Jump to content

Հյումիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյումիդոր՝ օդի և տարբեր գազերի խոնավությունը որոշելու համար նախատեսված հիգրոմետրով և ջրով լի ամանով՝ նախնական հնեցման ընթացքում
Հյումիդոր սիգարներով

Հյումիդոր (լատին․՝ humidus — «խոնավ»), խոնավությունը կարգավորող արկղ կամ սենյակ, կոնտեյներ, որն օգտագործվում է հիմնականում սիգարներ, ծխախոտներ, կանեփ կամ ծխամորճի ծխախոտային արտադրանք պահելու համար[1]։

Կիրառվում է նաև բեյսբոլի գնդակների համապատասխան խոնավությունն ապահովելու համար[2] ː

Ծխախոտային արտադրանքի հյումիդոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց շատ կամ չափազանց քիչ խոնավությունը կարող է վնասակար լինել ծխախոտային արտադրանքի համար։ Հյումիդորի հիմնական գործառույթը ներսում խոնավության կայուն, ցանկալի մակարդակ պահպանելն է, մյուս գործառույթը՝ պաշտպանել դրա պարունակությունը ֆիզիկական վնասից և արևի լույսի ազդեցությամբ քայքայումից։

Անհատական օգտագործման համար տարածված են հյումիդորի փոքր փայտե արկղերը՝ մի քանի տասնյակ կամ ավելի քիչ սիգարներներովː Իսկ սիգարի խանութները կարող են ունենալ հատուկ խոնավեցնող սենյակ-հյումիդոր։ Շատ հյումիդորներում օգտագործվում են հիգրոմետրեր՝ խոնավության մակարդակը վերահսկելու համար։ Ճիշտ օգտագործման և պահպանման դեպքում հյումիդորում սիգարները հնարավոր է պահպանել թարմ և կատարյալ վիճակում տասնամյակներ շարունակ[1] ː

Բեյսբոլի գնդակի հյումիդոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյումիդորի մեկ այլ կիրառություն է բեյսբոլի գնդակի խոնավության մակարդակի վերահսկումը. խոնավությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ գնդակի արձագանքելու վրա՝ բեյսբոլի մականով հարվածելիս։ Սա այնքան մեծ կարևորություն է ունեցել, որ բազմաթիվ վեճերի տեղիք է տվել և վեճերին վերջ դնելու համար 2002 թվականին՝ Բեյսբոլի գլխավոր լիգային միանալուց ինը տարի անց, «Կոլորադո Ռոքիս» բեյսբոլային ակումբը սկսել է բեյսբոլի խաղային գնդակները պահել Կուրս ֆիլդ մարզադաշտի (Դենվեր) մեծ հյումիդորային սարքում[2], այդպիսով չեզոքացնելով ցածր խոնավության ազդեցությունը, որը հիմնականում պայմանավորված էր Դենվերի ծովի մակարդակից մոտ 5280 ոտնաչափ բարձրությամբ։

Փոփոխությունից հետո, Ռոքիզի Home run տարբեր հարձակման և պաշտպանության վիճակագրությունը, մասնավորապես Home run խաղային իրավիճակների քանակը, ավելի համապատասխանել է լիգայի մնացած մասին։ 2018 թվականին «Արիզոնա Դայմոնդբեքս» բեյսբոլային ակումբը, որի Ֆինիքսի Չեյզ ֆիլդ մարզադաշտը տուժել է Սոնորա անապատի (Հյուսիսային Ամերիկա) չորային կլիմայից, դարձել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի երկրորդ թիմը, որը բեյսբոլի գնդակների համար օգտագործել է հյումիդոր սարք[3] ː

Ծխախոտային հյումիդորների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Feingeist GmbH խանութի հյումիդորային սենյակն աջից

Հյումիդորային սենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված է սիգարի բարերում կամ խանութներում[4] ː Մեկ սենյակ կառուցված է կամ վերափոխված է որպես հյումիդոր, որտեղ պահվում են բոլոր սիգարները։

Սովորաբար տեղադրվում է հատակին որպես կահույքի մաս[5] ː Այն սովորաբար տեղավորում է 1000-5000 սիգար։ Խորը պահեստավորման համար լավ տարբերակ է համարվում պահարանում տեղադրված հյումիդորը[5] ː

