Հյուպատոս (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Հյուպատոս (հունարեն՝ ύπατος), պաշտոնատար անձ, որին հանձնարարված է ներկայացվող պետության հյուպատոսական գործառույթների կատարումը համապատասխան հյուպատոսական շրջանի շրջանակներում գտնվող պետության տարածքում, այսինքն՝ իր պետության և իր քաղաքացիների իրավական և տնտեսական շահերը պաշտպանելու համար[1]։ Փաստորեն հյուպատոսական գործառույթները ներկայացվող պետության անունից իրականացվում են հատուկ բացված հյուպատոսական հիմնարկների գտնվելու պետության համաձայնությամբ։

Հյուպատոսների դասերը, կատեգորիաները և գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները բաժանվում են 4 դասի՝

  1. գլխավոր հյուպատոս
  2. հյուպատոս
  3. փոխհյուպատոս
  4. հյուպատոսական գործակալ

Համապատասխանաբար, հյուպատոսական հիմնարկը կարող է լինել գլխավոր հյուպատոսության, հյուպատոսության, փոխհյուպատոսության (հազվադեպ) կամ հյուպատոսական գործակալության (ավելի հազվադեպ)։ Պետության հյուպատոսական հիմնարկում ղեկավարից բացի սովորաբար կազմված են հյուպատոսական պաշտոնատար անձինք, որոնք կարող են անվանվել հյուպատոսներ-խորհրդականներ, հյուպատոսներ, փոխհյուպատոսներ, կցորդ։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը Հյուստոնում

Գոյություն ունեն երկու տեսակի հյուպատոսական պաշտոնատար անձանց կատեգորիաներ՝ հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք։

Հյուպատոսական հիմնարկների բացման կարգը, հյուպատոսական գործառույթների կատարման կարգը և բովանդակությունը, հյուպատոսական պաշտոնատար անձանց նշանակումը, հյուպատոսական հիմնարկների և հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձանց առավելությունների, արտոնությունների և իմունիտետների ծավալը կարգավորվում է Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի ապրիլի 24-ից (ուժի մեջ է մտել 1967 թվականի մարտի 19-ին)։

Հիմնական հյուպատոսական գործառույթներ են։

  • Ներկայացվող պետության և նրա քաղաքացիների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) իրավունքների և շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև օժանդակել նրանց օգնություն և աջակցություն։
  • Առևտրային, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացումը ներկայացվող պետության և գտնվելու պետության միջև։
  • Ներկայացվող պետության ներքին և արտաքին քաղաքականության պաշտոնական տեղեկատվության տարածումը։
  • Արտոնագրերի հանձնումը օտարերկրյա քաղաքացիներին։
  • Ներկայացվող պետության քաղաքացիներին անձնագրերի հանձնումը։
  • Նոտարական գործողություններ իրականացումը։
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցում։
  • Քաղաքացիության հարցերի քննարկումը, համապատասխան գործառույթներ ներկայացվող պետության ծովային նավերի նկատմամբ։
  • Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության իրականացումը։
  • Ներկայացվող պետության քաղաքացիների հաշվառման վարումը հյուպատոսական շրջանի սահմաններում։

Պատվավոր հյուպատոս, անձ, որը չի ազդում ներկայացվող պետության դիվանագիտական ծառայության վրա, բայց կատարում է որոշ հյուպատոսական գործառույթներ։ Որպես կանոն, դա պետության գործարար շրջանակների ներկայացուցիչներ են։ Սովորաբար պատվավոր հյուպատոսները կարող են ներկայացնել խիստ հաշվառման փաստաթղթեր (անձնագիր, վիզա և այլն), բայց կարող է հանդես գալ միջնորդություններով գտնվելու պետության իշխանությունների առջև (որի քաղաքացին նրանք սովորաբար հանդիսանում են). Չստանալով հյուպատոսական գործառույթների համա ներկայացվող պետությունից աշխատավարձ, նրանք կարող են վճարել իրենց օգտին հյուպատոսական վճարների մի մասը. Հայտնի են պատվավոր հյուպատոսի անբարեխիղճ օգտագործման դեպքեր (որոշ թույլ զարգացած երկրներ փաստացի վաճառում են հյուպատոսական արտոնագրումները)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Консул // Российский энциклопедический словарь. / глав. ред. А. М. Прохоров. — М.: «Большая российская энциклопедия», 2000. — С. 729 (книга 1).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Консул». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «հյուպատոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 441