Հյուսիսային Իռլանդիայի դրոշ
Հյուսիսային Իռլանդիայի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Հյուսիսային Իռլանդիա |
Ընդունված է | 1953 |
Գույներ | կապույտ, սպիտակ և կարմիր |
Հյուսիսային Իռլանդիայի դրոշը ներկայումս պաշտոնապես հանդիսանում է Մեծ Բրիտանիայի դրոշը։ 1924 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հյուսիսային Իռլանդիայի կառավարությանը շնորհեց դրոշ, այսպես կոչված Օլսթերի դրոշը, որը պաշտոնապես օգտագործվել է 1953-1972 թվականներին։ Դրոշը բաղկացած էր Սուրբ Գեորգի (Անգլիայի դրոշից) կարմիր խաչից, որի վրա տեղադրված էր վեցագագաթ աստղ (շրջանների քանակով)՝ թագի և «կարմիր ձեռքի» պատկերներով (Օլսթերի պատմական խորհրդանիշը)։
Կարմիր ձեռքի պատկերը նշում է Օլսթերի կապը Հյուսիսային Իռլանդիայի հետ։ 1973 թվականին Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանը լուծարվեց, և դրոշը կորցրեց իր պաշտոնական կարգավիճակը։
Այժմ օգտագործվում է Հյուսիսային Իռլանդիայի մարզիկների և թիմերի կողմից, հավատարիմ զինված խմբերի և բողոքական համայնքի կողմից՝ որպես տարածաշրջանի ոչ պաշտոնական խորհրդանիշ. ըստ բրիտանական օրենքի ՝ Հյուսիսային Իռլանդիայի միակ պաշտոնական դրոշը Մեծ Բրիտանիայի դրոշն է[1]։ Ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ընթանում Հյուսիսային Իռլանդիայի նոր պաշտոնական դրոշի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Union Flag and flags of the United Kingdom Archived 2009-07-17 at the Wayback Machine.
|