Սեղանի հյումիդորն ամենատարածված տեսակն է։ Սովորաբար արկղ է՝ կափարիչով կամ մեկ կամ մի քանի դարակներով։ Չափսը տատանվում է 25-500 սիգարի տարողունակության սահմաններում։ Davidoff բրենդի հիմնադիր Զինո Դավիդոֆը համարվում է սեղանի հյումիդորների գյուտարարը[6] ː

Փոխադրելի հյումիդոր, որը սովորաբար տեղավորում է 2-ից 20 սիգար։ Ճանապարհորդական հյումիդորները պետք է լինեն հատկապես դիմացկուն և դիմանան բազմակի բացելուն[7] ː

Սովորաբար մեծ տուփ է, որը պահպանում է 62% խոնավության մակարդակ[8] ː

Էլեկտրականը նման է պահարան-հյումիդորներինː Սրանք լիովին էլեկտրոնային կառավարմամբ խոնավացուցիչներ են և գործում են սառնարանի նման[9] ː Այս մոդելները, որպես կանոն, շուկայում առկա ամենաթանկ տարբերակներն են և հագեցած են ջերմաստիճանի և խոնավության ավտոմատ կարգավորմամբ[10] ː Շատ մոդելներ նաև հագեցած են LED լուսարձակներով և սենսորային էկրանով կառավարման վահանակով։

Արդյունաբերական արտադրության հյումիդորները սովորաբար պատրաստված են փայտից, չնայած օգտագործվում են նաև այնպիսի նյութեր, ինչպիսիք են ակրիլ, ապակի և մետաղ: Ածխածնային մանրաթելը, սիլիցիումի կարբիդը և պոլիէթիլենը հազվադեպ են հանդիպում։ Բացի հաճելի գեղագիտական տեսքից, հյումիդորի պատյանի նպատակն է պաշտպանել ներսը և ստեղծել փակ միջավայր, ուստի կարող է օգտագործվել ցանկացած դիմացկուն և հերմետիկ նյութ։

Ներքին հարդարանքը սովորաբար իսպանական մայրիի ծածկույթ է[11], որը ավանդական նյութ է, և ունի մի քանի ցանկալի հատկանիշներ սիգարների պահպանման համար.

  1. Այն ավելի շատ խոնավություն է պարունակում, քան փայտերի մեծ մասը, ուստի այն օգնում է պահպանել խոնավությունը։
  2. Բարձր խոնավության դեպքում այն չի ծռմռվում կամ ճաքճքումː
  3. Այն իր բույրը հաղորդում է սիգարներին։ Հենց այդ պատճառով է, որ որոշ սիգարներ վաճառվելուց առաջ փաթաթվում են իսպանական մայրիի տերևներով։
  4. Այն կարող է պաշտպանել տզերը և ծխախոտի բզեզներիցː Դրանք գնդասեղի գլխիկի չափերով վնասատուներ են, որոնք կարող են փչացնել սիգարների ամբողջ պաշարները՝ ուտելով ծխախոտը և ձու դնելով, ինչը հանգեցնում է հետագա վարակի։ Դրանք կարելի է նաև կանխել՝ ապահովելով, որ հյումիդորում ջերմաստիճանը 20 °C (68 °F)-ից բարձր չլինի[12] ː Բզեզի ձվերը սովորաբար դուրս են գալիս մոտ 25 °C (77 °F) -ում, չնայած կան նաև դեպքեր, երբ դրանք դուրս են գալիս ավելի ցածր ջերմաստիճաններում՝ բարձր խոնավության դեպքումː

Հյումիդորները սովորաբար արտադրվում են առևտրային նպատակներով, չնայած մեծ մասը պատրաստվում են պատվերով, իսկ որոշ հյումիդորներ՝ ձեռքի աշխատանք են[13] ː Դրանք զգալիորեն տարբերվում են նյութի, չափի և բարդության առումով։ Տարողությունը որոշվում է՝ խոնավեցման տարրի համար անհրաժեշտ տարածքը և տարրի ու սիգարների միջև որոշ լրացուցիչ տարածքը հաշվարկելով։ Այն կարող է նաև հաշվարկվել առցանց՝ սիգարի ամենատարածված ձևաչափերի համար[14] ː

