Հմայակ Հակոբյան (աճպարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հմայակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հմայակ Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1956(1956-12-01) (63 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, աղբյուրագետ, կրկեսի արտիստ և ձեռնածու-աճպարար
Ժանրերաճպարար
Ծնողներհայր՝ Հարություն Հակոբյան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Հմայակ Հարությունի Հակոբյան (դեկտեմբերի 1, 1956(1956-12-01), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դերասան, կրկեսի արտիստ։ ՌԴ վաստակավոր արտիստ (1977

ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982) Հարություն Հակոբյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Հակոբյանը ծնվել է 1956 թվականին, Մոսկվայում: 6-րդ դասարանից ընդունվել է Սուրիկովի անվան գեղարվեստի դպրոց, սակայն չի ավարտել այն։ Ուսումը շարունակել է Մոսկվայի էստրադային կրկեսի ուսումնարանում, սակայն ողնաշարի կոտրվածքի պատճառով չի ավարտել այն։ Հետագայում ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտ, միաժամանակ զբաղվել է սպորտով։ 1980-ականներին հեռուստատեսությամբ վարել է «Առավոտյան փոստարկղ», 1996-2001 թվականներին՝ «Բարի գիշեր երեխաներ» հաղորդաշարերը։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ սկզբից որպես աճպարար, ապա՝ դերասան։ 1977 թվականին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Աճպարարների միջազգային միության անդամ է[1]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ ատրակցիոն», 1974
  • «Հմայիչ տղամարդը», 1978
  • «Էլեկտրոնիկի արկածները», 1979
  • «Թեհրան-43», 1980
  • «Խեղճ Մաշան», 1981
  • «Բուդուլայի վերադարձը», 1985
  • «Օրենքով գողերը», 1988
  • «Բնավորությամբ անհամապատասխան», 1989
  • «Կատաղած ավտոբուս», 1990
  • «Վարպետը և Մարգարիտան», 1994
  • «Գողը», 1994
  • «Գորինիչը և Վիկտորիան», 2005
  • «Երջանիկ միասին», 2008

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդին՝ Ֆիլիպ Հակոբյանը (1983), ապրում է ԱՄՆ-ում, զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով և նեոէլեկտրոնիկայով։ Նրա մայրը՝ Յուլիա Լևինան, եղել է Մեծ թատրոնի բալետի մենապարուհի[2][3]
  • Հայրական կողմից մեծ եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, բնակվում է Իսրայելում[2][4]
  • Հայրական կողմից մեծ քույրը բնակվում է Իսրայելում[2].
  • Մայրը՝ Լիա Իվանովնա Հակոբյանը, եղել է Հարություն Հակոբյանի ասիստենտը, հետագայում դարձել է օպերային երգչուհի[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]