային խտանյութը, թռչնամիս և կարտոֆիլը[31]։

Ստորև բերված է աղյուսակ, որը ցույց է տալիս Հյուսիսային Կիպրոսի արտահանման բաշխումն ըստ ապրանքների.

«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» կողմից արտահանվող ապրանքները (ԱՄՆ դոլար)[32]
2007 2008 2009 2010
Ցիտրուս 22,692,324 20,502,086 13,910,934 27,166,238
Կաթնամթերք 20,650,394 21,628,852 20,074,239 25,836,381
Ռաքը 4,482,406 6,653,821 8,413,631 7,669,936
Ջարդոն 8,141,653 7,283,664 4,237,831 6,477,316
Պատրաստի հագուստ 6,790,020 3,727,264 2,326,900 4,022,957
Ցիտրուսային խտանյութ 3,192,255 662,939 1,746,922 3,007,110
Գիպս 1,894,924 3,927,030 2,490,925 1,889,140
Դեղագործական արտադրանքներ 955,693 1,009,966 649,465 1,573,599
Կաշվե ապրանքներ 1,269,816 908,411 594,751 461,562
Այլ արտադրանքներ 8,975,744 6,354,090 9,002,188 12,579,609
Արտահանում Կիպրոսի Հանրապետություն 4,639,584 11,006,015 7,615,978 5,746,061
Ընդհանուր 83,684,813 83,664,138 71,063,766 96,419,909

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «KKTC» (PDF). www.kei.gov.tr. 2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «KKTC Merkez Bankası 2014 IV. Çeyrek Raporu» (PDF) (թուրքերեն). TRNC Central Bank. էջեր 9–10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Stats» (PDF). ticaret.gov.ct.tr. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  4. «Ocak» (PDF). ticaret.gov.ct.tr. 2018. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  5. 5,0 5,1 «Economy of the area administered by Turkish Cypriots - The World Factbook». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  6. «KKTC» (թուրքերեն). Turkish Ministry of Economy. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  7. «Political deal may boost Cypriot economy». Daily Sabah. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  8. «En yüksek işsizlik oranı Güzelyurt'ta» (թուրքերեն). Kıbrıs Postası. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  9. «KKTC'de işsizlik %7.4». Kıbrıs. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  10. «Türkiye'de 64,27 hesaplanan enflasyon KKTC'de yüzde 94,51 oldu». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  11. «Tüketici Fiyatları Endeksi - Nisan 2023». İstatistik Kurumu (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  12. «Universities: Little accord on the island - Higher, Education - The Independent». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Foreign aid fungibility and military spending: The case of North Cyprus». Defence and Peace Economics. 25: 499–508. doi:10.1080/10242694.2013.763628.
  14. «The Impact of Military Spending on Economic Growth: The Case of North Cyprus». Defence and Peace Economics. 22: 555–562. doi:10.1080/10242694.2011.562370.
  15. «Türkiye'den KKTC'ye 2015'in ilk üç ayında ne kadar yardım gitti?» (թուրքերեն). T24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  16. Economic and Social Indicators 2013. TRNC State Planning Organization. էջեր 21–23.
  17. «Maliye Bakanı Mungan bütçeyi sundu» (թուրքերեն). Yeni Düzen. 2014 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  18. 18,0 18,1 Cyprus after Accession: Thinking Outside the Box – Background Documents, University of Oxford, European Studies Centre, Workshop on Cyprus 10–11 March 2006
  19. 19,0 19,1 General information about North Cyprus: Economy, web site of Unistar Investments Ltd., Bellapais, North Cyprus
  20. 20,0 20,1 CIA - The World Factbook - Cyprus: scroll down to section entitled Economy of the area administered by Turkish Cypriots
  21. «SPO — State Planning Organization». www.devplan.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  22. Turkey, N. Cyprus sign economic development deal Արխիվացված 2009-01-25 Wayback Machine, Hurriyet Turkish Daily News, 4 May 2007.
  23. Feridun, Mete (2014) Foreign aid fungibility and military spending: the case of North Cyprus. Defence and Peace Economics, 25 (5). pp. 499-508. ISSN 1024-2694 (Print), 1476-8267 (Online) (doi:10.1080/10242694.2013.763628)
  24. Feridun, Mete, Sawhney, Bansi and Shahbaz, Muhammad (2011) The impact of military spending on economic growth: the case of North Cyprus. Defence and Peace Economics, 22 (5). pp. 555-562. ISSN 1024-2694 (print), 1476-8267 (online) (doi:10.1080/10242694.2011.562370)
  25. Töre, Özgür. «TRNC Aims to Host 2m Tourists in 2023». FTNnews (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  26. Economic and Social Indicators 2013. TRNC State Planning Organization. էջեր 2–3.
  27. Zaman Newspaper 01 Sept 2011 Արխիվացված Նոյեմբեր 7, 2013 Wayback Machine
  28. ADFIAP Արխիվացված 2021-01-19 Wayback Machine Northern Cyprus DB is a member
  29. «Moving Borders: Russia's Creative Entry into the World Trade Organization (WTO)». Daniel Warner, Alternatives: Global, Local, Political, 2014, Vol. 39(2) 90-107, page105. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  30. Economic and Social Indicators 2013. TRNC State Planning Organization. էջ 27.
  31. «Dış Ticaret» (թուրքերեն). Turkish Ministry of Economy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  32. TRNC Ministry of Economy and Energy, Department of Trade. Dış Ticaret İthalat ve İhracat İstatistikleri 2010, p. VI.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]