Հմայակ Արծաթպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Արծաթպանյան
Ի ծնեՀմայակ Արծաթբանյան
Ծնվել էհունիսի 5 (17), 1876
ԾննդավայրՆոր Նախիջևան
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 8, 1920(1920-01-08) (43 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1904)
Մասնագիտություննկարիչ
Commons-logo.svg Hmayak Artsatpanian Վիքիպահեստում

Հմայակ Աբրահամի Արծաթբանյան (հունիսի 5 (17), 1876, Նախիջևան, Ռուսական կայսրություն և Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1920(1920-01-08), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ), հայ գեղանկարիչ։

Կրթություն։ Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի Նախիջևանում, գյուղացու ընտանիքում։ Հայրը՝ Աբրահամ և մայրը՝ Մարիամ, երիտասարդ տարիներին եղել են սիրողական դերասաններ, մասնակցելով Դոնի Նախիջևանի հայկական թատերախմբի ներկայացումներին։ Նրանց չորս որդիներից ամենափոքրը Հմայակն էր. նա դեռ մանկությունից սիրել է պատրաստել կավե կենդանիներ, թռչունների ֆիգուրներ։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի Խաչվերաց վանքի հոգևոր ուսումնարանում 1884-1891 թվականներին։ Ավարտելուց հետո աշխատել է լուսանկարչատանը, Չերեպախինի մոտ, նկարելով նաև սրբապատկերներ։ Հաջորդ երկու տարիների ինքնաշխատությունը կարելի է տեսնել «Պսակադրությունից առաջ» կամ «Աղջիկը հարս» գեղանկար էսքիզում, կատարած 1893 թվականին։ Լիրիկական տրամադրություն արտահայտող այդ նախանկարն արդեն հավաստում է ապագա նկարչի խոստումնալից ունակությունները։ Որոշ ժամանակ հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դասընթացները, իսկ 1904 թվականին ավարտել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, աշակերտելով Վ. Սերովին։ Դոնի Ռոստովում դասավանդել է նկարչություն։ Ցուցահանդեսների մասնակցել է 1895 թվականից։ 1967 թվականին Երևանում բացվել է նրա գործերի ցուցահանդեսը։

Գլխավոր գործերից են՝ «Ամառանոցը», «Արմավիրի տեսարան», «Այգի», «Կազբեկ», «Բնանկար տնակով», «Ինքնադիմանկար», «Հիվանդ երեխայի մոտ», «Աղքատի հուղարկավորությունը», «Հրդեհ հայկական գյուղում», «Ավերակների վրա», «Թուրքերի գազանությունները», «Սարսափների աշխարհում», «Դաշնամուրի առաջ», «Չաթալբաշյանի դիմանկարը», «Վերջին ակորդը», «Ընթերցանություն», «Մ. Շահինյանի դիմանկարը», «Իմ ծաղիկները»[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատալոգ Հմայակ Արծաթպանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի, Ե., 1967։
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 72։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 70 CC BY-SA icon 80x15.png