Հյուսելու համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսելու համաշխարհային օր

Հյուսելու համաշխարհային օր, այս տարի հյուսելու համաշխարհային օր նշվեց հունիսի 11-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2005 թվականից` հունիսի 2-րդ շաբաթ օրը նշվում է «տարօրինակ» տոներից մեկը` հանրության մեջ հյուսելու միջազգային օրը։ Առաջին անգամ Հյուսելու Համաշխարհային օրը նշվել է Փարիզում։ Այս զվարճությունը, որը դարձավ սովորություն, մտածել է հյուսելու մեծ սիրահար Դանիելա Լենդսը[1]։ Այդ օրը բոլոր նրանք,ովքեր սիրում են գործել շյուղով կամ կեռիկով, հավաքվում են քաղաքի որևիցե հասարակական վայրում` այգում, սրճարանում, զբոսայգում, և սկսում են զբաղվել իրենց սիրելի գործով։ Ժանամակի ընթացքում հրապարակային հյուսելու սովորությունը գրավեց նաև ուրիշ երկրների բնակչուհիներին (տոնը նշվում է, օրինակ, ԱՄՆ-ում, Անգլիայում, Շվեցարիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Էստոնիայում)։ Այս գործողությունն նույնիսկ ունի իր խորհրդանիշը, որի վրա պատկերված են 2 շյուղեր` Եվրոպայի քարտեզի ֆոնի վրա[2]։

Իմիջիայլոց այս գործողությունը ստացել է բարեգործական բնույթ։ Հաճախ այդ օրը ձեռագործները իրենց գործած բոլոր իրերը նվիրաբերում են աղքատ քաղաքացիներին կամ ցուցադրում են շուկաներում, իսկ հավաքված շահույթը կրկին ուղղվում է կարիքավորներին օգնելու համար։ Առավել ակտիվ հյուսողները փորձում են «կապել» ամբողջ աշխարհը. իրենց գործվածքները ուղարկում են հեռավոր երկրներ և նույնիսկ հեռավոր մայրցամաքներ։ Բացի այդ համաշխարհային գործելու օրը կազմակերպվում են գործվածքների ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություններ, ինչպես նաև վարպետաց դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել այդ ոչ հեշտ, բայց հետաքրքիր զբաղմունքը։ Ըստ տարբեր աղբյուրների` այսօր հյուսելու համաշխարհային օրը անց է կացվում երկրագնդի ավելի քան 350 քաղաքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]