Եթե հյումիդորը նոր է կամ որոշ ժամանակ չի օգտագործվել, այն պետք է նախապատրաստել նախքան սիգարները մեջը պահելը[15] ː Նախապես չխոնավեցրած հյումիդորում փայտը կներծծի ներսի սիգարների խոնավությունը՝ որակազրկելով և չորացնելով պահված սիգարները։ Փայտն օպտիմալ հարաբերական խոնավության մակարդակին մոտեցնելու նախընտրելի մեթոդը խոնավացուցիչի մեջ 1-3 օրով թորած ջրի փոքր տարա տեղադրելն է։

Խոնավություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծխախոտի բզեզ (Lasioderma serricorne)

Որոշ հյումիդորներ պարունակում են մշտական խոնավեցման համակարգ, որը խոնավ է պահում օդը, ինչն էլ իր հերթին խոնավ է պահում սիգարները։ Առանց խոնավացուցիչի, երկու-երեք օրվա ընթացքում սիգարներն արագ կորցնում են խոնավությունը և կարող են հավասարվել շրջապատի ընդհանուր խոնավությանը[16] ː Հյումիդորում իդեալական հարաբերական խոնավությունը մոտ 68–72% պետք է լինի[17]: Չնայած այն կարող է փոքր-ինչ տարբեր լինել՝ կախված սիգար ծխողի նախասիրություններից, այն երբեք չպետք է գերազանցի 75%-ը՝  ծխախոտի բզեզների ձվից դուրս գալու հնարավորության պատճառովː Որքան շատ դատարկ տարածք կա, այնքան ավելի կտատանվի տուփի խոնավության մակարդակը։

Խոնավեցնող տարրերի մեծ մասը պասիվ են, որոնք փոխանակում են կուտակված խոնավությունը գոլորշիացման և դիֆուզիայի միջոցով։ Պասիվ խոնավեցնող տարրը լրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել պրոպիլենգլիկոլի և թորած ջրի 50/50 լուծույթ, քանի որ այն ունի բուֆերային ազդեցություն օդի խոնավության վրա՝ պահպանելով այն մոտավորապես 70% մակարդակում[18]: Մանրածախ վաճառողներն ու արտադրողները պնդում են, որ պրոպիլենգլիկոլն ունի նաև թույլ հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ։ Միշտ պետք է օգտագործել թորած ջուր, քանի որ այն չի պարունակում հանքանյութեր, հավելանյութեր կամ մանրէներ։

Էլեկտրոնային խոնավացուցիչները նույնպես հասանելի են, չնայած սովորաբար նախատեսված են շատ մեծ հյումիդորների համար։ Սենսորը չափում է արտաքին խոնավությունը, ապա ակտիվացնում է օդափոխիչը, որը խոնավ սպունգի կամ ջրի բաքի վրայով օդ է փչում հյումիդորի մեջ։ Երբ խոնավության սահմանված մակարդակն ապահովվում է, օդափոխիչը դադաում է աշխատել։

Այսպիսով, էլեկտրոնային հյումիդորներում կարող է պահպանվել խոնավության շատ ավելի կայուն մակարդակ, քան պասիվ խոնավացուցիչները։ Նաև էլեկտրոնայինը սովորաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է, որ խոնավության մատակարարումը պետք է բարձրացվի՝ խոնավության անկումը կանխելու համար։ Էլեկտրոնային խոնավացուցիչների ճշգրտությունը հիմնականում կախված է ներկառուցված սենսորի տեսակից. նախընտրելի են կոնդենսատորային տեսակները։

Երրորդ այլընտրանքը սիլիցիումային գելային գնդիկներն են, որոնք հայտնի են փաթեթավորման տարաներից խոնավությունը հեռացնելով[19] ː Սրանք «կարգավորվում են» հանքային աղերի ծածկույթով՝ տարբեր հարաբերական խոնավության միջակայքերում (ներառյալ 65%, 68%, 70% և 72%) խոնավությունը կլանելու կամ արտանետելու համար՝ ապահովելով բուֆերային ազդեցություն հարաբերական խոնավության վրա։ Դրանք անհրաժեշտության դեպքում պահանջում են միայն թորած ջուր, և կարող են փչանալ պրոպիլենգլիկոլից։

