Հմայակ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հմայակ Հարությունյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Հմայակ Հարությունյան
Ծնվել էմարտի 16, 1897(1897-03-16)
ԾննդավայրՏամբատ, Բաբեկի շրջան, Ադրբեջան
Մահացել էմայիսի 21, 1962(1962-05-21) (65 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ազգությունհայ
ԿրթությունԴոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունotolaryngologist
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1939) և պրոֆեսոր (1940)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Հմայակ Ավագի Հարությունյան (մարտի 16 (28), 1897, գյուղ Տումբուլ, Նախիջևան - մայիսի 21, 1962, Երևան), հայ բժիշկ, քիթկոկորդականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1939-1958 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի իր նախաձեռնությամբ կազմակերպված քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչը, միաժամանակ, 1941-1944 թվականներին՝ հանրապետական կլինիկական 1-ին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1945-1948 թվականներին՝ ԵԲԻ բուժական ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են վերին շնչառական ուղիների, քթի, կերակրափողի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և բուժման հարցերին։ Հայաստանի քիթկոկորդականջաբանների հանրապետական բժշկական ընկերության նախագահ (1940-1957)։ Հարությունյանի անունով է կոչվում ԵԲԻ քիթկոկորդականջաբանության կլինիկան։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png