Հմայակ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1960(1960-04-08) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հմայակ Կոնստանտինի Հովհաննիսյան (ապրիլի 8, 1960(1960-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Հովհաննիսյանը ծնվել է 1960 թվականի ապրիլի 8-ին Երևանում[1]։ 1982 թվականին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Ստացել է փիլիսոփայի որակավորումը։ Եղել է քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոկտոր։ 1982-1986 թվականներին սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում[2]։ 1986-1988 թվականներին աշխատել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում, 1988-1992 թվականներին ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում եղել է ավագ գիտաշխատող, ապա առաջատար գիտաշխատող[3]։ 1991 թվականին եղել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, իսկ 1994-1998 թվականներին որպես հրավիրված մասնագետ, աշխատել է ՌԴ Պետդումայի Անդրկովկասի հանրապետությունների գծով գլխավոր փորձագետ։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև եղել է Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱՄ խմբակցության անդամ, 2004 թվականի մարտից խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուրի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Оганесян Амаяк Константинович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. Ереван, Амаяк Константинович Ованнисян арм Հմայակ Հովհաննիսյան Армянский политик Дата рождения: 8 апреля 1960Место рождения:; ССР, Армянская. «Ованнисян, Амаяк Константинович - это... Что такое Ованнисян, Амаяк Константинович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)