Հյումիդորների մեծ մասը պարունակում է հիգրոմետր, որը սարք է, որը կարող է չափել շրջակա միջավայրի խոնավությունը։ Անկախ նրանից՝ անալոգային են, թե թվային, այս խոնավաչափերը կարող են օգտագործվել խոնավության մակարդակը չափելու համար հյումիդորի ներսում[20] ː Անկախ դրանից, թվային խոնավաչափերը, համեմատած անալոգայինների հետ, ավելի ճշգրիտ են։

Հյումիդորը երբեք չպետք է ենթարկվի արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը[21] ː Ծխախոտի բզեզների ձվերի դուրս գալը կանխելու և սիգարի փտումը կանխելու համար դրա ներքին ջերմաստիճանը պետք է պահպանվի 25 °C (77 °F) -ից ցածր, ինչպես նաև 75%-ից ցածր հարաբերական խոնավություն։ 12 °C (54 °F)-ից ցածր ջերմաստիճանում սիգարների ցանկալի ծերացման գործընթացը խաթարվում է, ինչը խնդրահարույց է դարձնում գինու մառաններում սիգարների պահպանումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wallace, Robert (2024 թ․ ապրիլի 19). «How Long Do Cigars Last In A Humidor?». Refined Traditions.
  2. 2,0 2,1 Fox, Stuart (2008 թ․ նոյեմբերի 7). «Why Do the Colorado Rockies Keep Their Baseballs in a Humidor?» [Ինչո՞ւ է Կոլորադո Ռոքիս ակումբն իր բեյսբոլի գնդակները պահում հյումդորի մեջ]. Popular Science. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Verducci, Tom (2018 թ․ փետրվարի 23). «MLB to Mandate That Baseballs Are Stored in Air Conditioned Room for 2018». Sports Illustrated. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Carleton Hacker, Richard (2019 թ․ ապրիլի 26). «Vegas Was Made for Cigars: Here Are the 7 Best Spots to Smoke 'Em». Robb Report. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 Nagy, Andrew; Droesch, Blake (2015 թ․ հոկտեմբերի 15). «Five Tips For Building a Cigar-Friendly Man Cave». Cigar Aficionado. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Verma Lal, Preeti (2015 թ․ սեպտեմբերի 1). «Geneva: Land of Monsters and Philosophers». Verve (Indian magazine). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Storing Cigars:We explore the ways cigar aficionados can maintain the freshness of their cigars». Cigar Aficionado (Mar/Apr). 1998. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  8. Pitts, Kelly (2019 թ․ դեկտեմբերի 16). «What Is The Best Way To Store Your Weed?». Wikileaf. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Electronic Humidor». 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «Electric Cigar Humidors». Refined Traditions (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 3-ին.
  11. Purdy, Strother (2010). Traditional Box Projects. Taunton Press. էջ 73. ISBN 978-1-60085-110-0. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  12. Beetle pest control information in Wikipedia
  13. Stauffer, Daniel (2020 թ․ օգոստոսի 18). «DIY Humidors». swisscubancigars.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Cigar Humidor Calculator». humidordiscount.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  15. Manelski, Gary (2018 թ․ նոյեմբերի 11). «How to Season a New Humidor». liveabout.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  16. «How long do cigars last without a humidor?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  17. «How to Correct the Humidity Level in a Humidor». about.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  18. Volz, Samantha (2017 թ․ ապրիլի 12). «How to Make Your Own Humidor Solution». ourpastimes.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  19. Carleton Hacker, Richard (2015 թ․ հունիսի 2). The Ultimate Cigar Book (4th ed.). Skyhourse. էջ 286. ISBN 978-1-63220-657-2.
  20. «Regardless, digital hygrometers». crownhumidors.com. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  21. «Optimum temperature for cigar storage». humidor-guide.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյումիդոր» հոդվածին։