Հմայակ Սահրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Սահրադյան
Ծնվել է1925
ԾննդավայրԱզատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բուդապեշտի գրավման համար» մեդալ

Հմայակ Արմենակի Սահրադյան (1925, Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Սահրադյանը ծնվել է 1925 թվականին, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ Ավարտել է Ազատանի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որը բանակ մեկնելու կապակցությամբ չի ավարտել։ 1943 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ[1]։

1943-1945 թվականներին ծառայել է կապի հատուկ զորամասում։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է 1943 թվականի օգոստոսին Խարկով քաղաքի ազատագրման համար մղված մարտերում։ Կռվել է տարբեր ռազմաճակատներում մինչև պատերազմի հաղթական ավարտը։ Գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերի ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար», «Բելգրադի ազատագրման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1948 թվականին Սահրադյանը զորացրվել է բանակից և Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Ազատան գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
  • «Բելգրադի ազատագրման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]